Լրահոս
Միջազգային
16:58
03.03.22
207

Գնում ենք ՌԴ-ի հետ բանակցությունների․ ուկրաինացի պաշտոնյան լուսանկար է հրապարակել ուղղաթիռի խցիկից

Img default alt hy

Ուկրաինայի պատվիրակությունը կեսօրից հետո մեկնել է Ռուսաստանի հետ բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պաշտոնյան Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան նստած են ուղղաթիռի խցիկում։

«Գնում ենք ՌԴ–ի հետ բանակցությունների։ Արդեն ուղղաթիռներում ենք։ Մի քանի ժամից կսկսենք...», - գրել է Պոդոլյակը։