Լրահոս
Հայաստան
16:35
03.03.22
170

Իմ ղեկավարները երբևիցե չեն ասել հետ քաշեք զորքերը. Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Img default alt hy

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:  

Ընդդիմադիր գործիչը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի այն հարցին, երբ վերջինս նշել էր,թե ընդդիմադիրրները թող պատասխանեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու:  

«Հայաստանն ու Արցախը երկար տարիներ՝ 1994 թվականի պայմանագրի ստորագրումից հետո, միասնական կուռ համակարգ են եղել և տնտեսության ոլորտում, և գյուղատնտեսության ոլորտում ու նաև անվտանգության ոլորտում, ու երբ կառուցվել է անվտանգության ամբողջ համակարգը, իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակում չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը, ընդհակառակը, իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը ու այդ դիրքերն ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներին իրականացնելու համար», - հայտարարել է Սեյրան Օհանյանը:  

Նրա խոսքով, Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքն ու այդ տարածքները, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայրը ստեղծվել, մինչև այդ հայկական տարածքներ է եղել:  

«Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի՝ այդ բնակավայրը դարձել է Սանասար, գաղափարական առումով, հայենիքի ազատագրման առումով այն մեզ համար Սանասար է, 1993 թվականից հետո այն դարձել է Կուբաթլու ու տվել եք, թե հետ է վերադարձվել…այնպես որ՝ այդ բնակավայրերը իմ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել, թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում այն հայտնի կլինի», - նշեց պաշտպանության նախկին նախարարը: