Լրահոս
Հասարակական
23:16
09.03.22
409

Կին պատգամավորները 70 000 դրամ պարգևավճար կստանան Կանանց տոնի առթիվ

Img default alt hy

ԱԺ նախագահը կարգադրություն է տվել Կանանց տոնի առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 000 հազար դրամի չափով պարգեւատրելում մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասվում է որոշման մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: