Լրահոս
Հայաստան
18:08
03.03.22
147

Այո, ասելու եմ՝ 5 հազար, մինչև չլինի զոհերի անվանական ցուցակը. Հայկ Մամիջանյան

Img default alt hy

Այս կառավարությունը հաջորդ կառավարությանը թողնելու է ռուս-ադրբեջանական հռչակագիր. այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Դուք ստացել եք Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային պայմանագիր, բայց դուք հաջորդ կառավարությանը թողնելու եք ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիր»,- Ազգային ժողովում հայտարարել է նա:

Մամիջանյանը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ասել է՝ Հայաստանի իշխանության նշած լուծման տարբերակը փաթեթային է:

«Աշխատանքային բանակցվող փաստաթուղթը միայն Կազանի փաստաթուղթն է, դուք կարող եք բերել առաջարկվող փաստատթղթերի տասնյակ օրինակներ, բայց դրանցից ոչ մեկն աշխատանքային փաստաթղթի կարգավիճակ չունի: ՀՀԿ-ի թողած բանակցային ժառանգությունն է աշխատանքային՝ Կազանի փաստաթուղթը, որի հիմնադրույթների հիման վրա ներկայացվել են հետագա բոլոր քննարկումները»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենց իշխանության ժամանակ Ռուսաստանի կամ համանախագահ մյուս երկրների կողմից երբեք չի հնչեցվել փաստարկ, որ սեղանին փուլային լուծում է:

«Ո՞նց կարելի է զուգահեռներ տանել պատերազմի արդյունքում կորցրած տարածքների և բանակցությունների ընթացքում փաստարկների միջև: Ինձ ցույց տվեք մեկ բանակցային փաստաթուղթ, որտեղ եղել է Շուշիի և Հադրութի հարցը, ցույց տվեք փաստաթուղթ, որտեղ եղել է Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի մի քանի գյուղերի հարցը:

Բոլոր նրանք, ովքեր զուգահեռներ էին տանում 800 հեկտարի ու շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետրի կորստի միջև, երեկ դա այս ամբիոնից է արվել, այդ մարդիկ առ ոչինչ են համարոյմ շուրջ հինգ հազար զոհերը։ Այո, ասելու եմ՝ 5 հազար, մինչև չլինի զոհերի անվանական ցուցակը: Կա մեկ անժխտելի փաստ, այստեղ քննարկվում էր, թե ինչպես են անվանվել ազատագրված տարածքները՝ «բուֆերային գոտի», «անվտանգային գոտի» և այլն։

Գիտե՞ք, ոչ անյքան էական է, թե ինչպես են դրանք անվանվել, այլ էականն այն է, որ դրանք պահվել են մեր օրոք»,- հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: