Լրահոս
Միջազգային
18:37
03.03.22
170

Վրաստանի վարչապետը ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու հայտը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտը։

«Այսօր պատմական օր է մեր երկրի համար։ Վրաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։

2014 թ.-ից, երբ ստորագրեցինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, մենք հետևողականորեն կատարում ենք ստանձնած պարտավորությունները՝ առաջընթաց արձանագրելով իրավական, տնտեսական և քաղաքական ոլորտներում Եվրամիության հետ մերձեցման գործում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ: