Լրահոս
2022-03-10
-
ՀայաստանՍտեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով․ ՀՅԴՍույն թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ Ժողովը արձանագրեց, որ. • Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։ • ՀՀ Իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։ • ՀՀ Իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։ • Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։ • Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանութիւնները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ. • Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։ • Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։ • Սփիւռքը իբրեւ գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։ • Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների: • Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։ • ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։ • ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։ • Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը: ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։Ավելին10:3310.03.22 -
ՀայաստանՎարդենյանց լեռնանցքն ու Լարսը փակ են. մարզերում ձյուն է տեղումԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների, իսկ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար: Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին10:3210.03.22 -
ԱրցախԱրցախ մտնող գազատարի վերանորոգման համար բանակցությունները ադրբեջանցիների հետ շարունակվում ենՄարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի անվտանգության խորհրդից հայտնում են, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։ Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։Ավելին10:2510.03.22 -
ԱրցախԽրամորթում կազմակերպված տարհանում չի եղել, որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր տարել են․ ԱպրեսյանԱսկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: «Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին Խրամորթի ուղղությամբ ռազմական ուժեր է կուտակել, Ասկերանի վարչակազմի ղեկավարը նշեց` «Որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահի դրությամբ տեսանելի չեն: Պաշտպանության բանակը, բնականաբար, հետևում է օպերատիվ իրավիճակին, ձեռք է առնում նախազգուշական միջոցներ և, ըստ կարիքի, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտպանության նախարարությունը»: «Ինչ վերաբերում է տարհանման մասին լուրերին, ապա կազմակերպված տարհանում չի իրականացվել, այդ մասին լուրերը սխալ են: Այո, որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել, բայց բնակիչներն այս պահին իրենց տներում են, գյուղը շարունակում է ապրել»,- ասել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար:Ավելին10:2510.03.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Ժողովուրդ» Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։ «Փաստ» Արտակ Դավթյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նման պայմաններում այլևս չի ցանկացել աշխատել, այդ իսկ պատճառով էլ հեռացել է։ «YerevanToday» Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այնպիսի բացահայտում չի արել, որ դիմեն իրավապահներին: «Հրապարակ» «Հայաստան» դաշինքը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ու կառավարող ուժերը պետք է հավասարաչափ անդամներ ներկայացնեն։ «Փաստ» Փաշինյանը 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացրել իշխանության շահերն ու հետաքրքրությունները սպասարկող մի շարք ՀԿ-ների:Ավելին10:2210.03.22 -
ՀասարակականՀայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել: «Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են»,-տեղեկացրին գրասենյակից:Ավելին10:0910.03.22 -
ՀասարակականԱյս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը Հայաստանի և Արցախի շահերի թաղումն է. ԱբրահամյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել։ «Քանի Արցախի կարգավիճակի հարցը հստակեցված չէ, բանակցությունների հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգայնորեն ճանաչման հարցը դրված չէ, ապա ամենատարբեր հանգամանքներով, գործոններով պայմանավորված Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքագիծ դրսևորել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։ Ըստ Աբրահամյանի՝ ՀՀ իշխանության համար Արցախը շարունակում է մնալ զուտ որպես սակարկման առարկա, որի հետ կապված «պարտավորություններից» այս իշխանությունն արդեն ձերբազատվել է։ «Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Արցախում, ցավոք, սպասելի էր, որովհետև մեր հայրենակիցների ճակատագիրը ՀՀ իշխանությունները հանձնել են անորոշության և անտարբերության։ Այս իշխանության հայտարարած խաղաղության օրակարգը ՀՀ և Արցախի շահերի թաղումն է, որտեղ շահողի դերում բնականաբար Ադրբեջանն ու Թուրքիան են», - նշել է ընդդիմադիր պատգամավորըԱվելին10:0810.03.22 -
ՀասարակականՈղջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ականանետերի կիրառմամբ խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆՄարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը | ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։Ավելին10:0410.03.22 -
ՀասարակականԱդրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու և սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եվ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսված գումարը: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ, ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված գումարի 99.2 տոկոսը, որը 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը: Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: 2021 թվականի ՀՀ բյուջեի նախագծի տվյալների համաձայն՝ ծրագրված էր պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի 16.9%-ը: Աճը կազմում է 1.3%: Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով: Իսկ Ադրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու էլի ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը: Ադրբեջանը ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։ Ահաբեկչական այդ երկրի ախորժակը որևէ կերպ չի նվազում»։Ավելին10:0110.03.22 -
ՀասարակականԵթե «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն չի վերադառնում իր նախկին ռեժիմին, բուժանձնակազմի աշխատավարձերն ինչո՞ւ են նվազելու․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավարությունն օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։ Ինչպես հայտնի է, մոտ 2 տարի է՝ այստեղ իրականացվում է միայն COVID-19-ի բուժում։ Սակայն հիվանդանոցի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ բացառում է, թե համավարակի այս պայմաններում ապրիլից վերադառնան սովորական բուժհաստատության ռեժիմին: Այդ դեպքում աշխատավարձերն ինչո՞ւ են նվազելու. հարցին նա չի պատասխանել՝ ասելով, թե դա իր իրավասության ներքո չէ։ Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց»։Ավելին09:4510.03.22
2022-03-09
-
Հայաստան«Աշխատանքային ա՞յց, թե՞ Մակրոնի քարոզարշավ»․ Ավետիք ԻշխանյանՖրանսիայի նախահահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Այս «հույժ հարևոր» իրադարձությունը հայ «քաղաքական մտքի գիգանտները» մեկնաբանում են, որպես Ֆրանսիայի կողմից Հայաստանին քաղաքական, նաև ռազմական աջակցություն իրականացման հնարավորություն։ Միանգամայն լուրջ կարծիքներ են հնչում Ֆրանսիայի հետ ռազմական դաշինք կնքելու մասին, զուգահեռներ տանելով թուրք-ադրբեջանական դաշինքի հետ։Վեստսարգիսներն այժմ էլ հուսով են, որ ֆրանսիական լեգիոնը կարող է և պետք է փոխարինի ռուսական ուժերին և անհրաժեշտության դեպքում կռվի, զոհի իր զավակներին, հանուն բազմաչարչար հայ ժողովրդի։ Ի դեպ, այսպես բարբաջողները հիմնականում իրենք և իրենց զավակներին հայոց բանակից թռցրած, փաստաթղթեր կեղծած «հերոսներ» են։ Այսինքն, իրենք և իրենց զավակները չծառայեն բանակում և քանի որ իրենք վեստսարգիսներ են, ապա ոչ թե ռուսական, այլ արևմտյան, տվյալ դեպքում՝ ֆրանսիական ուժեր։ Վեստսարգիսները չե՞ն տեսնում, թե՞ չեն ուզում տեսնել թե նույն արևմուտքը և Ֆրանսիան ինչպես քցեցին Ուկրաինան։Կամ չե՞ն հիշում 1920թ․, երբ Սևրի դաշնագրով Կիլիկիան տրվել էր Ֆրանսիային, բայց Ֆրանսիան հեռացավ և ․․․ հայերի հերթական սպանդն ու գաղթը։ Իրականում, Մակրոնի կողմից վարչապետ կոչեցյալին հրավիրելը, մտնում է Մակրոնի նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ցույց տալու իր «հայասեր» լինելը և շահելու ֆրանսիահայերի ձայները։Ավելին23:5809.03.22 -
ՀայաստանԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ըԱյսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության և Opel մակնիշի ավտոմեքենան: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:Ավելին23:5409.03.22 -
ՀասարակականԼենա Նանուշյանը դեմագոգիայի մինչև օրս չգերազանցված նշաձող սահմանեց․ Ռոբերտ Հայրապետյան«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ ՀայրապետյանԱվելին23:4909.03.22 -
ՀասարակականՍա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է, իսկ աշխարհը թքած ուներ. ֆրանսիացի լրագրողՖրանսիական Le Figaro Magazine ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը թվիթերյան իր էջում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին։ «Զինվորական համազգեստով նախագահը, որն իր ժողովրդի հետ մնաց, որ պաշտպանի իր երկիրը, տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ, որոնք դարձան փախստական, հազարավոր զոհեր: Սակայն սա Ուկրաինան չէ, սա 2020 թվականին Արցախն է։ Այդ ժամանակ լրագրողներից քչերն էին հետաքրքրվում դրանով, իսկ ամբողջ աշխարհին ընդհանրապես թքած ուներ այդ ամենի վրա»,- գրել է ֆրանսիացի լրագրողը։Ավելին23:4209.03.22 -
ՀասարակականԲոլորս էլ ապրում ենք թուրքին և դավաճանությունը ներողի, հանդուրժողի խարանով․ Սայաթ ՇիրինյանՊահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ ՇիրինյանԱվելին23:3709.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինացի զինյալները պատանդ են օգտագործում Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներինՈւկրաինացի զինյալները որպես պատանդ օգտագործում են Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ներկայացուցիչը։Ավելին23:2809.03.22 -
ՀասարակականԿապան-Ճակատեն ճանապարհին Ադրբեջանի զինուժի տեղակայումներն սպառնալիք են թե՛ Կապանի, թե՛ ողջ երկրի համար․ ԹաթոյանՍա Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական այն անօրինական զինված տեղակայումն է, որտեղ իբր թե սահմանվեց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային վերահսկողություն և այդ ճանապարհն ամբողջությամբ արգելափակվեց անցյալ տարվա նոյեմբերից: Այս ճանապարհն անվտանգության տեսանկյույից ռազմավարական, կենսական նշանակություն ունի ողջ Կապան համայնքի համար: Այն կապում է Կապան քաղաքը Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ծավ, Շիշկերթ գյուղերի հետ: Այս ճանապարհի անմիջական հարևանությամբ է գտնվում Կապանի «Սյունիք» օդանավականը: Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների: Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ադրբեջանական որևէ զինված տեղակայում մեր գյուղերի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չունի որևէ իրավական հիմք:Ավելին23:2009.03.22 -
ՀասարակականԿին պատգամավորները 70 000 դրամ պարգևավճար կստանան Կանանց տոնի առթիվԱԺ նախագահը կարգադրություն է տվել Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 000 հազար դրամի չափով պարգեւատրելում մասին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասվում է որոշման մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:Ավելին23:1609.03.22 -
ՀայաստանԵրևանյան լիճը որոշել են մաքրել ոռոգման սեզոնինԵրևանյան լճի ջուրը որոշել են աղբից մաքրել հենց ոռոգման սեզոնին: Բնապահպանների պնդմամբ, ջուրը այգիներին չի հասնի, եթե ապրիլին ու մայիսին լճում մաքրող տեխնիկա սկսի աշխատել: Մաքրության համար իդեալական ամիսը մարտն է:Ավելին23:0509.03.22 -
ՄիջազգայինVictoria's Secret-ը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը ՌուսաստանումԱմերիկյան Victoria's Secret ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է ռեթեյլերի պաշտոնական կայքը։ «Մարտի 9-ին, ժամը 15.30-ից դադարեցվել է ինտերնետ-խանութի, ժամը 22.00-ից՝ մանրածախ խանութների աշխատանքը։ Գործունեության վերսկսման մասին կհայտարարվի ընկերության կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետով է դադարեցվել աշխատանքը», — հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ ասվում է, որ Victoria's Secret-ում աշխատանքի վերսկսման մասին լրացուցիչ կտեղեկացնեն:Ավելին22:5609.03.22