Լրահոս
Միջազգային
17:50
03.03.22
219

Ուկրաինան և Լեհաստանը մտադիր են բռնագրավել իրենց տարածքում ՌԴ-ին պատկանող սեփականությունը

Img default alt hy

Ռադան օրենք է ընդունել Ուկրաինայում ՌԴ սեփականության հարկադիր բռնագրավման մասին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Ռադայի տնտեսական զարգացման հարցերով կոմիտեն քննարկում է երկրում ռուսական ողջ ունեցվածքը ազգայնացնելու հնարավորությունը։  

Բացի այդ, մարտի 1-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթացը։ Լեհական կողմը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Վարշավայում և Գդանսկում օգտագործվող մի շարք դիվանագիտական օբյեկտներ իրավական տեսանկյունից որևէ կերպ ձևակերպված չեն։

Մինչդեռ, Մոսկվան կարծում է, որ Լեհաստանի տարածքում գտնվող ռուսական դիվանագիտական անշարժ գույքի օբյեկտները Ռուսաստանի Դաշնության սեփականությունն են։