Լրահոս
Միջազգային
16:46
03.03.22
184

ՌԴ-ի պատժամիջոցների պատճառով Գերմանիան կալանել է ռուս միլիարդատիրոջ գերթանկարժեք զբոսանավը

Img default alt hy

Գերմանիայի իշխանությունները կալանել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին պատկանող զբոսանավը, որը գտնվում է Համբուրգի Blohm+Voss նավաշինական գործարանում՝ վերանորոգման մեջ։

dw.com-ի փոխանցմամբ՝ Ուսմանովի անունը ևս հայտնվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցային ցուցակում։ 

«Դիլբար» զբոսանավն ունի 156 մետր երկարություն, ընդհանուր արժեքը գնահատվում է 600 մլն դոլար։ Այն  2016 թվականին կառուցել է գերմանական Lürssen նավաշինական ընկերությունը։ Զբոսանավն ունի 96 հոգանոց անձնակազմ և բոլոր հարմարությունները։