Լրահոս
Տնտեսական
22:20
09.03.22
186

Ձեթի դեֆիցիտ է աշխարհում. երևանյան սուպերմարկետի պահեստներում «լուրջ ա վիճակը»

Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքները հասել են Հայաստան: Արևածաղկի բուսայուղի դեֆիցիտ է: Ձեթը, որ հիմնականում Ռուսաստանից է գալիս Հայաստան, արդեն թանկացել է: Բայց մարդիկ կրում-տանում են:

Իհարկե, մեզ մոտ վիճակը դեռ այնքան վատ չէ, որքան, օրինակ, Իսպանիայում: Այդ երկրի սուպերմարկետներում ստիպված ձեթ վաճառելու սահմանափակումներ են մտցրել: Մեկ քաղաքացուն թույլատրվում է վաճառել ոչ ավելի քան հինգ լիտր ձեթ: