Լրահոս
Հայաստան
17:25
03.03.22
205

Ինչի՞ չեք պարզում, ո՞ր պետական դավաճաններ են պատրաստ եղել հողեր հանձնելու․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին

Img default alt hy

«Նիկոլ Փաշինյանը,  երբ նեղանում է  հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից  իմ մոտ լավատեսություն է ներշնչում․ ինչո՞ւ , որովհետև  նշանակում է մարդը  հասկանում է, թե՝  ինչքան վատ բան է, բայց խնդիրն այն է, որ հող հանձնել, հող տալ, վերադարձել արտահայտությունն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղում, որի մասին անընդհատ  խոսում է ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը»։

Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա պնդմամբ, խոսքը վերաբերվում է նոյեմբերի 9-հայտարարությանը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ  մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորությունների ներքո է,  ՀՀ-ը փոխանցում է կամ՝ վերադարձնում է Ադրբեջանի հանրապետությանը։

«Սրանք տարածքեր են, հողեր են, որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը։ Իշխանությունն արդեն 4 տարի դուք եք, իշխանությունն արդեն 4 տարի է Նիկոլ Փաշինյանինն է, 4 տարվա ընթացքում որևէ  քրեական գործ հարուցվե՞լ է  այդ նույն հիմնավորմամբ։ Գլխավոր դատախազն օրուգիշեր կառավարությունում է, ինչի՞ չեք պարզում ովքեր են եղել այն պետական դավաճանները, որոնք պատրաստ են եղել հողեր հանձնելու։ Այն, ինչը մենք երեկ լսեցինք հայհոյանք էր  և ակնկալում եմ,  որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պետք է իրականացնեն պատշաճ գործընթաց»,- ասել է Արծվիկ Մինասյանը։