Լրահոս

2022-03-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Բոլորս էլ ապրում ենք թուրքին և դավաճանությունը ներողի, հանդուրժողի խարանով․ Սայաթ Շիրինյան
    Պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյան
    23:37
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի զինյալները պատանդ են օգտագործում Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին
    Ուկրաինացի զինյալները որպես պատանդ օգտագործում են Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ներկայացուցիչը։
    23:28
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապան-Ճակատեն ճանապարհին Ադրբեջանի զինուժի տեղակայումներն սպառնալիք են թե՛ Կապանի, թե՛ ողջ երկրի համար․ Թաթոյան
    Սա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից: Այս ճանապարհն անվտանգության տեսանկյույից ռազմավարական, կենսական նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը: Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների: Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք:
    23:20
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կին պատգամավորները 70 000 դրամ պարգևավճար կստանան Կանանց տոնի առթիվ
    ԱԺ նախագահը կարգադրություն է տվել Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 000 հազար դրամի չափով պարգեւատրելում մասին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասվում է որոշման մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
    23:16
    09.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանյան լիճը որոշել են մաքրել ոռոգման սեզոնին
    Երևանյան լճի ջուրը որոշել են աղբից մաքրել հենց ոռոգման սեզոնին: Բնապահպանների պնդմամբ, ջուրը այգիներին չի հասնի, եթե ապրիլին ու մայիսին լճում մաքրող տեխնիկա սկսի աշխատել: Մաքրության համար իդեալական ամիսը մարտն է:
    23:05
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Victoria's Secret-ը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
    Ամերիկյան Victoria's Secret ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է ռեթեյլերի պաշտոնական կայքը։ «Մարտի 9-ին, ժամը 15.30-ից դադարեցվել է ինտերնետ-խանութի, ժամը 22.00-ից՝ մանրածախ խանութների աշխատանքը։ Գործունեության վերսկսման մասին կհայտարարվի ընկերության կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետով է դադարեցվել աշխատանքը», — հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ ասվում է, որ Victoria's Secret-ում աշխատանքի վերսկսման մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
    22:56
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 512.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.45 դրամ (աճել է 8.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.13 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.60 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:
    22:47
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դանակահարություն՝ գործարար «Լֆիկ Սամոյին» պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորութամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները Ր. Բագրատունյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Փարվանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ դանակահարությունը կատարվել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ի կողմից, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում ավագ հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վրեժ Դ.-ն բաց է թողնվել, Կարեն Ս.-ին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր:
    22:35
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնաբերվել են «Դալա Գարդեն Մոլ»-ի «Զառա»-ից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակողները
    Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են օրեր առաջ Երևանում՝ «Դալա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին, տեղեկացնում է shamshyan.com–ը: Նրանք հայտնաբերվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից և բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր կայքը, մարտի 6-ին դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առարկայով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ և աշխատակցի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել ու դրա տակ հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:
    22:21
    09.03.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ձեթի դեֆիցիտ է աշխարհում. երևանյան սուպերմարկետի պահեստներում «լուրջ ա վիճակը»
    Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքները հասել են Հայաստան: Արևածաղկի բուսայուղի դեֆիցիտ է: Ձեթը, որ հիմնականում Ռուսաստանից է գալիս Հայաստան, արդեն թանկացել է: Բայց մարդիկ կրում-տանում են: Իհարկե, մեզ մոտ վիճակը դեռ այնքան վատ չէ, որքան, օրինակ, Իսպանիայում: Այդ երկրի սուպերմարկետներում ստիպված ձեթ վաճառելու սահմանափակումներ են մտցրել: Մեկ քաղաքացուն թույլատրվում է վաճառել ոչ ավելի քան հինգ լիտր ձեթ:
    22:20
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Պատրաստ եմ փոխզիջումների գնալ, բայց դա իմ ժողովրդին դավաճանել չի նշանակի»․ Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BILD պաբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտությունը կարելի է լուծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության և բանակցությունների ճանապարհով։ «Հարցն այն չէ՝ ինչի կարող ես եմ գնալ։ Ցանկցած երկխոսության պարագայում իմ նպատակն է ավարտել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրա համար ես պատրաստ եմ կոնկրետ քայլերի․ պատրաստ եմ բանակցություններ վարել, փոխզիջումների գնալ, բայց դա իմ ժողովրդին դավաճանել չի նշանակի, մյուս կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ միայն այդպես է հնարավոր կարգավորել հակամարտությունը։ «Դետալների մասին շատ բարդ է ու դեռ վաղ է խոսել։ Նախագահների միջև դեռ շփում չի եղել։ Այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
    22:10
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինական ուժերը հարձակվել են Չեռնոբիլի ԱԷԿ-ը սնուցող ենթակայանի վրա
    Ուկրաինացի ազգայնականները հարված են հասցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի էներգամատակարարումն ապահովող էլեկտրացանցային օբյեկտներին։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։ Նրա խոսքով՝ դա նպատակաուղղված սադրանք է։ Ռուս մասնագետները օպերատիվ միջոցներ են ձեռնարկել պահեստային դիզելային-գեներատորային աղբյուրներին անցնելու համար։ «Ներկայումս ուկրաինական կողմն ամեն կերպ խուսափում է որևէ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների կազմակերպելուց։ Մեր կարծիքով՝ դա ևս մեկ անգամ հաստատում է ազգայնականների գործողությունների միանգամայն նպատակային ու սադրիչ բնույթը», - նշել է Պանկովը։ Ռուսաստանի Էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի խոսքով՝ «շատ կարևոր է նշել, որ արդեն այս պահին բելառուսական կողմը օպերատիվ ռեժիմով մշակել է բելառուսական էներգահամակարգից մշտական սխեմայով էներգամատակարարման վերականգնման հարցը»:
    22:08
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարց․ Իգոր Ժովկվա
    Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը՝ երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանով, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան՝ Bloomberg Television-ի եթերում։ «Իհարկե, մենք պատրաստ ենք խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորել։ Բանակցությունների արդեն 3 փուլ է կայացել»,- ասել է նա՝ հավելելով, որ վաղը Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Շատ կարևոր է, որ իմ նախագահը (Վլադիմիր Զելենսկին-խմբ․) պատրաստ է ուղիղ բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Ժովկվան։ «Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, եթե անվտանգության երաշխիքներ ստանա»,- ընդգծել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։ Նրա խոսքով՝ այդ երաշխիքներն Ուկրաինային պետք է տրամադրի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և այլ երկրներ։
    22:04
    09.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Սա ահաբեկչություն է». Ադրբեջանը թույլ չի տալիս ականազերծել Արցախ մտնող գազատարի տարածքը
    Ռազմական, հոգեբանական, տնտեսական գրոհներ է սկսել Բաքուն Արցախի դեմ: Թուրքիան ու Ադրբեջանը, ըստ փորձագետների, սպասում են, որ ռուս-ուկրաինական ճակատում վերջնական հստակություն մտնի: Մինչև դա՝ թշնամին անում է ամեն ինչ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու համար: Արցախի խորհրդարանի պատգամավորը պնդում է, որ ադրբեջանցիներն են պայթեցրել Արցախ գազ տանող խողովակը: Երկրորդ օրն է ամբողջ Արցախում գազ չկա:
    22:02
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Discovery ընկերությունը դադարեցրեց հեռարձակումը Ռուսաստանում
    Discovery ընկերությունը, որին պատկանում է նաև Eurosport հեռուստաալիքը, Ռուսաստանի տարածքում դադարեցնում է կաբելային ալիքների ցուցադրումը: Հեռարձակումը կդադարեցնեն մոտ 15 ալիքներ: Eurosport-ը Ռուսաստանում հեռարձակում էր թենիսի, դահուկային մարզաձևերի, բիաթլոնի, հեծանվասպորտի, սնուքերի և այլ մարզաձևերի մրցաշարերը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/03/09/1208598/
    21:55
    09.03.22
    Ավելին
  • Արցախ
    Թշնամին խոցում է նաև Արցախի խորքը. ականներ՝ Խնուշինակի և Խրամորթի ուղղություններով
    Արցախի դատախազությունը հայտնում է, որ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերից ակտիվ կրակ է վարել Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների ճանապարհների ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այդպես կասեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտել բնակիչների ազատ տեղաշարժը: 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ են ադրբեջանցիները թիրախավորել Արցախի Խնուշինակ գյուղը: Պաշտպանության բանակը հայտնում է, որ գյուղի ուղղությամբ արձակվել է 60 միլիմետրանոց 4 ական։
    21:45
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում հաստատված քաղաքացիներին աջակցելու նպատակով գործարկել է նոր հարթակ
    Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը կարևոր տեղեկատվություն է տարածել այն ուկրաինացիների համար, ովքեր պատերազմի պատճառով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և փնտրում են բնակվելու վայր, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց անվճար տեղավորելու իրենց տներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեսպանությունից հայտնել են, որ գործարկվել է «Ապաստարան» պաշտոնական կայքը: «Այս կայքում դուք կարող եք տեղեկատվություն տեղադրել բնակավայրերի, թափուր աշխատատեղերի քանակի և կոնտակտների մասին, որտեղ կարող եք առաջարկել կամ գտնել անվճար բնակարան:Դա հարմար և ապացուցված ծառայություն է, որն օգնում է համակարգել նրանց ջանքերը, ովքեր օգնություն են փնտրում և ովքեր կարող են այն տրամադրել: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին օգտվել «Ապաստարան» կայքից, եթե ցանկանում եք օգնել կանանց և երեխաներին գտնել ապաստարան, ովքեր հարկադրված են եղել գալ մեր երկիր՝ փախչելով պատերազմից»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
    21:41
    09.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Հարված՝ Պուտինին». ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հրաժարվում են ռուսական նավթից
    Բայդենը վստահ է, որ հզոր հարված է հասցնում, իր խոսքով, Պուտինի ռազմական մեքենային՝ հրաժարվելով Ռուսաստանից նավթ ներմուծել: Փորձագետները կասկածում են, թե խելամիտ են Բայդենի հաշվարկները: Ըստ նրանց՝ դաշնությունը կորցնում է արտահանման ոչ ռազմավարական ուղղություններ:
    21:32
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Տոնոյանի և մյուսների կալանքի հարցով քննությունը կշարունակվի վաղը
    ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր քննվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի որպես «Պատրոն Դավո»), ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին միջնորդությունները։ Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ 15։30-ին։
    21:29
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միջանցքների հարցում Կիևի պահանջներն աբսուրդ են․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
    Հումանիտար միջանցքների վերաբերյալ Կիևի անհեթեթ պահանջները ցույց տվեցին, որ ուկրաինական կողմից դրանց համաձայնեցման համար պատասխանատուները չեն տիրապետում իրադրությանը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Նա նշել է, որ ՌԴ-ն մարդասիրական նպատակներով հանդես է եկել «պաշտոնական Կիևին» ուղղված հերթական նախաձեռնությամբ՝ 10 հումանիտար միջանցք բացելու և Կիևից, Չերնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակչությանն ու օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու համար: Մասնավորապես առաջարկվել է յուրաքանչյուր քաղաքից դեպի Ռուսաստան տանող մեկական մարդասիրական միջանցք բացել, ինչպես նաև Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներով՝ մեկական միջանցք դեպի Լեհաստան, Մոլդովա և Ռումինիա։ Գեներալը պարզաբանել է, որ գիշերվա ժամը 2-ին Ուկրաինայից պաշտոնական պատասխան է եկել, որում ՌԴ տարածք տարհանելու համար առաջարկված երթուղիները կտրականապես մերժվել են: Ընդամենը երեք երթուղի է համաձայնեցվել․ մեկը՝ Կիևի ուղղությամբ դեպի հարավ, ինչպես նաև Սումիից Պոլտավա և Մարիուպոլից Զապորոժիե։ Բայց նաև երեք լրացուցիչ միջանցք է առաջարկվել՝ Էներգոդար քաղաքից դեպի Զապորոժիե, Վոլնովախայից դեպի Պոկրովսկ, Իզիում քաղաքից դեպի Լոզովայա։ «Բացի այդ, ուկրաինական կողմից աբսուրդ և ակնհայտորեն անիրագործելի պահանջներ են առաջ քաշվել` երթուղիներից մեկում իրականացնել պարտադիր ականազերծում, ընդ որում ՝ ազգայնականների կողմից տեղադրված ականային պայթուցիկ սարքերի, իսկ մյուսում՝ վերականգնել նահանջի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված ավտոմոբիլային կամուրջը։ Այդ պահանջներն անհեթեթ են նաև այն պատճառով, որ երկու երթուղիներն էլ անցնում են ազգայնական գումարտակների վերահսկողության տակ գտնվող տարածքներով»,- պարզաբանել է Միզինցևը։ Ինչպես նշել է գեներալը, հաշվի առնելով ՌԴ-ի պատասխանատվությունը հումանիտար բաղադրիչի և խաղաղ բնակիչների ու օտարերկրյա քաղաքացիների ելքի անվտանգության ապահովման համար, որոնց ազգայնականները բռնի կերպով պահում են շրջափակված բնակավայրերում, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը համաձայնել է նաև ուկրաինական կողմի առաջարկած լրացուցիչ երթուղիներին: Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, մթերքի և դեղորայքի մատակարարման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ, սակայն մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։
    21:21
    09.03.22
    Ավելին