Լրահոս
Հայաստան
18:21
03.03.22
150

Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։

«Մենք որոշումը դեռ չենք ստացել, քանի որ հրապարակմանը ներկա չենք եղել, սակայն այն միանշանակ բողոքարկելու ենք»,- նշել է Ալեքսանյանը։

Դեռ փետրվարի 27-ին փաստաբանական խումբը հայտնել էր, որ խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։