Լրահոս

2022-03-10
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Մոդել Անիտա Հարությունյանը տեղափոխվել է հոգեբուժարան․ նա կտրել է ձեռքի երակները
    Երեկ՝ մարտի 9-ին, Սայաթ-Նովա փողոցում իսկական իրարանցում էր։ Այս մասին պատմել է Asekose.am-ի ընթերցողներից մեկը, որի խոսքով շտապօգնության մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև հոգեբուժարանի մեքենան կաթվածահար էին արել երթևեկությունը։ Ինչպես հետո պարզ է դարձել, այդ իրարանցման պատճառը մոդել Անիտա Հարությունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելն է եղել։ Նա, փորձելով վերջ տալ իր կյանքին, կտրել է ձեռքի երակները։ Ըստ ականատեսի՝ Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան։ Փորձելով մանրամասներ պարզել՝ Asekose.am-ը կապ է հաստատել մոդելի մենեջերի հետ, որը հաստատել է տարածված լուրը․ «Այո, երեկվա միջադեպից հետո Անիտային տեղափոխել են հոգեբուժարան և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ներկայումս նա հոգեբանական շատ ծանր ապրումներ ունի։ Փառք Աստծո, երեկ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, թեպետ Անիտային իր բնականարում գտել են ամբողջովին արնաշաղախ վիճակում»,- պատմել է մոդելի մենեջերը։ Իսկ թե ո՞րն է եղել նման քայլի գնալու պատճառը, մենեջերը պատասխանել է․ «Միայն կարող եմ ասել, որ վերջին շրջանում նա շատ ինքնամփոփ էր դարձել։ Հրաժարվում էր բոլոր առաջարկներից, չէր մասնակցում որևէ միջոցառման։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ իր բնույթով Անիտան բավական աշխույժ և ուրախ մարդ է։ Կարծում եմ, Անիտան ինքը, երբ պատրաստ լինի, կպատմի իր հետևորդներին, թե իրականում ինչ է պատահել։ Հիմա մենք բոլորս աղոթում ենք, որպեսզի հմուտ բժիշկների օգնությամբ նա շուտ վերականգնվի և վերադառնա իր բնականոն կյանքին»,- նշել է Անիտա Հարությունյանի մենեջերը։
    16:04
    10.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը, Մակրոնը և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շարունակել են քննարկել Ուկրաինայի թեման»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահն Ուկրաինայի թեմայով արդեն առանձին բանակցություններ վարել էր Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ։
    15:54
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻԵԴ-ը Բոթոյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում
    Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2022 թվականի փետրվարի 8-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման փաստը։ Դիմումատուն 2008 թվականին Արթիկ բժշկական կենտրոնում ենթարկվել է ոտքի վիրահատության՝ մետաղական իմպլանտի տեղադրման եղանակով, ինչն իրականացվել է թերացումներով ու բացթողումներով, որն էլ պատճառ է հանդիսացել վերջինիս հաշմանդամության։ Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է դեռեւս 2016 թվականին, այն հիմքով, որ պետությունը թերացել է բուժսպասարկման կանոնակարգող պարտավորություններում, եւ այն հիմքով, որ դիմումատուի խնամքն ու բուժումը հանրային հիվանդանոցում հանգեցրել են առողջական բարդությունների պատճառելով հաշմանդամություն։ Ավելին, դիմումատուն պատշաճ կերպով չի տեղեկացվել բժշկական օգնության ընթացքի եւ հնարավոր ռիսկերի մասին։ Դիմելով ՄԻԵԴ՝ հարց է բարձրացվել նաեւ այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեխանիզմ չի եղել, որը հնարավորություն կտար կրած վնասների համար փոխհատուցում ստանալ։ Ուսումնասիրելով ներկայացված գանգատը, ՄԻԵԴը գտել է, որ առկա է դիմումատուի Կոնվենցիոն իրավունքների խախտման հարց։ Դատարանը արձանագրել է նախ, որ պետությունները պոզիտիվ պարտավորություն ունեն սահմանելու արդյունավետ բուժսպասարկում և կանոնակարգող հիմքեր։ ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով ներկայացված փաստերն ու հանգամանքները, հաստատված է համարել, որ Արթիկ ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է մասնագետի կողմից, ով տվյալ վիրահատության մասնագիտացում չի ունեցել, ավելին, տեղադրված մետաղական իմպլանտը պաշտոնապես չի ձեռք բերվել։ ՄԻԵԴ-ը ընդունել է նաեւ, որ Դիմումատուի կողմից ներկայացված փաստերը ստացված բժշկական օգնության պատշաճության վերաբերյալ լուրջ հանգամանքներ են։ Նմանապես, խնդրահարույց է վիրահատության արդյունքում կրած խնդիրների համար վնասի փոխհատուցման բացակայությունը։ Դատարանը գտել է, որ ՀՀ օրենսդրության կարգավորումները բավարար էին տեղեկացված համաձայնության համար, սակայն գտել է, որ դիմումատուի կողմից բարձրացված կոնկրետ հարցերը իր տեղեկացված համաձայնության և բժշկի մասնագիտացվածության և տեղադրված իմպլանտների համապատասխանության և պիտալինեության վերաբերյալ հարցերը պատշաճ քննության առարկա չեն դարձել քրեական գործի քննության ընթացքում՝ այն դարձնելով անարդյունավետ: Միաժամանակ, դատարանն անդրադարձել է բժշկական սխալի համար ՀՀ-ում գործող պաշտպանության այլ միջոցներին՝ նախ փաստելով, որ բարոյական վնասի, բժշկի նկատմամբ կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև Առողջապահության նախարարության կոնսուլտացիաները վիճարկելու հնարավորությունը, որոնց մասին փաստարկել էր Կառավարությունը, անարդյունավետ են և կիրառելի չեն: Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը հաստատել է, որ այս ամենը հանգեցրել է դիմումատուի անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի խախտման՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մ․ Բոթոյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, ինչպես նաև կազմակերպության նախկին իրավաբաններ Հայկուհի Հարությունյանը և Անի Աղագուլյանը։
    15:48
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կուլեբան ասել է, որ պատրաստ է շարունակել Լավրովի հետ շփումները Չավուշօղլուի մասնակցությամբ
    Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է կրկին հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ։ «Ես պատրաստ կլինեմ կրկին հանդիպել այս ձևաչափով, եթե լինեն առարկայական քննարկման և լուծումներ փնտրելու հեռանկարներ։ Ես հավատում եմ, որ երբ երկու արտգործնախարարները հանդիպում են, նրանք մանդատ ունեն բանակցելու խաղաղության, անվտանգության թեմաների շուրջ... Եվ ես պատրաստ եմ շարունակել այս փոխգործակցությունը, որպեսզի վերջ տրվի Ուկրաինայում պատերազմին», - ասել է Կուլեբան Լավրովի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։
    15:25
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքից կախում չունենա. Սերգեյ Լավրով
    Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքից կախում չունենա ու պատրանքներ չտածի այդ առումով։ Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անթալիայում անցկացված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցները։ Նրա խոսքով, Ռուսաստանն ինքը հոգ կտանի իր տնտեսության մասին. երկրի իշխանությունները հիմա դրանով են զբաղվում։ «Մենք այս ճգնաժամից դուրս կգանք լիակատար առողջացած հոգեբանությամբ ու գիտակցությամբ։ Մենք պատրանքներ չենք ունենա այն մասին, որ Արևմուտքը կարող է հուսալի գործընկեր լինել։ Մենք պատրանքներ չենք ունենա այն մասին, որ Արևմուտքը, խոսելով իր արժեքների մասին, հավատում է իր պնդումներին»,-ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ Ռուսաստանում արդեն գիտեն, որ Արևմուտքը ցանկացած պահի կարող է դավաճանել, կդավաճանի ում ասես, նաև իր սեփական արժեքներին։ Ինչպես նկատել է Լավրովը, «այդ որտե՞ղ է տեսնված, որ սեփականության իրավունքը ոտնատակ արվի երկու մատի չրթոցով»։ «Մենք ամեն ինչ կանենք, որ մի կերպ կախում չունենանք Արևմուտքից մեր կյանքի այն ոլորտներում, որոնք վճռական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար»,-շեշտել է ռուս նախարարը։
    15:13
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռեստորանում վեճի ժամանակ 16-ամյա պատանդին դանակահարել է 23-ամյա երիտասարդին
    Մարտի 9-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 16-ամյա մի պատանի: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մալաթիայի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նախապատրաստվում են նյութեր:
    14:59
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՄԻՊ-ն այցելել է Խրամորթում բեկորային վիրավորում ստացած քաղաքացուն
    Մարտի 10-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները: Քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
    14:52
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը չղջիկների կորոնավիրուսի նախագծեր է իրականացրել Հայաստանում. ՌԻԱ Նովոստի
    Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ գտնվող կենսաբանական լաբորատորիաներում չղջիկների ուսումնասիրություններն իրականացվել են Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինայում, այլև 2017 թվականից սկսած՝ Թբիլիսիի ամերիկյան Լուգար կենտրոնի գաղտնի լաբորատորիայում, պարզել են ՌԻԱ Նովոստիի լրագրողները՝ ուսումնասիրելով ամերիկյան գերատեսչությունների փաստաթղթերը։ Այս ուսումնասիրությունների համար ԱՄՆ կառավարության ընդհանուր ֆինանսավորումը, ըստ այս փաստաթղթերի, կազմում է մոտ 10,2 մլն դոլար։ Դրանցից 6,5 մլն դոլարը՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Հորդանանում, իսկ 3,7 մլն դոլարը՝ Չինաստանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից հիմնված և ֆինանսավորվող կենսալաբորատորիաները փորձարկումներ են անցկացնում չղջիկների կորոնավիրուսի նմուշների վրա: Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովի, ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքում նախագիծ էր իրականացնում՝ ուսումնասիրելու Ուկրաինայի և Ռուսաստանի և հարևան այլ երկրների միջև գաղթած վայրի թռչունների կողմից պաթոգենների տեղափոխումը: Թբիլիսիի Լուգար լաբորատորիայում չղջիկների և կորոնավիրուսային վարակի ուսումնասիրման ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող նախագիծը շարունակվում է և ակնկալվում է, որ այն ամբողջությամբ կիրականացվի մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ Հիմնվելով ԱՄՆ պետական ​​գնումների պորտալում տեղադրված փաստաթղթերի վրա՝ 6,5 միլիոն դոլարի ֆինանսավորումն ուղղակիորեն ստացվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալությունից (DTRA) Արևմտյան Ասիայում՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Հորդանանում հետազոտությունների համար: Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար և իրականացվում է Eco Health Alliance ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության կողմից։ Միաժամանակ, Պենտագոնի նույն կապալառուն, որին հանձնարարված էր Պաշտպանության նախարարության չղջիկների հետազոտական ​​ծրագիրը՝ Նյու Յորքում գտնվող ԱՄՆ Eco Health Alliance ընկերությունը, չղջիկների և կորոնավիրուսի նմուշներ էր հավաքում Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի չինացի գիտնականների հետ: Ուհանը համարվում է համաճարակի պատճառ դարձած COVID-19-ի տարածման էպիկենտրոնը։ EcoHealth Alliance-ը լրացուցիչ $3,7 մլն դրամաշնորհ է ստացել ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտից (NIH)՝ 2014-ից 2019 թվականներին Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նմուշները հավաքելու և ուսումնասիրելու համար, վկայում են փաստաթղթերը, որոնք տեղադրված են ԱՄՆ կառավարության ծախսերի հետագծման կայքում:
    14:49
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Գնդակոծվել է այգում կայանված գյուղատնտեսական տեխնիկան․ ԱՀ դատախազություն
    Գնդակոծվել է Նախիջեվանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում կայանված գյուղատնտեսական տեխնիկան 2022թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը, այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ։
    14:45
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը շարունակում է մնալ առանց գազի․ ԱՀ նախագահի խոսնակ
    Բանակցություններ են ընթանում, այս պահին որևէ առաջընթաց չկա, Արցախը շարունակում է մնալ առանց գազի [Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ]
    14:33
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Կիևը մտադիր չէ կատարել ՌԴ առաջադրված պահանջները». Անթալիայում ավարտվել են բանակցությունները
    Անթալիայում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դրանք տևել են ավելի քան 1.5 ժամ: Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Լավրովի հետ բանակցությունները բարդ էին: «Հանդիպմանը քննարկվել են հումանիտար միջանցքների բացումը և հրադադարի ռեժիմը: Զինադադարի մասին որոշման չհաջողվեց», - ասել է ուկրաինացի նախարարը՝ ավելացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերը տեղում մարդասիրական լուծում գտնելու ուղղությամբ։ Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջները:
    14:25
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 8 վթար. 8 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, և ավազակային հարձակման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:02
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը կրակում է. հա, հետո ի՞նչ. Վահագն Խաչատուրյան
    Հա հետո ի՞նչ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսպես արձագանքեց հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց Ադրբեջանը կրակում է: «Դուք ինձ էլի ներքաշում եք երկխոսության ու գնահատականների մեջ, ես չեմ ուզում այս պահին: Բայց կոնկրետ դրա հետ կապված որևէ մեկը, այդ թվում նաև Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ պետք է չշեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»: Հստակեցնող հարցին, բայց կրակում են, Խաչատուրյանն արձագանքեց. «Հասկացա, բայց մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ իսկապես մենք պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել»: Ինչ վերաբերում է հարցին՝ բայց Ադրբեջանը չի ընդունում մեր խաղաղության առաջարկը, նորընտիր նախագահն ասաց. «Դե, կընդունեն էլի, էսօր չեն ընդունում, վաղը կընդունեն»:
    13:51
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի կառավարության շենքը, նիստը օկուպացված են այնպես, ինչպես Շուշին ու Սև լիճը․ Մկրտչյան
    Հայաստանի կառավարության շենքից, Հայաստանի կառավարության նիստին այսօր ի լուր աշխարհի հայտարարվեց, որ ադրբեջանի կողմից Արցախում հայերի ահաբեկման ու կյանքից զրկելու իրական սպառնալիքների վերաբերյալ չեն խոսելու։ Ասել է թե զերծ են մնալու։ Հասկանանք՝ ինչից է ՀՀ պետական դավաճան նիկոլը զերծ մնալու։ Զերծ է մնալու ի լուր աշխարհի հայտարարել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բնաջնջում է հայերին։ Զերծ է մնալու աշխարհին ներկայացնել ապացույցներ, որ թուրք-ադրբեջանական քայլերը նպատակաուղղված են Հայաստան պետության վերացմանը։ Էս մարդը էլ չգիտի ոնց ասի, որ Հայաստանից ու Արցախից, հայից ու հայկական օրակարգից զերծ է մնալու։ Ինքն այստեղ դրա համար չէ։ Իրեն այստեղ դրա համար չեն գործուղել։ Մեզ մնում է միայն մեկ բան։ Աշխարհին տեսանելի դարձնել, որ Հայաստանի կառավարության շենքը, Հայաստանի կառավարության նիստը ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Դրանք օկուպացված են այնպես ինչպես Շուշին ու Սև լիճը։
    13:36
    10.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Թող վայելեն միմյանց հետ շփումը». Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից
    Արևմուտքի խարխլող գործողությունների պատճառով Ռուսաստանն այլևս չի մասնակցելու Եվրոպայի խորհրդին:
    13:31
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պաշտոնական Բաքվի քաղաքականությունը ապակառուցողական է․ ԱԳՆ
    Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։ Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։ Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։ Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան։
    13:25
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկ ամիս է՝ Հայաստանում կալանավորված է արդարադատությունը․ Երվանդ Վարոսյան
    Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեկ ամիս է ինչ Հայաստանում արդեն բացահայտ ու պաշտոնապես կալանավորված է արդարադատությունը։ Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը։ Ու հիշեք նաև, որ այս ամենը իշխող վարչակարգը կատարում է արևմտյան «առաջաղեմ» ու «ժողովրդավարական» պետությունների արդեն բացահայտ հովանավորությամբ։ Նիկոլի ռեժիմի տարատեսակ տերերի մասին լոլոներ կարդալուց, միշտ հիշեք, որ առնվազն մինչ այս պահը այդ ռեժիմը գտնվում է արևմուտքի, ոչ միայն լուռ, այլ նաև «ժող.բաստիոնին» 24 ժամ ռեժիմով դեֆերամբներ ձոնող հովանու տակ»։
    13:08
    10.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ի՞նչ վիճակում է Խրամորթում վիրավորված տղամարդը. նախարարությունը մանրամասներ է հայտնում
    Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը` անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը։ Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: «Կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով նրան տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն»,–ասված է հաղորդագրության մեջ։ Տղամարդը գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել:
    12:46
    10.03.22
    Ավելին