Լրահոս

2022-03-09
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ազիմուտը» Երևանով ամենօրյա թռիչքներ կիրականացնի դեպի Սոչի և Մինվոդի
    Վաղվանից մինչև շաբաթվա վերջ «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից և Ստամբուլից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիե Վոդի։ «Ավիաընկերությունը 2022 թվականի մարտի 10-13-ը Ստամբուլից և Երևանից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիյե Վոդի»,- ասված է ավիափոխադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ էր տվել օտարերկրյա հաշվառմամբ օդանավերով մարտի 6-ի կեսգիշերից դադարեցնել դեպի արտասահման, իսկ մարտի 8-ից՝ արտերկրից թռիչքները:
    19:28
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ
    Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, հայտնել է Աբխազիայի ԱԳ նախարարությունը։ «2022 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ նոտաների փոխանակման միջոցով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։
    19:25
    09.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Իսկ բուռնութի ծխել կարելի՞ է». ծխախոտի հարցն Ազգային ժողովը հրատապ է քննարկում
    Մեկ շաբաթից հանրային սննդի բաց և փակ կետերում կարգելվի ծխել նաև էլեկտրոնային ծխախոտ: Հրատապ նիստում է Ազգային ժողովը քննարկել կառավարության առաջարկած նախագիծն ու ընդունել՝ առաջին ընթերցմամբ: Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ նախագիծն ավելի վաղ չեն ներկայացրել, քանի որ ծխախոտի նոր փոխարինիչներ են հայտնվել շուկայում:
    19:23
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը կանգնած է պարենային ապահովության մարտահրավերի առաջ. Դավիթ Պիպոյան
    Հայաստանը կանգնած է պարենային ապահովության մարտահրավերի առաջ, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հանրային սննդի կետերում աղի քանակի կրճատման հարց է որոշում։ Մենք ուտելիք ունենալո՞ւ ենք, որ դեռ աղի կրճատման կարիք էլ ունենանք։ 20-25 տոկոս աղքատ բնակչություն ունեցող երկրում մարդիկ տարվա ընթացքում քանի՞ անգամ են հանրային սննդի կետերում սնվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարց հնչեցրեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ «Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Մենք այսօր ունենք պարենային ապահովության խնդիրներով պայմանավորված ոչ վարակիչ հիվանդություններ, երեխաների թերսնման դեպքեր, սննդակարգով պայմանավորված տարբեր խնդիրներ, իսկ Առողջապահության նախարարությունը մատը մատին չի տալիս և ընկել է աղի հետևից։ Ինչո՞ւ. որովհետև հեշտ է տնտեսվարողներին տուգանել և ասել՝ գործ ենք անում»,- ասաց մեր զրուցակիցը։ Դավիթ Պիպոյանը շեշտեց՝ հատկապես այս սեզոնին մարդը պետք է օգտագործի օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն, սակայն խանութներում դրանց գները չափազանց բարձր են։ Նույնը վերաբերում է նաև մսին, կաթնամթերքին և մի շարք այլ սննդատեսակների։ «Այսօր մենք հաշվարկներ էինք իրականացնում, թե որքան են փոխվել պարենային ապրանքների գները, և հասկացանք, որ եթե կորոնավիրուսի համավարակի ժամանակ սնունդն անհամեմատ էժան էր, ապա այժմ խնդիրն ավելի է սրվել»,- ասաց նա։
    19:21
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պարգևատրվել են խաղաղապահ առաքելությանն ընդգրկված կին զինծառայողները
    Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները։
    19:12
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    2021 թվականի ընթացքում հակառակորդի զավթած տարածքներից տարհանվել է 574 աճյուն․ ԱԻՊԾ
    Մարտի 9-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած հերոսների: 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը։ 2021 թվականին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44415 ահազանգ։ Տարվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար՝ նախորդ տարվա 5677 դեպքի դիմաց։ 2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով՝ զոհվել է 16 մարդ, տուժել` 149-ը (2020թ. զոհվել է 11 մարդ, տուժել` 50-ը)։ Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները՝ ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն: Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք՝ նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք: Բերքահավաքի անկորուստ կազմակերպման և հակահրդեհային ապահովման նպատակով տվյալ ժամանակահտվածում իրականացվել է ուժեղացված ծառայություն՝ հրդեհավտանգ շրջաններում տեղակայվել են հրշեջ հենակետեր։ Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը: Գրանցվել է բնակելի տներում հրդեհների 41 դեպք։ Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63 650 409 ՀՀ դրամ։ Ծառայության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: Հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններով հրահանգավորվել է 15.759 քաղաքացի: Ավարտին են հասցվել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճկների բաժնի մշտական տեղակայման վայրի շինարարական աշխատանքները, բարեկարգվել է հարակից տարածքը, վերանորոգվել են ծառայության կենտրոնական ապարատի մասնաշենքերն ու անձնակազմի կացարանները: Անձնակազմի շենքային պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և 2022 թվականի համար նախատեսվող միջոցառումների համալիրը։ Ամփոփելով նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ծառայության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի: Կարեն Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել նիստին մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ելույթների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ընթացիկ տարվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:
    19:02
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին սպառնացել է հաշվեհարդար տեսնել «երկիրը պառակտել փորձող» ուկրաինացի քաղաքական գործիչների նկատմամբ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հաշվեհարդար տեսնել ուկրաինացի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք «փորձում են պառակտել երկիրը՝ կապ փնտրելով Ռուսաստանում»,- գրում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ բազմաթիվ ազդանշաններ կան, թե «Ուկրաինայում ինչ-որ մեկը որոշել է, որ կարող է այլևս չկռվել բոլորի հետ» և փորձում է բանակցել «անձնական շահի համար»։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ տեսնում է։ Զելենսկին միաժամանակ ասել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլերին՝ խաղաղության հասնելու համար։ Մարտի 7-ին Բելառուսում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը ցանկալի արդյունքներ չտվեց՝ հայտարարել են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի ներկայացուցիչները։ Պատվիրակությունները, սակայն, պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները և դրական զարգացումներ են արձանագրել հումանիտար միջանցքների հարցում։
    18:54
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան Ուկրաինային կործանիչներ չի տրամադրի. Շոլց
    Գերմանիան շարունակում է ֆինանսապես աջակցել Ուկրաինային, սակայն ռազմական ինքնաթիռներ չի տրամադրելու։ Այդ մասին Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, աջակցո՞ւմ են արդյոք Լեհաստանից Ուկրաինա ՄԻԳ-29 կործանիչներ ուղարկելու գաղափարին և պատրա՞ստ են դրա համար ռազմակայան տրամադրել Ռամշտայնում: «Մենք աջակցություն ենք տրամադրել Ուկրաինային, մասնավորապես, ֆինանսական օգնության մասին է խոսքը, որը սկսել ենք տրամադրել դեռ տարիներ առաջ ուկրաինական տնտեսության կայունության ամրապնդման համար։ Մենք մեր աջակցությունը շարունակում ենք հիմա` ճգնաժամի օրերին։ Բացի այդ, մենք մարդասիրական ջանքեր ենք գործադրել, տրամադրել ենք բոլոր հնարավոր ռազմական բեռները, և ինչպես գիտեք, առանձին զենք, որի մասին մենք տեղեկացրել ենք»,–ասել է Շոլցը։ Նրա խոսքով` պետք է որոշեն, թե կոնկրետ ինչ են անում և հստակ է մեկ բան` որևէ կործանիչ չեն տրամադրելու Ուկրաինային։
    18:45
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պեսկովը դժվարացել է պատասխանել՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում
    Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ճշտելը բարդ է, քանի որ Ուկրաինայի ազգային գումարտակները շրջափակված են պահում բազմաթիվ քաղաքներ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռազմական հատուկ գործողության ընթացքում ազգային գումարտակների կողմից շատ քաղաքներ շրջափակված են պահվում, այնտեղից մարդկանց դուրս չեն թողնում, այդ պայմաններում դժվար է հասկանալ՝ ինչպիսին է խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի հստակ թիվը»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ հստակ չէ նաև, թե որքանով են հավաստի այդ մասին ՄԱԿ-ի հայտնած տվյալները։ Նշենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն այսօր հայտարարել էր, որ փետրվարի 24-ի՝ ժամը 04:00-ից մինչև մարտի 7-ի՝ ժամը 24:00 – ն Ուկրաինայում զոհվել է 1 335 քաղաքացիական անձ․ նրանցից 474-ը սպանվել են, 861-ը վիրավորում են ստացել։
    18:36
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն
    ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎ ԿՐԱԿ Է ՎԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ: Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները: [ԱՀ դատախազություն]
    18:22
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
    Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։ Հարցին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այն ․ համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը ԼՂ հիմնահարցի շուրջ, դեսպան Անն Լույոն պատասխանել է․ - Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով: Գործակալության ճշտող հարցին՝ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է․ «Երկխոսություն ապահովելու միջոցով»։
    18:15
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, հիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում․ «Հրապարակ»
    Գորիսի սահմանամերձ Շուռնուխում կյանքն արդեն մեկ տարուց ավելի է` փոխվել է։ Գյուղի խաղաղ ու հանգիստ կյանքով ապրող գյուղացին այսօր ապրում է մի մղձավանջում, որն ամեն պահի զգոնություն է պահանջում։ Նրա բնակչի անուրջներում հայրենի գյուղն այսօր թերի է ամեն առումով, գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը։ «Գյուղի մի մասը վերցրել ու տվել են թշնամուն: Դե արի ու մի կեսում ապրի: Ճանապարհներն էլ Որոտանից Խոտ գյուղ հատվածով են գնում, որը դժվարանցանելի է։ Դեռ սարքում են, բայց ամեն դեպքում գնում-գալիս ենք։ Հիմնական փոխադրամիջոցը  զինվորական «Ուրալն» է, որն էլ շաբաթական երկու անգամ է աշխատում՝  երկուշաբթի և չորեքշաբթի օրերին։ Երեկ, օրինակ, «Ուրալը» փչացել էր, մենք ենք կազմակերպել, որ մեր ժողովրդին տանենք Գորիս։ Մեկը ատամնաբուժարան էր, մյուսը աչքերի համար պիտի հիվանդանոց գնար, մյուսը՝ թոշակի հարցերով։ Ոնց կարողանում ենք, կազմակերպում ենք, էլի»,- իր մտահոգություններով մեզ հետ կիսվեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։ Մեր այն հարցին, թե մյուս օրերին եթե խիստ անհրաժեշտություն է առաջանում, ինչպես են կազմակերպում մարդկանց տեղափոխումը, Շուռնուխի ղեկավարն ասաց, որ գյուղն ունի կոոպերատիվի փոքրիկ 5 տեղանոց մի «Ուազ», որով կարողանում են 7-8 հոգի տեղափոխել։  «Գյուղը կիսվելուց  հետո չորս ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ ժամանակավոր վարձով ապրելու, մի մասն էլ՝ Սարավան, քանի որ այստեղ մնալու տեղ չունեին։ Շուռնուխն ունի 110 բնակիչ։ Գյուղում գործում է մեկ դպրոց, որտեղ սովորում է 18 աշակերտ։ Hraparak.am-ին ուզում եմ մեր ահազանգը ներկայացնենք, որ գյուղը կարիք ունի մի փոքր մանկապարտեզի»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։ Շուռնուխի ղեկավարը նշեց նաև, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ գյուղում մի բուժկետ է տեղադրվել` դեղորայքով, անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Գյուղն ունի նաև բուժքույր։ «Մի Վահան անունով 4-րդ դասարանցի երեխա ունենք, որը Ձմեռ պապիկից, ինչպես շատ ու շատ երեխաներ, խնդրել է, որ իր տունը, որը գտնվում է ներքևի թաղում և անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իրենց ընտանիքին վերադարձվի։ Վահանը բնակվում է ճանապարհի վերևի տանը, որն իրենց տանը զուգահեռ վերևի փողոցում է, ու ամեն անգամ էդ տան պատշգամբ դուրս գալիս տեսնում է, թե ոնց են ադրբեջանցի զինվորականները ելումուտ անում իրենց տուն։ Վահանի քույրն իրենց տան պատերին նկարներ էր նկարել։ Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, ուհիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում։ Բղենու Նորավանքում գրված Ավետարանը մեր գյուղի հարակից տարածքում է գտնվում՝ 4 կմ որ գնաս մայրուղուց դեպի Բարձրավան, եկեք այնտեղ, նստենք, զրուցենք, սա մերն է, մեր սուրբ հողն է, ինքներդ տեսեք այս անարդար աշխարհի անելիքները»,- դիմելով մեզ, առաջարկեց զրուցակիցս։ Վարչական ղեկավարը գտնում է, որ դեմարկացիան և դեմիլիտացիան երբ անեն, այդ ժամանակ էլ կհասկանան, թե ինչ է լինելու։ «Ինձ թվում է, որ պիտի արդարություն լինի։ Քանի որ իրականում նույնիսկ էն գենշտաբի քարտեզը, որ ադրբեջանցի գեներալը՝ իմ թաղամասում, իմ տան առաջ, ոտը գետնին խփելով ու անթարթ, հայացքը ներքև իջեցնելով ու նայելով աչքերիս մեջ, ասում է, որ սա ադրբեջանական հող է, որ իրենցն է, սուտ է։ Որովհետև անգամ ռուս գեներալն  է ասում, որ գենշտաբի քարտեզով ենք առաջնորդվելու։ Այդ քարտեզը հանում են, ադրբեջանցի գեներալն ասում է՝ հեռացրեք, մենք GPS-ով ենք որոշելու, թե որոնք են մեր տարածքները։ Սև լճում այդ նույն GPS-ը ցույց է տալիս, որ Սև լիճը մերն է։ Բայց թուրքն այնտեղ իր ուզած անհասկանալի քարտեզն է ցույց տալիս և ասում, որ այդտեղ քարտեզով են շարժվում։ Այսօր բոլորը հայտարարում են, որ Սև լիճը Հայաստանի զինվորական ուժերի վերահսկողության տակ է, բնականաբար, ստում են, քանի  որ հյուսիս-արևմուտք սահմանը պաշտպանող մեր զինվորի հացը տեղափոխող մեքենան ադրբեջանական հենակետով ենք անցկացնում ու հասցնում»,- ասաց զրուցակիցս։  Մեզ հետ զրույցում Հակոբ Արշակյանն ասաց նաև, որ, ճիշտ է, Գորիս-Կապան  ավտոմայրուղին ասֆալտապատ է, սակայն այն այլընտրանքային ճանապարհը, որը տալիս է Հայաստանի կառավարությունը, դեռևս դժվարանցանելի է։ Այդ ճանապարհի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն ապրիլ ամսին, սակայն կերկարի մինչև տարեվերջ։ «ԱԻՆ-ի մեքենայով ամեն առավոտ, մեկ շնչի հաշվարկով, Գորիսից անվճար հաց է բերվում Շուռնուխ։ Մեկ խանութ է գործում, որի մատակարարումն էլ է շատ դժվար դարձել, քանի որ Գորիսից Կապան գնացող առաքիչները Տափողով են գնում և գյուղ չեն մտնի, պարզ է։ Դժվար է, խանութպանն ինքն իր ուժերով է Գորիսից, Կապանից ապրանքները բերում։ Շուռնուխցիները իրար բարևելուց էլ են ամաչում, իրար աչքերի մեջ չեն նայում, ամենքն իրեն մեղավոր է համարում գյուղի վիճակի համար»,- ասաց Հակոբ Արշակյանը։ Շուռնուխի ղեկավարի խոսքով, Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատախումբը Որոտանում մի հացի փուռ է հիմնել, որը դեռ շահագործման չի հանձնվել։ Մոտակա շաբաթներին, հավանաբար, կշահագործվի, և հացն այնտեղից կտեղափոխվի  Շուռնուխ՝ արդեն վճարովի հիմունքներով։ «Այն ժամանակ «Արցախ անտառը» կար, ժողովուրդը հիմնականում այդ թևի վրա էր աշխատում՝ օրինական անտառահատությամբ էին զբաղվում։ Այսօր գյուղի մոտ 60 տոկոսն անգործ է։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ։ Այսօր անասուններ չկան, դրանց մոտ 70 տոկոսն արդեն վաճառել է գյուղացին։ Տեսեք, 400-450 հազար դրամով գնված կովը վաճառվել է մոտ 130-135 հազար դրամով։ Պատճառը վաճառելու այն էր, որ երբ այդ կովերին բաց էին թողնում, նրանք անցնում էին սահմանը։ Անասունները սովոր էին  իրենց արոտի  հատվածին։ Այս պահին մոտավորապես 19 խոշոր անասունի փոխհատուցում կառավարությունը կատարել է։ Բայց էլի ունենք անասուններ, որ անցել են սահմանը, դրանց փոխհատուցումներն ընթացքի մեջ են»,-զրույցի վերջում ասաց Շուռնուխի ղեկավարը։
    18:12
    09.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` Եվրամիություն մտնելու դիմումները առանձին կքննարկվեն
    Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` Եվրամիություն մտնելու դիմումները կքննարկվեն առանձին–առանձին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը լրագրողներին է հայտնել եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը։ «Այդ դիմումներից յուրաքանչյուրը կքննարկվի առանձին»,–ասել է նա։ Աղբյուրի խոսքով` ԵՄ–ի համար առաջնահերթ է Ուկրաինայի դիմումը, որը կարծես «բարոյական աջակցության» պես մի բան լինի։ Միաժամանակ նա հավելել է, որ ԵՄ-ում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների արագ ընդունման փաստն արդեն սովորական գործընթացների լուրջ արագացում է:
    18:06
    09.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական նորաձևություն. հայ դիզայներները ներկայացնում են գեղագիտական հագուստ
    Հայկական նորաձևություն. հայ դիզայներները ներկայացնում են գեղագիտական հագուստ
    17:48
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հակածխախոտային օրենքի նախագծում կատարված փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին
    Հակածխախոտային օրենքի նախագծում կատարված փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին
    17:44
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը
    Սերժ Սարգսյանը չի մասնակցի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը
    17:42
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը` Պուտինի հետ բանակցություններից հետո (Lուսանկարներ)
    Մակրոնը` Պուտինի հետ բանակցություններից հետո (Lուսանկարներ)
    17:33
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը
    ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը
    17:27
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան Ղարաբաղում մնացած վարձկան-ահաբեկիչներին ուղարկում է Ուկրաինա
    Թուրքիան Ղարաբաղում մնացած վարձկան-ահաբեկիչներին ուղարկում է Ուկրաինա
    17:19
    09.03.22
    Ավելին