Լրահոս
2022-03-03
-
ՄիջազգայինԹուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ Իբրահիմ ՔալընԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNN International» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, նշել, որ Ռուսաստանը մեծ սխալ գործած կլինի, եթե շարունակի հարձակումներն ու հնարավորություն չթողնի խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Քալընի խոսքով՝ Թուրքիան շատ անհանգստացած է Ուկրաինայում տիրող իրավիճակով, սակայն այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի․ իրենք չեն ցանկանում, որ տնտեսական ամուր կապերը՝ ներառող էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները, տուժեն։ Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ որպես պատժամիջոցներից խուսափելու կարևոր գործոն։Ավելին21:2803.03.22 -
ՄիջազգայինՌԴ-ն պայքարում է հենց նեոնացիստների դեմ․ ՊուտինՈւկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է հենց նեոնացիստների դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը նշել է, որ Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցրել օտարերկրյա քաղաքացիներին։ «Օբյեկտիվ տվյալներ կան ազգայնականների և ավազակների կողմից Ուկրաինայում բնակելի շենքերի տարածքում ծանր տեխնիկա տեղակայելու մասին: Չինաստանի երկու քաղաքացի, ովքեր փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից»,- հայտարարել է ՌԴ նախագահը։Ավելին21:2503.03.22 -
ՄիջազգայինՄակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն ակնարկել է, թե «ամբողջ Ուկրաինան» կարող է վերահսկողության տակ առնել։ Այս մասին հայտնում է BFMTV-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը։ Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները։ «Ռուսական հավակնությունը ամբողջ Ուկրաինան գրավելն է։ Վլադիմիր Պուտինի ռազմական նպատակները չեն փոխվել»,- վստահ են Ելիսեյան պալատում։ Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վատթարանալ։ BFMTV-ի աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը «հոռետեսորեն է» տրամադրված։ «Հանրապետության նախագահը կարծում է, որ վատագույնը դեռ առջեւում է՝ հաշվի առնելով, որ Պուտինի ոչ մի ասածը հուսադրող չի, նա վճռական է տրամադրված եղել»,- ասել է աղբյուրը:Ավելին21:2103.03.22 -
ՀասարակականՀայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է․ ՔերոբյանԱյսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին, ում հետ խոսել ենք երկկողմ առեւտրի եւ համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման մասին։ 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Լիահույս ենք, որ հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել այդ նշաձողին։Ավելին21:2003.03.22 -
ՄիջազգայինՎարձկաններ են ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար. Մոսկվան կոչ է անում լավ մտածելՄեծ Բրիտանիան, Դանիան, Լատվիան, Լեհաստանը, Խորվաթիան վարձկաններ են ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար: Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում լավ մտածել Կիև ժամանելուց առաջ:Ավելին21:1803.03.22 -
ՄիջազգայինԵս նորմալ տղամարդ եմ. Զելենսկին Պուտինին առաջարկել է նստել բանակցության սեղանի շուրջՎլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստիր ինձ հետ, խոսիր»,- ասել է Զելենսկին արևմտյան ԶԼՄ-ների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա և չի պատրաստվում:Ավելին21:1603.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի ապագան կորոշեն ուկրաինացիները, բայց դա արդեն բոլորովին այլ Ուկրաինա կլինի․ Նարիշկին«Որքան ավելի հաջող է ընթանում Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում, այնքան ավելի է ուժգնանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների հիստերիան»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «ԱՄՆ նախագահը բարկությունից ուկրաինացիներին շփոթեց իրանցիների հետ՝ ժողովրդին իր ուղերձը հղելու ժամանակ»,- հավելել է Նարիշկինը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը դատապարտել է նաև Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ նշելով, որ պատժամիջոցների նպատակը ռուսական պետության ու պետականության քայքայումն է։ «Արևմուտքը չի սահմանափակվում Ռուսաստանի առջև «երկաթյա վարագույր» սահմանելով, խոսքն արդեն մեր պետությունը քանդելու փորձի, ռուսական պետությունը «չեզոքացնելու» մասին է»,- ասել է նա։ Սերգեյ Նարիշկինը քննադատելէ նաև Ուկրաինայի իշխանություններին՝ նշելով, որ Զելենսկու ռեժիմն իր առաքելությունն է համարում Ռուսաստանի վրա հարձակման համար պլացդարմ ծառայելը։ «Ուկրաինայի ապագան կորոշեն հենց ուկրաինացիները, սակայն դա արդեն բոլորովին այլ Ուկրաինա կլինի»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանն իրական հնարավորություն ունի դադարեցնելու հետխորհրդային տարածքում 30 տարի ձգվող պատերազմները։ «Ուկրաինայի հակամարտությունը լավ առիթ է՝ միջազգային իրավական ռեժիմների ու պարտավորությունների վերանայման, Արևմուտքի և աշխարհի հետ հարաբերությունների սկզբունքային նոր ձևեր մշակելու համար։ Հետխորհրդային տարածքում պատերազմը, եթե նկատել եք, արդեն 30 տարի է՝ չի դադարում։ Այժմ Ռուսաստանը դրան վերջ դնելու իրական շանս ունի»,- ասել է նա։Ավելին21:1303.03.22 -
ՄիջազգայինՊատժամիջոցների քաղաքականությունը Արևմուտքի համար հետևանքներ կունենա. ԶախարովաԱրևմուտքի քաղաքականությունը, որը կրակին յուղ է լցնում պատժամիջոցներով, անհետևանք չի մնա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ինչպես ընդգծել է դիվանագետը, Արևմուտքի նման քաղաքականության հետևանքները կկրեն Եվրամիության երկրների հասարակ քաղաքացիները: Զախարովայի խոսքով՝ պատժամիջոցներից կտուժեն նաև Եվրամիության ինստիտուտները, որոնք կբախվեն պատասխան պատժամիջոցների:Ավելին21:1303.03.22 -
ՀասարակականՄակրոնը Փաշինյանին հրավիրել է ՓարիզՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին: Ֆրանսիայի նախագահը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: «Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի ամրապնդվել՝ շնորհիվ տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, համաճարակային ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պատվաստանյութի չափաբաժինների տրամադրման, ինչպես նաև վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման: Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ։ Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաև բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական և տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը։ «Հավատացած եղեք, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին մեր գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին: Հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»,- ընդգծել է Մակրոնը:Ավելին21:0603.03.22 -
Միջազգային2 միլիոն մարդ լքել է իր տունը. Ուկրաինայում հումանիտար աղետ է սկսվումՈւկրաինայում 2 միլիոն մարդ ստիպված է եղել դուրս գալ տներից: Ավելի քան 1 միլիոնը լքել է երկիրը: Տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը:Ավելին21:0003.03.22 -
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ում պարզաբանել են` որտեղից են Ուկրաինայում նոր «Բայրաքթարներ» հայտնվելԹուրքիան Ուկրաինային որպես օգնություն «Բայրաքթար» ԱԹՍ-ներ չի փոխանցել։ Դա մասնավոր ընկերությունից արված գնում է եղել։ Ինչպես հայտնում է Sabah թերթը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը։ Մարտի 2-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել էր, որ երկիր է հասել թուրքական ԱԹՍ-ների նոր խմբաքանակ, որոնք արդեն մարտական հերթապահության են անցել: ««Բայրաքթարը» մասնավոր ընկերության արտադրանք է։ Ուկրաինան նույնպես ցանկացել է ձեռք բերել այդ ապրանքը մեր ընկերությունից, և նրանց միջև գործարք է կնքվել։ Նրանք տրամադրել են այդ արտադրանքը։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ն ռազմարդյունաբերական համալիրի մասնավոր ընկերություններ ունեն։ Այդպիսի մասնավոր ընկերությունները կարող են պայմանագրեր կնքել նաև երկրների հետ։ Այդ երկրները նրանց որևէ բան չեն պարտավորեցնում»,- նշել է Քըրանը։ Փոխնախարարը կրկին ընդգծել է, որ դա Թուրքիայի կողմից օգնություն չէ։ Միաժամանակ նա հավելել է, որ Անկարան հպարտանում է հայրենական արտադրանքով։ 2018-2020 թթ․-ին Ուկրաինան թուրքական «Bayraktar TB 2» հարվածային անօդաչու թռչող սարքեր է ներմուծել, որոնց գնման համար ծախսվել է շուրջ 74 մլն դոլար: Փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ու Անկարան համաձայնագիր են ստորագրել, որն ընդլայնում է երկրում «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը։Ավելին20:5603.03.22 -
ՀայաստանՎանաձորում 65-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտներ մորն ու դստերըԵրեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում Վանաձորի բնակիչ, 65-ամյա Լորիս Մ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձորի բնակիչներ, 40-ամյա Աստղիկ Դ.-ին և 16-ամյա Մոնիկա Ք.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հարվածից վրաերթի ենթարկվածները դիպել են Վանաձորի բնակիչ, 24-ամյա Արթուր Ք.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են:Ավելին20:4203.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Վարձկաններ են կռվում Ռուսաստանի դեմ. ՌԴ ՊՆ | 03.03.2022Ավելին20:3003.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը չի բխում մեր ազգային շահերից․ Սերբիայի վարչապետՌուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը չի բխում Սերբիայի ազգային շահերից, հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։ «Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ ․ մենք ճանաչում ենք և հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սխալ ենք համարում այն խախտելը, բայց ՌԴ առանձին քաղաքացիների և ռոսւական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը մեր շահերի տիրույթում չէ, և մենք հավատարիմ կմնանք այս դիրքորոշմանը»,- Բրնաբիչի խոսքերն է մեջբերել Սերբիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Անա Բրնաբիչը նաև հույս է հայտնել, որ «դիվանագիտությունը կհաղթանակի», ստեղծված իրավիճակը երկար չի տևի, և ռուսական ընկերությունները կկարողանան անխոչընդոտ գործունեություն իրականացնել Սերբիայում։Ավելին20:2103.03.22 -
ՀայաստանԵրևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել: Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ: Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին20:1003.03.22 -
ՀայաստանԵրևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել: Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ: Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին20:1003.03.22 -
ՄիջազգայինԵՄ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն է հատկացնելուՈւկրաինան և Եվրամիությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Այսօր պատիվ ունեցա ստորագրելու Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական ֆինանսական օգնություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիրը։ Այս փաթեթի շնորհիվ հնարավոր կլինի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Դոմբրովսկիսը։Ավելին20:1003.03.22 -
ՀայաստանՓաշինյանի՝ «թափ տալու» ցանկությունը. «մաքուր» քաղաքականությունԽորհրդարանական ընդդիմությունը լկտի է համարում Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքը: Վարչապետը չորեքշաբթի որոշել էր, որ կուզի մատ, կուզի՝ ուրիշ բան թափ կտա խորհրդարանական երկրի Ազգային ժողովի վրա:Ավելին20:0903.03.22 -
ՀայաստանՀայաստանի նախագահին միայն ՔՊ-ն է ընտրել. Վահագն Խաչատրյանը կերդվի լինել անաչառԽորհրդարանական մեծամասնությունը երկրորդ փորձից Հայաստանի 5-րդ նախագահ ընտրեց: Վահագն Խաչատրյանն այսօր ասել է, որ նախագահի ինստիտուտի կարևորությունն այն է, որ այն չպետք է թափուր լինի, պետք է գործի։Ավելին20:0003.03.22 -
Միջազգային«Բայրաքթարների» մատակարարումը Կիևին մասնավոր ընկերության գործարք է. Թուրքիայի փոխարտգործնախարար«Բայրաքթարների» մատակարարումը Կիևին Թուրքիայի օգնությունը չէ, այլ Ուկրաինայի կողմից արված գնում է մասնավոր ընկերությունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանին: «Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ մասնավոր պաշտպանական արդյունաբերական ընկերություններ ունեն։ Մասնավոր պաշտպանական արդյունաբերական ընկերությունները կարող են պայմանագրեր կնքել այլ երկրների հետ։ Դա երկրների համար պարտավորեցնող նշանակություն չունի։ Սա Թուրքիայի կողմից արված օգնություն չէ, այլ Ուկրաինայի կողմից Թուրքիայի մի ընկերությունից կատարած գնում է։ Ավելին, Ուկրաինան միակ երկիրը չէ, որ «Բայրաքթար» TB2 ԱԹՍ-ներ է գնել։ Բոլորը ԱԹՍ-ներ գնելու համար հերթ են կանգնել. մենք էլ, իհարկե, այս արտադրանքով հպարտանում ենք»։ Քըրանը հավելել է, որ Թուրքիան հստակ և սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերում՝ աջակցելով Ուկրաինային տարածքային ամբողջականությանը և դեմ արտահայտվելով «ՌԴ-ի կողմից բռնազավթումներին»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Անկարան չի փակի Մոսկվայի հետ երկխոսության խողովակները և չի հրաժարվի հավասարակշռության քաղաքականությունից։Ավելին19:5903.03.22