Լրահոս
Հասարակական
10:09
10.03.22
163

Հայաստանում բնակվելու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայ

Img default alt hy

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: Այս մասին տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել, գրում է «yerevan.today»-ը։

«Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, որոնք դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են»,- ասել են գրասենյակից: