Լրահոս
Մամուլի տեսություն
10:22
10.03.22
140

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ»

Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։

«Փաստ»

Արտակ Դավթյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նման պայմաններում այլևս չի ցանկացել աշխատել, այդ իսկ պատճառով էլ հեռացել է։

«YerevanToday»

Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այնպիսի բացահայտում չի արել, որ դիմեն իրավապահներին:

«Հրապարակ»

«Հայաստան» դաշինքը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ու կառավարող ուժերը պետք է հավասարաչափ անդամներ ներկայացնեն։

«Փաստ»

Փաշինյանը 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացրել իշխանության շահերն ու հետաքրքրությունները սպասարկող մի շարք ՀԿ-ների:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ նախկին փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ: