Լրահոս

2022-03-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հնարավոր է հանդիպեն Անթալիայում
    Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հնարավոր է համարել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ «Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,–ասել է Հաջիևը։
    21:16
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀԱՊԿ անդամ երկրները խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ․ հայտարարություն
    ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ հայտարարություն են տարածել՝ անհանգստություն հայտնելով տեխնոլոգիական ահաբեկչության (քիմիական զենքի կիրառմամբ-խմբ․) սպառնալիքի կապակցությամբ և հաստատելով իրենց հավատարմությունը քիմիական զենքից զերծ աշխարհին։ Հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին Կոնվենցիայի պատասխանատու պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հստակ հայտարարում են իրենց հավատարմությունը աշխարհին, որն զերծ է քիմիական զենքից», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Համատեղ հայտարարության համաձայն՝ Կոնվենցիայի մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունները քիմիական զենքի մշակման, արտադրության ու կիրառման ոլորտներում մասնագիտական գիտելիքներով օժտված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներթափանցումն իրենց տարածքներ կանխելու համար կողմ են միմյանց հետ համագործակցության ընդլայնմանը։ «Այս առնչությամբ երկրները կարևորում են Քիմիական զենքն արգելող կազմակերպության աշխատանքային խմբի գործունեությունը՝ ընդդեմ ահաբեկչության, այն հարմար հարթակ է քիմիական ահաբեկչությանը դիմակայելու վերաբերյալ նկատառումների, ինչպես նաև առկա սպառնալիքների վերաբերյալ տվյալների փոխանակման համար»,- նշված է փաստաթղթում։
    21:08
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեզ վրա կրակում են, իսկ Փաշինյանը վախենում է խաթարել խաղաղության կեղծ օրակարգը. Ռուստամյան
    «Արցախի հայրենակիցներին չենք կարող թողնել բախտի քմահաճույքին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է գնահատական տա ստեղծված իրավիճակին, այլև պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Նա խուսափում է Արցախում տիրող իրավիճակին գնահատական տալուց՝ վախենալով, որ կխաթարի խաղաղության կեղծ գործընթացը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի մի շարք համայնքներում հնչող կրակոցներին և գազի բացակայությանը: «Մեզ վրա կրակում են, բայց իշխանությունն ասում է՝ բանի տեղ մի՛ դրեք, չենք կարող շեղվել խաղաղության օրակարգից, իրենք իրավիճակին չեն տիրապետում: Ադրբեջանը, մտածելով՝ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, առիթն օգտագործում է Արցախի և ՀՀ-ի վրա լարվածություն գործադրելու համար։ Պետք է մեր պաշտպանությունը ամրացնենք, որ այդ տարածքները կարողանանք պաշտպանել»,- ավելացրեց նա: Անդրադառնալով Արցախի խորհրդարանի որոշմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբ և ՄԱԿ դիմելու գործընթացին, պատգամավորը նշեց. «Հայաստանը պետք է հայտարարի, որ Արցախի ապագան չի կարող լինել Ադրբեջանի կազմում և հարցը տեղափոխի բարձր ատյաններ, ինչն Արցախի պատգամավորներն են արել: Պետք է բարձրացվի Արցախի անկախության ճանաչման հարցը, ՀՀ-ն ու Արցախը պետք է միասին միջազգային կառույցներում գործընթաց սկսեն»:
    20:58
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ
    Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», - նշել է փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։ «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց», - ընդգծել է Խալաֆովը։ Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը)՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:
    20:51
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն կարգելի ՌԴ-ից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծումը. Բայդեն
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծման արգելք է սահմանում, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արգելում է նաև ՌԴ-ին շքեղ ապրանքների (ավտոմեքենաներ, հագուստ, ոսկերչական իրեր) մատակարարումը: Բացի այդ, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և G7-ի երկրները կչեղարկեն ՌԴ-ի հետ առևտրում առավել բարենպաստության ռեժիմը: «Մեծ յոթնյակը» ձգտելու է խոչընդոտել ռուսական փոխառությունները Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային ֆոնդից: Նա հայտարարել Է ամբողջական արգելափակող պատժամիջոցների մասին` ՌԴ բանկերի ղեկավարների և Պետդումայի անդամների հաշիվների մասով։ Բացի այդ, կշարունակվի ռուս օլիգարխների ակտիվների բռնագանձման գործընթացը։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն չի պատերազմելու ՌԴ-ի հետ, դա կարող է երրորդ աշխարհամարտի սպառնալիք լինել։ Սակայն ԱՄՆ-ն ամեն օր զենք է մատակարարում Ուկրաինային, ներառյալ հակատանկային և զենիթային միջոցները։ Ընդ որում, Վաշինգտոնը մտադիր է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։
    20:39
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել
    Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։ Ոստիկանությունից հայտնում են, որ այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն։
    20:14
    11.03.22
    Ավելին
  • Սպորտ
    Հայտնի են կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները
    այացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Ալիսա Ասոյանը, իսկ տղաների անհատական մրցակարգում՝ Միխայիլ Մխիթարյանը: Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնության հաղթողները պատվո հարթակի վրա - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022 Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնության հաղթողները պատվո հարթակի վրա © Photo : official site of MESCS of RA Տղաների անհատական կումիտե մրցակարգում 2022 թվականի Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Հովհաննես Կարապետյանը (-60 կգ քաշային կարգ), Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Դավիթ Մակյանը (-75 կգ), Եղիշե Ալեքսանյանը (-84 կգ) և Մարտին Մուրադյանը (+84 կգ): Աղջիկների անհատական կումիտե մրցակարգում էլ Հայաստանի չեմպիոն են դարձել Ալիսա Ասոյանը, Ելենա Գասպարյանը (-50 կգ), Անուշ Մարուքյանը (-61 կգ) և Անիտա Մակյանը (-68 կգ):
    20:06
    11.03.22
    Ավելին
  • Սոցիալական
    Սուպերմարկետները «սրբում, տանում են». Ռուսաստանից՝ Մոլդովա խուճապ է
    Թեև Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը վստահեցրել է, որ իրենց առևտրային ցանցերը անհչաժեշտ ապրանքների բավարար քանակ ապահովել են, շարունակում են դատարկվել ալյուրի, բրնձի, շաքարավազի, ձեթի, աղի դարակները: Մարդկանց խուճապային տրամադրությունները զսպելու համար արդեն որոշ սուպերմարկետներում սահմանափակումներ են գործում:
    19:57
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայից հայրենադարձների մեծ հոսք Հայաստան չի լինի. կնախընտրեն Լեհաստանը, Մոլդովան, Հունգարիան. Վարդան Մարաշլյան
    Ռուսաստանից, Բելառուսից հայերի հոսքը դեպի հակրենիք մեծացել է. դա պայմանավորված է ինչպես ՌԴ-ի տնտեսական խնդիրներով, պատժամիջոցներով, այնպես էլ հնարավոր զորակոչի մտավախությամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու Վարդան Մարաշլյանը։ Նախկին փոխնախարարն Ուկրաինայից հայերի մեծ հոսք չի կանխատեսում. «Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցները շատ սիրում են այդ երկիրը, նաև Մոլդովան, Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան կարող են առավել գրավիչ պայմաններ ապահովել։ Ցավոք, Հայաստանը չունի մեր հայրենակիցներին հայրենիք բերելու, հայրենիքում պահելու պրոակտիվ քաղաքականություն. չհաջողեցինք Իրաքից, Սիրիայից, Լիբանանից վերադարձած մեր հայրենակիցների հարցում։ Թեպետ սիրիահայերի դեպքում իրագործվեցին որոշ ծրագրեր, ինչի շնորհիվ Հայաստանում ավելի շատ սիրիահայեր հաստատվեցին, քան օրինակ՝ Իրաքից մեր հայրենակիցները, որոնք նախընտրեցին տեղափոխվել այլ երկրներ»։ Ստեղծված իրավիճակում Մարաշլյանը խորհուրդ է տալիս հայրենիք վերադառնալուց առաջ կապ հաստատել գերատեսչությունների հետ՝ հասկանալու, թե ինչ փաստաթղթեր պետք է իրենց հետ բերեն. օրինակ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է տրամադրի քաղաքացիության և կացության կարգավիճակի, անձնական գույքի տեղափոխման և այլ հարցերով աջակցություն։ Կարող են դիմել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամին, որն ունի հայրենադարձվածների մեծ ցանց. սեփական փորձառությամբ մարդիկ կօգնեն արագ սոցիալիզացվել։ Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի մեր հայրենակիցների համար ծրագիր է կազմվել. նրանց, ովքեր մոտիվացված են տեղափոխվել հայրենիք և ՀՀ-ի շուկայի պահանջարկին համապատասխանում են, հիմնադրամն օգնում է տեղափոխվելու, հաստատվելու հարցում. տրվում է 3-ամսյա վարձակալության սուբսիդիա, ավիատոմսի փոխհատուցում, աշխատանք գտնելու աջակցություն, կազմակերպվում են լեզվի դասընթացներ։ Մարաշլյանն ասում է՝ տոկոսային հարաբերակցությամբ այս պահին Հայաստանում ավելի մեծ է բիզնես ռելոկացիան, քան հայրենադարձությունը։ «Հայաստանում բիզնեսի տեղափոխման համար պայմաններն ընդհանուր առմամբ վատը չեն, բայց պրոակտիվ քաղաքականություն չկա. ըստ իրավիճակի է պետությունն արձագանքում, տեղափոխման գործընթացները հեշտացնելու համար ոչ մի զգալի քայլ դեռ չի արվել։ Հիմնական խնդիրը կացության վայր գտնելն է. մեր երկրում շուկան փոքր է և նաև գնաճ է նկատվում, սա կարող է վանել ու ստիպել կացություն փնտրել այլ երկրներում։ Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրիքան, Ադրբեջանը, Վրաստանը բիզնես ռելոկացիայի հարցում առավել ճկուն են»։ Մարաշլյանն ասում է՝ այնուամենայնիվ, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամ լինելը լրացուցիչ մոտիվացիա է ՌԴ քաղաքացիների համար Վրաստանի, Ադբեջանի կամ Թուրքիայի փոխարեն ընտրելու Հայաստանը։ Սոցիալիզացվելու համար էլ Հայաստանը բավական հարմար երկիր է. ռուսերեն խոսում է բնակչության մեծամասնությունը, Հայաստանն ընդունելի պետություն է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, կյանքի որակը բավականին բարձր է։ ՌԴ քաղաքացիներն առանց երկքաղաքացիություն ձևակերպելու կարող են Հայաստանում հարմարավետ ապրել, աշխատել։ Սփյուռքի նախկին փոխնախարարն ասում է՝ եթե ստացվի բիզնես հոսքի 20-ից 30 տոկոսը պահել Հայաստանում, ապա դա կարելի կլինի համարել լուրջ հաջողություն, անգամ եթե չմնան էլ, բայց այստեղ դրական փորձառություն ունենան, նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծվի։ Մարաշլյանը ՌԴ, Բելառուսի, Ուկրաինայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս տեղափոխվելիս որոշ ժամանակ մնալ հյուրանոցում, հոսթելում, խուսափել անմիջապես երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր կնքելուց, որովհետև որոշ ժամանակ հետո կարող են հասկանալ, որ օրինակ՝ Դիլիջանից կամ Գյումրիից աշխատելն ավելի հարմար է։ Օգտակար հղում՝ բիզնեսը Հայաստանում գրանցելու, բնակարաններ վարձելու, ընտանի կենդանիներին տեղափոխելու, ՌԴ պետհամարանիշներով վարելու կարգի և այլ հարցերի վերաբերյալ։
    19:53
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ, բայց դա մոտ ապագայի հարց չէ․ Ստոլտենբերգ
    Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովում ելույթի ժամանակ։ «Ամեն երկիր ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի։ Վերջիվերջո, Ուկրաինան ինքը կորոշի՝ միանա՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ»,- ասել է նա։ Ատոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց հերթին պետք է գնահատեն՝ պատրա՞ստ է արդյոք Ուկրաինան անդամակցել դաշինքին։ «Բայց դա մոտ ապագայի օրակարգի հարց չէ»,- հավելել է ՆՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգն արձագանքել է նաև դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման առնչությամբ Ռուսաստանի հայտնած անհանգստությանը։ «Իրավիճակն այնպիսին է, որ ոչ թե ՆԱՏՕ-ն է ընդլայնվում դեպի Արևելք, այլ ՌԴ-ի սահմանին մոտ գտնվող երկրներն էլ որոշել միանալ մեր ընտանիքին։ Եվ դա մեծ հաջողություն է, օժանդակում է Եվրոպայում ազատության ու ժողովրդավարության տարածմանը»,- հայտարարել է նա։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: ԼՐԱՀՈՍ Այսօր, 19:32 Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ, բայց դա մոտ ապագայի հարց չէ․ Ստոլտենբերգ Այսօր, 19:22 Էրդողանը ՄԱԿ-ը բարեփոխելու կոչ է արել Այսօր, 19:11 Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Այսօր, 19:00 Նա ժողովրդի ձայնը, կամքը, խիղճը տրամադրությունը ներկայացնող անձ էր, մտավորական էր՝ բառի բուն իմաստով․ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողությունը Այսօր, 18:50 Ադրբեջանը կրակում է Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր Այսօր, 18:47 Ուկրաինայում մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին և որոշել են հեռակա կարգով կալանավորել նրան Այսօր, 18:36 Ինչպես կատարել մատչելի և անվտանգ գնումներ Amazon, 6pm, Wildberries, Nordstrom և մի շարք այլ առցանց խանութներից. Մաս 1 Այսօր, 18:30 Ավելացել են տնտեսական բնույթի հանցագործություններով հայտնաբերված՝ պետությանը պատճառված և վերականգնված վնասի չափերը Այսօր, 18:17 Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային, այլև պարենային ճգնաժամի նոր փուլ․ մարդկանց շրջանում պանիկա է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են․ Շարմազանով Այսօր, 18:07 Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով․ ԱԳՆ Այսօր, 18:03 Լուկաշենկոն Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելը «խոզություն» է համարում Այսօր, 17:54 Մեծ Բրիտանիան ՌԴ Պետդումայի 386 պատգամավորի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Այսօր, 17:43 «Անկարան անընդունելի է համարում ագրեսիան տարածաշրջանում»․ Էրդողան Այսօր, 17:32 Արցախի ՊԲ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն իրականացնում են խնդիրները. ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա. Արցախի ԱԽ Այսօր, 17:22 Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին Այսօր, 17:11 Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուն մտահոգիչ է որակել Ադրբեջանի շարունակվող սադրանքները Այսօր, 17:02 Մոտ ապագայում մեր սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում՝ Սյունիքի, Վարդենիսի, Տավուշի, չի բացառվում նաև՝ այլ ուղղություններով. Մովսես Հակոբյան Այսօր, 16:54 Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ականանետի 3 ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, 2 արկ ընկել է Փառուխի տարածքում Այսօր, 16:47 Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ Այսօր, 16:34 Հայ-թուրքական երկխոսություն չկա. այն Թուրքիայի օրակարգն է, որը Հայաստանի այսօրվա իշխանությունը հլու-հնազանդ առաջ է տանում. Արթուր Վանեցյան Այսօր, 16:22 Հայ զինծառայողի ողբերգական մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն Այսօր, 16:11 Ցանկացած դեպքում հանրությունը կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ. ԿԲ-ն՝ «Միր» քարտերը չսպասարկելու Ուկրաինայի կոչի մասին Այսօր, 16:01 Ափսոսում եմ մեծ կորստի համար. Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Այսօր, 15:52 Բացահայտվել է գազալցակայանում կատարված ավազակությունը. կան կալանավորվածներ (Տեսանյութ) Այսօր, 15:46 Ուկրաինայում հակամարտությունը չպետք է վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի. Ստոլտենբերգ Այսօր, 15:39 Լարսի ճանապարհը փակ է. ռուսական կողմում 200-ից ավելի բեռնատար ավտոմեքենա կա Այսօր, 15:31 Ուկրաինական զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին այս կառավարության անտարբերությունը ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների նկատմամբ. Վանեցյան Այսօր, 15:25 Հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում Այսօր, 15:17 Անկախություն ու պետականություն կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք հիմա կանգնած. ԱԱԾ նախկին տնօրեն Այսօր, 15:09 ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար Այսօր, 15:01 Հայաստանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ գործողությունները Այսօր, 14:54 Արցախի իշխանությունները և ՌԴ խաղաղապահ զորակազմը ձեռնարկում են բոլոր միջոցները ծագած խնդիրներին արագ լուծում տալու համար. հորդորում ենք զերծ մնալ ինքնագործունեությունից. Շտաբ Այսօր, 14:50 Ռուսաստանի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք. ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է. Վանեցյան Այսօր, 14:43 Չի բացառվում Պուտինի և Զելենսկիի հանդիպման հնարավորությունը. Պեսկով Այսօր, 14:38 Ուկրաինական զարգացումները կարող են նախադրյալ հանդիսանալ նաև Հարավային Կովկասում հնարավոր սրացումների համար. Արթուր Վանեցյան Այսօր, 14:33 Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Այսօր, 14:24 Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը Այսօր, 14:17 Կանանց Թուրքիայի Մ-17 հավաքականը կգա Հայաստան Այսօր, 14:05 «Չպետք է կորցնենք մեր զգոնությունը». Համբարձում Մաթևոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափն է ստացել Այսօր, 13:56 ԵՄ դեսպանը ցանկություն է հայտնել շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը Այսօր, 13:48 Հայաստանում ԶԼՄ-ների մեծ մասը, այդ թվում հեռուստատեսային, ունեն ընդդիմադիր ուղղվածություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:39 Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքների սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով Այսօր, 13:30 Մերձավոր Արևելքից ավելի քան 16 հազար կամավորական պատրաստ է օգնության հասնել Դոնեցկին և Լուգանսկին. Շոյգու Այսօր, 13:21 Ուելսի հավաքականը հրաժարվել է մասնակցել Հայաստանում անցկացվելիք կանանց հավաքականների մրցաշարին Այսօր, 13:13 Կատարը հետաքրքրված է Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորությամբ Այսօր, 13:02 Ամբողջ աշխարհից վարձկաններ են ուղարկվում Ուկրաինա. Պուտինը հանձնարարել է օգնել կամավորականներին մեկնել պատերազմական գոտի Այսօր, 12:56 «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավական ուղու» մերժվել է Այսօր, 12:50 ԵՄ առաջնորդները աջակցություն են հայտնել Ուկրաինային, սակայն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չեն տվել Այսօր, 12:43 Առգրավված արևմտյան զենքերը կտրամադրվեն Դոնեցկի և Լուգանսկի զինվորականներին. Պուտին Այսօր, 12:36 Կանադայի վարչապետ Թրյուդոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կարողանա օգնել Ուկրաինային և փակել երկինքը Այսօր, 12:30 Բանկերում ռուբլու առքի նվազագույն գինը 3 դրամ է Այսօր, 12:18 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված Այսօր, 12:03 Զովունիում տղամարդը նռնակով պայթեցրել է նախկին կնոջը և իրեն. Ոստիկանություն Այսօր, 11:51 Վահե Վայանի «Ծուռ տունը» վիպակը կդրվի ընթերցողի սեղանին Այսօր, 11:44 «Դատախազությունն ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ». դատախազի բացակայության պատճառով կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց Այսօր, 11:33 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել Այսօր, 11:28 Facebook-ը և Instagram-ը թույլ կտան բռնության կոչեր անել ռուսների նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանում Այսօր, 11:15 Դոնեցկի զորքերը ազատագրել են Վոլնովախա քաղաքը. ՌԴ ՊՆ Այսօր, 11:09 Հայաստանում արձանագրվել է 8 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք Այսօր, 11:00 Հայերի ստեղծած Hexomatic-ը հեշտացնում է օգտատերերի առօրյան աշխարհի 160 երկրում (Տեսանյութ) Այսօր, 10:56 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի Այսօր, 10:49 Առավոտյան Ադրբեջանը 2 արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչում Այսօր, 10:41 Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը. Արտակ Բեգլարյան Այսօր, 10:35 Հպարտ եմ կանգնելու հայ ժողովրդի կողքին՝ մերժելով Ադրբեջանի բռնությունները. ԱՄՆ կոնգրեսական Այսօր, 10:27 Ադրբեջանի ընտրած գործիքները մեզ ստիպում են պատրաստվել երկարատև պայքարի. եթե մարտահրավերը ճիշտ չընկալենք՝ ֆիզիկական գոյության խնդիր ենք ունենալու. պատգամավոր Այսօր, 10:19 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի Այսօր, 10:12 Քաղաքական շահերի համար արված ձեր հայտարարություններով ավելի եք խաթարել մեր անվտանգությունը. Արման Թաթոյանն՝ իշխանությանը Այսօր, 10:05 Ալվարդը իր հետ տարավ մեր ժողովրդի պայքարի, փառապանծ հաղթանակների ու դառը պարտությունների անգնահատելի հիշողություններ. Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Այսօր, 09:53 «Հրապարակ». Կառավարության և ԱԺ-ի կին աշխատակիցներին պարգևատրել են, իսկ նախարարությունների կին աշխատակիցնեին՝ ոչ Այսօր, 09:52 «Ժողովուրդ». ՌԴ-ի հանդեպ կիրառված պատժամիջոցների հետևանքով «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը Այսօր, 09:50 «Հրապարակ». Սյունիքի նորանշանակ մարզպետին դեռ պաշտոնապես չեն ներկայացրել աշխատակազմին, սակայն խորհրդակցության ժամանակ հասկացրել է, որ փոփոխություններ լինելու են Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում Այսօր, 09:43 «Հրապարակ». Նախկին «իմքայլական» պատգամավոր Գոռ Գևորգյանը դասախոսական աշխատանքով է զբաղված Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երկարաժամկետ հեռանկարում մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը. Արթուր Վանեցյան Այսօր, 09:35 «Հրապարակ». Հայկ Խանումյանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ տարբեր պաշտոնների նշանակելով յուրայիններին 10/03/2022 22:45 Մահացել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը 10/03/2022 22:21 Լավրովն ու Բայրամովը Անթալիայում քննարկել են հայ-ադբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկին վերաբերող հարցեր, պայմանավորվել են անցկացնել «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը 10/03/2022 22:03 Երկրաշարժ՝ Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք․ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-4 բալ է կազմել 10/03/2022 22:00 Ժերար Դեպարդիեի նկատմամբ հետաքննություն է սկսվել 10/03/2022 21:55 Նույն տնից երկու անգամ գողություն կատարած անձը բռնվել ու կալանավորվել է, գողոնը հայտնաբերվել է (Տեսանյութ) 10/03/2022 21:50 Մարգարա բնակավայրում շչակ է գործարկվելու 10/03/2022 21:45 Լարսը կրկին փակ է, ռուսական կողմում կուտակված է մոտ 250 բեռնատար ավտոմեքենա 10/03/2022 21:37 Միրզոյանն ու Լավրովը Անթալիայում անդրադարձել են եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին 10/03/2022 21:27 Ջեռուցման խնդիրների պատճառով Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդներն սկսվելու են մարտի 14-ից 10/03/2022 21:17 Արցախում ադրբեջանական ագրեսիան շարունակվելու է, որովհետև Ադրբեջանը հստակ նպատակ է դրել մինչև վերջ հայաթափել Արցախը. քաղաքագետ 10/03/2022 21:07 Էրդողանն ու Ալիևը Անկարայում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին, հայտարարել, որ խորացնելու են Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունը 10/03/2022 20:57 Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը․ ԵԽ պատգամավոր 10/03/2022 20:45 ԱՄՆ-ն պետություններին ստիպում է միմյանց դեմ դուրս գալ, բայց չի հաջողելու իր այդ փորձերում․ Լավրով 10/03/2022 20:33 Պետք է քննարկել, խորհրդակցել. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը 10/03/2022 20:25 Western Union-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում 10/03/2022 20:11 Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին՝ համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու հանցավոր ոտնձգությունները 10/03/2022 19:56 Փաշինյանն արցախահայությանն ուղերձ է հղում, որ ամեն մեկը պետք է իր գլխի ճարը տեսնի, և որ նրանք Հայաստանի կողմից մոռացության են մատնված. քաղաքագետ 10/03/2022 19:42 Ադրբեջանից պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին թույլ տալ իրականացնելու իր առաքելությունը տեղում՝ խորհրդակցելով հայ մասնագետների հետ․ ԵԽ-ն ընդունեց ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձևը 10/03/2022 19:31 Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն․ Արցախի ԱԽ 10/03/2022 19:21 Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու հայաթափել Արցախը․ Արայիկ Հարությունյան 10/03/2022 19:13 Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ 10/03/2022 19:00 Ինչպես սնվել կորոնավիրուսի ժամանակ և դրանից հետո․ արդյունավետ սննդակարգ, որը կօգնի արագ վերականգնել ուժերը 10/03/2022 18:56 Բելառուսի մասնագետներն ապահովել են Չեռնոբիլի ատոմակայանի էներգամատակարարումը 10/03/2022 18:42 «Մենք հասկանում ենք, որ դա մեկ ակնթարթում տեղի չի ունենա, տեղի չի ունենա նույնիսկ տեսանելի ապագայում»․ Կուլեբան՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին 10/03/2022 18:32 Ռուսաստանը ձգտում է, որ հակամարտությունն ավարտվի․ Մոսկվայում կոնկրետ պատասխանի են սպասում բանակցությունների երրորդ փուլում ներկայացված առաջարկներին․ Լավրով ՏՎՅԱԼ ԲԱԺՆԻ ՎԵՐՋԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
    19:46
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում
    ԵՄ–ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին Վերսալում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Այժմ մենք պատժամիջոցների չորրորդ փաթեթը կներկայացնենք, որն էլ ավելի շատ կմեկուսացնի Ռուսաստանը գլոբալ տնտեսական համակարգից», – ասել է նա։ Վերսալում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրա հետ «երկխոսություն պահանջելու» ուղին։ «Մենք պայմանավորվել ենք աջակցել Ուկրաինային` նրան ռազմական հանդերձանք, զենք և մարդասիրական բեռ ուղարկելով։ Առաջարկել ենք 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային լրացուցիչ օգնության համար», – ասել է Մակրոնը։
    19:42
    11.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Մատ թափ տվող լինեիր, Ալիևը նոյեմբերի 9-ին քո վրա թափ չէր տա». Արցախի հերոսի մայրը` Փաշինյանին
    «Մատ թափ տվող լինեիր, Ալիեւը նոյեմբերի 9-ին քո վրա թափ չէր տա». Արցախի հերոսի մայրը` Փաշինյանին
    19:19
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին և որոշել են հեռակա կարգով կալանավորել նրան
    Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել RT ռուսական հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, դատարանը նրան հեռակա կարգով կալանավորելու մասին որոշում է կայացրել։ «Մարգարիտա Սիմոնյան, Ուկրաինայում դուք կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեք։ <...> Ուկրաինայի դատարանը թույլատրել է Ձեզ կալանավորել և բերման ենթարկել դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ «Ուկրաինայի դատախազները մտադիր են մոտ օրերս կասկածյալի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց նախաձեռնել»,- ավելացրել է Վենեդիկտովան։ Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ Ուկրաինայում քրեական գործ հարուցելու պատճառ է համարվում նրա հայտարարությունները Դոնբասի մասին։
    19:16
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը
    Այսօր 66 տարեկանում մահացել է Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ և ՀՀ հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը։ Տեղեկությունը հայտնում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մամուլի ծառայությունը։ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի նախկին տնօրենը մահացել է սրտի կաթվածից։
    19:08
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ․ ԱԳՆ
    Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։ Տարածաշրջանային անվտանգությանը և կայնությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին, Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ։ Քննարկվել են միջազգային օրակարգի՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
    19:08
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկական աշխարհի ձայնը՝ ընդդեմ ադրբեջանական բարձրախոսի․ Վահե Հովհաննիսյան
    Ադրբեջանը կրակոցներով փորձում է ահաբեկել Արցախի բնակչությանը։ Ռուս խաղաղապահներն այնտեղ են, և ռիսկերն այդպիսով, իհարկե, զգալի չափով նվազեցվում են։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը բարձրախոսերով սահմանային հայկական գյուղերում՝ Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ և այլն, փորձում է խուճապ և տագնապ առաջացնել մարդկանց մոտ՝ թողե´ք գնացեք։ Ռուս խաղաղապահի ԲՏՌ-ը այստեղ քիչ դերակատարում ունի, այստեղ խոսքը գնում է հոգեբանական ճնշման մասին։ Մեկ-երկու-տաս՝ մարդիկ ունեն ընտանիքներ, երեխաներ, ծնողներ, սկսելու են ամեն անգամվա հետ է´լ ավելի մտածել հեռանալու մասին։ Անհնար է միշտ ապրել նման պայմաններում։ Ադրբեջանցու բարձրախոսով ոռնոցին պետք է հակակշիռ։ Դա պետք է լինի ոչ Երևանից ճլորած հայացքով խաղաղության մուրումը, ոչ էլ՝ չհիմնավորված պահանջատիրությունը։ Պետք է մշակվի լուրջ ծրագիր՝ Արցախը հայկական պահելու, Արցախի բնականոն կյանքը հնարավորինս կարգավորելու նպատակով։ Այստեղ էլ կա պարզաբանման կարիք. դա մեկ տուն, հարյուր տուն կառուցելով չէ, ասֆալտով կամ միանգամյա օգնությամբ չէ։ Իհարկե, տունը կարևոր է, բայց այն չի լուծելու գլոբալ խնդիրը՝ Արցախի հայաթափության կասեցման և Արցախի բնականոն զարգացման։ Այս խնդիրը հայկական նոր օրակարգի առանցքային հարցերից է։ Սա չունի երկիմաստություն՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այդպես մտածեցինք, վարանեցինք, ուրեմն տապալելու ենք ամեն ինչ։ Ուրեմն՝ մենք պետություն չենք ունենալու։ Բարձրախոսով հնչող ադրբեջանցու ձայնը, ցավոք ազդեցիկ է և ուժեղ է հնչում, որովհետև 680 հազար հայ ընտրող նրան տվել է այդ իրավունքը։ Ի դեպ, երբ ադրբեջանցու կողմից հնչում են Խրամորթը կամ Նորշենը լքելու կոչերը, այդ ձայնն ուղիղ իմաստով վերաբերում է Երևանին։ Եվ Երևանում նստած ցանկացած մարդ պետք է հասկանա, որ իրեն են ասում՝ լքի´ր քո երկիրը, որ ադրբեջանցին «խոսում է» երևանցու հետ։ Այսօրվա համաշխարհային առճակատման պայմաններում մենք պետք է առավելագույնս սառը և հստակ կարողանանք ձևակերպել մեր խնդիրները և լուծել դրանք։ Խնդիրը հստակ է. Արցախի հայաթափության կասեցում և Արցախում բնականոն կյանքի հաստատում։ Մեր խնդիրները ձևակերպելիս՝ մենք պետք է լինենք արտաքին աշխարհի համար հասկանալի, պետք է դրանք ձևակերպենք 21-րդ դարի բառապաշարով և լինենք հետևողական՝ դրանց լուծման ճանապարհին։ «Արցախի հումանիտար վիճակի» խնդիրն այն ձևակերպումն է, որը թույլ կտա՝ դառնալ լսելի։ Եվրոպական և այլ միջազգային կառուցներում Արցախի հումանիտար աջակցության և արցախցու բնականոն կյանքի ապահովման մշտական հարցադրումը տալու է իր արդյունքը։ Ռուսաստան-Արևմուտք այսօրվա սուր հակամարտության պայմաններում ճակատագրական սխալ կարող է լինել, եթե Արցախը աշխարհի համար ընկալվի որպես ռուս խաղաղապահներով պահվող սև խոռոչ։ Մենք պետք է անենք ամեն ինչ՝ Արցախում խաղաղ կյանքի շեշտակի կարևորման համար. Արցախը միջազգային հանրության համար պետք է լինի մի վայր, որտեղ կա կյանք՝ մշակույթ, կրթություն, տնտեսություն, սպասարկման ծառայություններ, նորարարություններ, տուրիզմ, հոգևոր կյանք և այլ, և այլն։ Բարձրախոսով ադրբեջանցու ձայնը, կոպիտ ասած պետք է խլացվի քաղաքակրթության ձայնով։ Ցավոք, Հայաստանի ձայնն այսօր թույլ է։ Հետևաբար՝ մենք պետք է օգտագործենք ողջ հայկական աշխարհի ձայնը (հնարավորությունները)՝ այն բարձրացնելով ու հասցնելով միջազգային հանրության ձայնի մակարդակի։ Եթե մենք չենք անում այս կարևոր գործը, ապա մենք Արցախի պահպանման ողջ բեռը թողնում ենք ռուս խաղաղապահների վրա, ինչը ճիշտ չէ մեր շահերի տեսակետից և այսօրվա պայմաններում էապես դժվարացնելու է Ռուսաստանի գործը։ Առաջարկ Բոլոր քաղաքական նախասիրությունները մի կողմ թողնելով՝ պետք է մշակվի պայմանական ասած «Խաղաղ Արցախ» ծրագիրը, ինչը ենթադրում է կոնկրետ քայլերի, նպատակների, գործողությունների մի ծրագիր, որն ուղղված է լինելու Արցախում բնականոն կյանքի զարգացմանը։ Սա հումանիտար ծրագիր է, որը չի հակասում հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսությանը և միջնորդների ջանքերին։ «Այլընտրանքային նախագծեր խումբը» իր մշակումները առաջիկայում կներկայացնի Արցախի քաղաքական-հասարակական վերնախավին։
    19:03
    11.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Կոչ ենք անում քաղաքացիներին անհարկի գնումներ չկատարել․ Վահան Քերոբյան
    Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։ Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։ Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել։
    19:01
    11.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ զինվորի մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
    Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ Նման հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը։ Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանն էր զոհվել. ևս մեկ զինծառայող վիրավորվել էր։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նշում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ փոխգործակցությամբ բոլոր խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: «Կողմերին կոչ ենք անում հումանիտար հարցերում առաջընթացի քայլեր իրականացնել, ինչպիսիք են բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը»,–ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանում և Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Բացի այդ, ԱՄՆ–ն վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։
    18:56
    11.03.22
    Ավելին