Լրահոս
Արցախ
21:45
09.03.22
133

Թշնամին խոցում է նաև Արցախի խորքը. ականներ՝ Խնուշինակի և Խրամորթի ուղղություններով

Արցախի դատախազությունը հայտնում է, որ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերից ակտիվ կրակ է վարել Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների ճանապարհների ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այդպես կասեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտել բնակիչների ազատ տեղաշարժը:

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ են ադրբեջանցիները թիրախավորել Արցախի Խնուշինակ գյուղը: Պաշտպանության բանակը հայտնում է, որ գյուղի ուղղությամբ արձակվել է 60 միլիմետրանոց 4 ական։