Լրահոս
Միջազգային
22:08
09.03.22
572

Ուկրաինական ուժերը հարձակվել են Չեռնոբիլի ԱԷԿ-ը սնուցող ենթակայանի վրա

Img default alt hy

 

Ուկրաինացի ազգայնականները հարվածել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի էներգամատակարարումն ապահովող էլեկտրացանցային օբյեկտներին։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։

Նրա խոսքով՝ դա նպատակաուղղված սադրանք է։ Ռուս մասնագետները օպերատիվ միջոցներ են ձեռնարկել պահեստային դիզելային-գեներատորային աղբյուրներին անցնելու համար։

«Ներկայումս ուկրաինական կողմն ամեն կերպ խուսափում է որևէ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների կազմակերպելուց։ Մեր կարծիքով՝ դա ևս մեկ անգամ հաստատում է ազգայնականների գործողությունների միանգամայն նպատակային ու սադրիչ բնույթը», - նշել է Պանկովը։

Ռուսաստանի Էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի խոսքով՝ «շատ կարևոր է նշել, որ արդեն այս պահին բելառուսական կողմը օպերատիվ ռեժիմով մշակել է բելառուսական էներգահամակարգից մշտական սխեմայով էներգամատակարարման վերականգնման հարցը»: