Լրահոս
Միջազգային
22:56
09.03.22
269

Victoria's Secret-ը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Img default alt hy

Ամերիկյան Victoria's Secret ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանի տարածքում։ 

«Մարտի 9-ին, ժամը 15.30-ից դադարեցվել է ինտերնետ-խանութի, ժամը 22.00-ից՝ մանրածախ խանութների աշխատանքը։ Գործունեության վերսկսման մասին կհայտարարվի ընկերության կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետով է դադարեցվել աշխատանքը», — հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Հայտարարության մեջ ասվում է, որ Victoria's Secret-ում աշխատանքի վերսկսման մասին լրացուցիչ կտեղեկացնեն: