Լրահոս

2022-03-10
  • Միջազգային
    «Թող վայելեն միմյանց հետ շփումը». Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից
    Արևմուտքի խարխլող գործողությունների պատճառով Ռուսաստանն այլևս չի մասնակցելու Եվրոպայի խորհրդին:
    13:31
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պաշտոնական Բաքվի քաղաքականությունը ապակառուցողական է․ ԱԳՆ
    Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։ Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։ Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։ Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան։
    13:25
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկ ամիս է՝ Հայաստանում կալանավորված է արդարադատությունը․ Երվանդ Վարոսյան
    Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեկ ամիս է ինչ Հայաստանում արդեն բացահայտ ու պաշտոնապես կալանավորված է արդարադատությունը։ Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը։ Ու հիշեք նաև, որ այս ամենը իշխող վարչակարգը կատարում է արևմտյան «առաջաղեմ» ու «ժողովրդավարական» պետությունների արդեն բացահայտ հովանավորությամբ։ Նիկոլի ռեժիմի տարատեսակ տերերի մասին լոլոներ կարդալուց, միշտ հիշեք, որ առնվազն մինչ այս պահը այդ ռեժիմը գտնվում է արևմուտքի, ոչ միայն լուռ, այլ նաև «ժող.բաստիոնին» 24 ժամ ռեժիմով դեֆերամբներ ձոնող հովանու տակ»։
    13:08
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում
    Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը` անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը։ Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: «Կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով նրան տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն»,–ասված է հաղորդագրության մեջ։ Տղամարդը գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել:
    12:46
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանց ճաշի համը փորձելու մեր քաղաքացիները, աղամանը տեսնելով, աղ են օգտագործում․ Անահիտ Ավանեսյան
    Եկեք բնորոշենք, որ այս նախագծից հետո ոչ թե աղմուկ բարձրացավ, այլ հարցը հանրային քննարկման շատ լավ առիթ դարձավ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից առաջարկված՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղամաններ տեղադրելու արգելքի մասին նախագծին, նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ինչ վերաբերում է՝ այլ վնասակար սննդամթերքների կիրառումը ևս սահմանափակելուն ուղղված հնարավոր քայլերին, նախարարը ասաց․«Ամեն ինչն էլ չափի մեջ օգտակար է, անհրաժեշտ է, խոսքը այդ մթերքների չարաշահման մասին է։ Այս նախագծով փորձում ենք քաղաքացիների շրջանում վարքագծի փոփոխություն բերել՝ այսինքն ոչ թե, ըստ սովորության, երբ տեսնում են աղամանը, առանց ճաշի համը փորձելու աղ ավելացնեն, այլ փորձում ենք այնպես անել, որ փոխեն այդ վարքագիծը։ 5 գրամ աղը բավարար է օրգանիզմին, դրանից ավելը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը»,– ասաց Անահիտ Ավանեսյանը։
    12:40
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երկարաժամկետ հոսանքազրկումներ Արցախում. բնակիչները որպես գազի այլընտրանք հոսանքն են օգտագործում․ Հակոբյան
    Արցախում գազամատակարարի վնասումից հետո բնակիչների մեծ մասը որպես գազի փոխարիչ հոսանք է օգտագործում, որի առաջացրած ծանրաբեռնվածության պատճառով էլ երկարաժամկետ հոսանքազրկումներ են գրանցվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Մեր հիմնական հիդրոէլեկտրակայաններն անցել են հակառակորդի տիրապետության տակ, ինչի պատճառով էլ մեծ ծանրաբեռնվածություն է առաջանում: Այսինքն՝ հոսանքը չենք կարող այլընտրանք դիտարկել»,- նշեց Հակոբյանը: Պատգամավորի խոսքով՝ ռուս խաղաղապահների բանակացություններն ադրբեջանցիների հետ Արցախում գազամատակարման խնդիրը լուծելու համար դեռեւս անարդյունք են: «Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայ մասնագետներին մոտենալ վնասված գազատարին, թույլ չեն էլ տալիս խնդիրը հասկանալ: Նույնիսկ սկզբում ասում էին, թե ականապատ տարածքները պետք է ականազերծվեն, սակայն դա էլ դեռեւս չի կատարվել մինչ այս պահը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը: Հակոբյանի խոսքով՝ գյուղերում դասապրոցեսները նորմալ են ընթանում, քանի որ դպրոցների մեծ մասը վառարաններով է ջեռուցումն ապահովում: Հիմնական խնդիրը Ստեփանակերտում է. դպրոցներում, որտեղ ջեռուցումը գազով էր, դասաժամերը կրճատվել են՝ դառնալով 30 րոպե: Հացատներն էլ, որոնք գազով էին աշխատում, փակվել են: Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Արցախգազ» ԲՓԸ–ն տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության համաձայն՝ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների եւ իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
    12:33
    10.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ահազանգ. Ադրբեջանցիները ինտերնետով ակտիվ շփումների մեջ են մտել հայ դեռահասների հետ
    Մինչ մեր ԱԱԾ-ն զբաղված է ֆեյսբուքում Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին բռնելով ու քրգործեր կարելով, իսկ կրթության նախարարը ադրբեջաներենը հանրակրթական դպրոցներ ներմուծելու ջանքերով է կլանված, թշնամի պետության երիտասարդները սոցցանցով գրոհ են սկսել մեր դեռահասների դեմ, այդ թվում՝ դպրոցահասակ աղջիկներ ու պատանիներ որսալով : Yerevan.Today-ին է դիմել ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից հոգեբանական տեռորի «զոհ դարձած» դպրոցահասակ մի երեխայի հայր՝ խնդրելով, որ ԶԼՄ ռեսուրենրով միասնական աղմուկ բարձրացնել, ահազանգել այս վտանգավոր երևույթի մասին՝ կանխելու ինֆորմացիոն հնարավոր արտահոսքերն ու մեր դեռահասներին հոգեբանական խեղումների ենթարկելու ադրբեջանական քարոզչական գրոհը: Տղամարդու տրամադրած տեսանյութում, իհարկե, բացահայտ ադրբեջանական քարոզչություն է, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ մոնտաժված տեսանյութից ադրբեջանցիները միտումնավոր դուրս են թողել առայժմ ավելի կարևոր նյութեր, գուցե հետագայում նույն այդ պատանիներին հոգեբանական ճնշումների ենթարկելու և շանտաժի միջոցով հետագայում նրանցից ինչ-որ բան կորզելու, նրանց հետախուզական նպատակներով օգտագործելու համար: Ակնհայտորեն, այդ շփումները երկար են տևել ու դրանք հնարավոր է՝ լիրիկ զեղումների կամ տևական կապի են վերածվել ու այդ զոհերը գուցե շատ շատ են արդեն, ոչ ոք չգիտի: Իսկ ո՞ւր է նայում մեր ազգային անվտանգության ծառայությունը, ինչո՞ւ չեն կառավարվում ու կանխվում թշնամի պետության կողմից քարոզչական գրոհները՝ կապի տարատեսակ միջոցներով: ԱԱԾ-ն սոցցանցային գրոհների, այդ վտանգավոր կապերն արգելափակելու հնարավորությունների մասին մեր հարցմանն ի պատասխան խիստ մտահոգիչ հայտարարություն է արել` ընդունելով, որ չի վերահսկում ու ի վիճակի չէ երաշխավորել Հայաստանում բնակվող անչափահասների անվտանգությունը` հատկապես երբ դա առնչվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից թիրախավորված գրոհներին կամ կոնտակտին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն Սյունիքում բացարձակ անվերահսկելի վիճակ է հատկապես որոշ գյուղական համայնքներ թշնամու հետ բանավոր զիջումներով կիսելուց հետո: Ամեն դեռատի աղջնակ կարող է հեռախոսով սոցցանցով շփումներ ունենալ ու անգիտակցաբար տրվել ադրբեջանական կողմի սադրանքներին։ Հետևանքների մասին մտածեք ինքներդ՝ գերեվարվելուց մինչև ցանկացած վտանգավոր քայլի մասին կարող եք հետևություններ անել։ Փաստացի՝ առկա են արդեն ադրբեջանցիների սոցցանցային գրոհների մասին խիստ վտանգավոր տեսանյութեր, և ահա ԱԱԾ- ն, որ հպարտորեն հետապնդում է սոցցանցում ցանկացած «Նիկոլ դավաճան» ասողին ու վարչապետ հայհոյողին բերման է ենթարկում, ի վիճակի չէ արգելափակել Ադրբեջանից ՀՀ քաղաքացիներին ցանկացած կապի միջոցով ուղղված զանգերն ու կոնտակտները, և, հետեւաբար, պաշտպանված չեն մեզնից յուրաքանչյուրը հայերեն խոսող ու մեր մեջ պոտենցիալ դավաճաներ որոնող ադրբեջանցի հատուկջոկատայինների գրոհներից։
    12:15
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Որևէ խաղաղապահ դուրս չի բերվում Արցախից. ԱԽ-ն հերքում է ադրբեջանական կողմի լուրերը
    Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս հայտարարությունը տարածել է Արցախի անվտանգության խորհուրդը` անդրադառնալով վերջին օրերին որոշ բնակավայրերում իրավիճակի սրմանը և ադրբեջանական կողմի լուրերին։ Նշվում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի ՊԲ–ի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետների կիրառումը։ «Ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ Արցախի անվտանգության խորհուրդը շեշտում է, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ «Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։ Արցախի անվտանգության խորհուրդը վստահեցնում է, որ իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։`
    12:11
    10.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 10.03.22
    12:08
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ
    Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ 2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ, հայտնում են խորհրդարանի մամուլի ծառայությունից։
    11:43
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անթալիայում մեկնարկել է Լավրով- Չավուշօղլու հանդիպումը
    Անթալիայում մեկնարկել է ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն: «Անթալիայում սկսվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը՝ «առանց փողկապի» ձեւաչափով»,- գրել է իր Telegram-ալիքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դրանից հետո նախատեսվում է ՌԴ, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հանդիպում:
    11:39
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Red Wings-ը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան Եկատերինբուրգից և Չելյաբինսկից
    Red Wings Airlines ավիաընկերությունը սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան Եկատերինբուրգից և Չելյաբինսկից, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ Եկատերինբուրգից առաջին թռիչքը կատարվել է մարտի 8-ին, Չելյաբինսկից՝ մարտի 9-ին։ Թռիչքների ծրագիրը կտևի մինչև մարտի 26-ը։ Նախկինում Red Wings-ը Հայաստան չէր թռչում Եկատերինբուրգի և Չելյաբինսկի իր բազային օդանավակայաններից։ Եկատերինբուրգից Երևան չվերթները նախատեսված են շաբաթական 2-3 չվերթ հաճախականությամբ, Չելյաբինսկից՝ շաբաթական 1-2 չվերթ։
    11:29
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական Ми-28- ի ու Ка-52-ի թռիչքները՝ Ուկրաինայի երկնքում
    Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Մի-28 և Կա-52 հարվածային ուղղաթիռներով Ուկրաինայում ամրացված օբյեկտների և զրահատեխնիկայի ոչնչացման տեսանյութը։
    11:21
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին գնահատական տալուց
    Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին. վերջինս հայտարարեց, թե իրավիճակը լարված է, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Նա նշեց, թե այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց զերծ կմնա, քանզի Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։
    11:16
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ականը պայթել է տան բակում․ Արցախում վիրավոր կա
    Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
    11:03
    10.03.22
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում արձանագրվել է 4 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք
    Մարտի 10-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք: Կատարվել է 2769 թեստավորում, առողջացել՝ 235 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3937 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8563 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1631 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում։
    11:01
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում քաղաքացիական մեկ անձ է վիրավորվել. Ադրբեջանը Խրամորթի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա. ՀՀ ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու Գլխավոր դատախազի հետ։ «Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով», - նշել է ՄԻՊ-ը։ Գրիգորյանի խոսքով՝ խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամոթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ «Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն, ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։ Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն է՝ միտված իրենց բնօրրանում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը ոտնձգելուն, նրանց ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն։ Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։ Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը», - հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նշել է, որ այս մասին տեղեկություններն այսօր կուղարկի համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանություններին։
    10:57
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ահագնացող խնդիրներից է պետության կուսակցականացումը․ Արման Թաթոյան
    ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել իր էջում, որտեղ անդրադարձել է Հայաստանի ահագնացող խնդիրներից՝ պետության կուսակցականացումը: Թաթոյանը գրում է․«Ամեն ինչ կենտրոնացած է Կառավարության, բայց փաստացի մեկ` կառավարող կուսակցության ձեռքում: Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը: Պետական ինստիտուտները փաստացի ծառայեցվում են այդ մեկ կուսակցության շահերին և հակառակը` կուսակցության ազդեցությունը մեծացնելու համար օգտագործվում են պետական ինստիտուտները: Արժեզրկվում են Կառավարությունից անկախ ու քաղաքականությունից վեր կանգնած պետական ինստիտուտները: Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը: Ընտրեցին այնպիսի մարդու, ով նախարար է աշխատել իրեն առաջադրած, գովերգած ու ընտրած կուսակցության ղեկավարի ենթակայությամբ: ԱԺ-ում էլ Հանրապետության նախագահի թեկնածուի օգտին քվեարկեցին մարդիկ, ովքեր թեև զբաղեցնում են պատգամավորի պաշտոն, բայց չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն, քանի որ փաստացի աշխատում են այդ նույն կուսակցության ղեկավարի ենթակայությամբ: Արդյունքում` բոլորով փաստացի թաքնվեցին այն ֆորմալ պահանջի տակ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտն ապաքաղաքական է ու այդ կերպ արեցին Նախագահի թեկնածուի միակուսակցական ընտրության չստացված փորձ: Չեղավ որևէ համահայկական կոնսուլտացիա կամ հանդիպում` Սփյուռքի ներգրավմամբ, տեղի չունեցան պետության գլխի համար առաջադրված թեկնածուի տեսլականի ու ծրագրերի հանրային քննարկումներ Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում ԱԺ-ում էլ իր ընտրության ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարության քաղաքական որոշումներն ու արարքները: Հիմա օրինակի համար ընդամենը 1 հարց` ինչպե՞ս Հանրապետության նախագահի պաշտոնում նման պայմաններով ընտրված մարդը կհակադրվի կուսակցության քաղաքական գծին և, ասենք, Սահմանադրական դատարան կտանի այնպիսի օրենք, որը քաղաքական որոշման արդյունքում հենց այդ կուսակցությունն էլ քվերակել ու ընդունել է»:
    10:46
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով․ ՀՅԴ
    Սույն թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։ Ժողովը արձանագրեց, որ. • Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։ • ՀՀ Իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։ • ՀՀ Իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։ • Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։ • Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանութիւնները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ. • Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։ • Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։ • Սփիւռքը իբրեւ գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։ • Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների: • Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։ • ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։ • ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։ • Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը: ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։
    10:33
    10.03.22
    Ավելին