Լրահոս
Հայաստան
23:58
09.03.22
196

«Աշխատանքային ա՞յց, թե՞ Մակրոնի քարոզարշավ»․ Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Ֆրանսիայի նախահահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այս «հույժ հարևոր» իրադարձությունը հայ «քաղաքական մտքի գիգանտները» մեկնաբանում են, որպես Ֆրանսիայի կողմից Հայաստանին քաղաքական, նաև ռազմական աջակցություն իրականացման հնարավորություն։

Միանգամայն լուրջ կարծիքներ են հնչում Ֆրանսիայի հետ ռազմական դաշինք կնքելու մասին, զուգահեռներ տանելով թուրք-ադրբեջանական դաշինքի հետ։Վեստսարգիսներն այժմ էլ հուսով են, որ ֆրանսիական լեգիոնը կարող է և պետք է փոխարինի ռուսական ուժերին և անհրաժեշտության դեպքում կռվի, զոհի իր զավակներին, հանուն բազմաչարչար հայ ժողովրդի։ Ի դեպ, այսպես բարբաջողները հիմնականում իրենք և իրենց զավակներին հայոց բանակից թռցրած, փաստաթղթեր կեղծած «հերոսներ» են։ Այսինքն, իրենք և իրենց զավակները չծառայեն բանակում և քանի որ իրենք վեստսարգիսներ են, ապա ոչ թե ռուսական, այլ արևմտյան, տվյալ դեպքում՝ ֆրանսիական ուժեր։

Վեստսարգիսները չե՞ն տեսնում, թե՞ չեն ուզում տեսնել թե նույն արևմուտքը և Ֆրանսիան ինչպես քցեցին Ուկրաինան։Կամ չե՞ն հիշում 1920թ․, երբ Սևրի դաշնագրով Կիլիկիան տրվել էր Ֆրանսիային, բայց Ֆրանսիան հեռացավ և ․․․ հայերի հերթական սպանդն ու գաղթը։

Իրականում, Մակրոնի կողմից վարչապետ կոչեցյալին հրավիրելը, մտնում է Մակրոնի նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ցույց տալու իր «հայասեր» լինելը և շահելու ֆրանսիահայերի ձայները։