Լրահոս
Միջազգային
17:40
03.03.22
170

Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել  

Img default alt hy

Այսօր՝ մարտի 3-ին Վրաստանի իշխանությունները պաշտոնապես հայտ են ներկայացրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, համապատասխան փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։  

Ի սկզբանե, Վրաստանի կառավարությունը նախատեսում էր ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել 2024 թվականին։ Սակայն փետրվարին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կառավարության հետ խորհրդակցություններից հետո, ելնելով «նոր իրողություններից», որոշեց արագացված ռեժիմով դիմել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Այսօր պատմական օր է Վրաստանի համար. ես երկրի անունից ստորագրում եմ ԵՄ անդամակցության հայտը», - ասել է Ղարիբաշվիլին ժողովրդին ուղղված տեսաուղերձում։