Լրահոս
Միջազգային
23:28
09.03.22
586

Ուկրաինացի զինյալները պատանդ են օգտագործում Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին

Img default alt hy

Ուկրաինացի զինյալները որպես պատանդ օգտագործում են Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի ներկայացուցիչը։

«Գրոհայինները շարունակում են արգելափակել Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքների բնակիչների ելքը։ Այս երկու քաղաքներից մարդասիրական միջանցքները չեն իրականացվել։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ զինյալները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես պատանդ և կենդանի վահան»,- ասել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը։