Լրահոս
Հասարակական
23:37
09.03.22
533

Բոլորս էլ ապրում ենք թուրքին և դավաճանությունը ներողի, հանդուրժողի խարանով․ Սայաթ Շիրինյան

Img default alt hy

Շատերն արդեն մոռացել են, որ նախորդ տարվա մայիսի 12-ից թուրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, գրում է պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը։

 

«Մենք՝ բոլորս էլ ապրում ենք թուրքին և դավաճանությունը ներողի, հանդուրժողի խարանով։

Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակը մոռացության տվածի, անամոթի կերպարով։

Ոմանք ազգային ինքնասիրությունը, արժանապատվությունը, այլ կերպ ասած թասիբն ու նամուսը մի կողմի թողած, սկսել են ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իրենց գլխից դուրս ապուշ-ապուշ վերլուծություններ անել, աջից ձախ քննադատել, դատափետել։

Մինչ այդ էլ ղազախագետներ էին։

Բայց մի պահ ինքներդ ձեզ նայեք, ո՞վ եք դուք, ի՞նչ եք ձեզանից ներկայացնում այ անթասիբներ, հանգիստ վեր ընկեք ձեր տեղը ու ձայներդ կտրեք, գոնե լռեք։

Եթե այդքան կաք, ապա զբաղվեք ձեր ներքին խնդիրներով։

Ինչ-որ մեկին, ինչ-որ բան ասելու համար, նախ պետք է այդ իրավունքը վաստակել։

Հ.Գ. Քեզ ստորացրել են, քեզ նսեմացրել են, քեզ դավաճանել են, բայց դու զարմանալիորեն ինչ-որ բարձր արժեքներից ես խոսում»։