Լրահոս
Միջազգային
20:39
11.03.22
155

ԱՄՆ-ն կարգելի ՌԴ-ից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծումը. Բայդեն

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծման արգելք է սահմանում, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արգելում է նաև ՌԴ-ին շքեղ ապրանքների (ավտոմեքենաներ, հագուստ, ոսկերչական իրեր) մատակարարումը: Բացի այդ, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և G7-ի երկրները կչեղարկեն ՌԴ-ի հետ առևտրում առավել բարենպաստության ռեժիմը:

«Մեծ յոթնյակը» ձգտելու է խոչընդոտել ռուսական փոխառությունները Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային ֆոնդից: Նա հայտարարել Է ամբողջական արգելափակող պատժամիջոցների մասին` ՌԴ բանկերի ղեկավարների և Պետդումայի անդամների հաշիվների մասով։ Բացի այդ, կշարունակվի ռուս օլիգարխների ակտիվների բռնագանձման գործընթացը։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն չի պատերազմելու ՌԴ-ի հետ, դա կարող է երրորդ աշխարհամարտի սպառնալիք լինել։ Սակայն ԱՄՆ-ն ամեն օր զենք է մատակարարում Ուկրաինային, ներառյալ հակատանկային և զենիթային միջոցները։ Ընդ որում, Վաշինգտոնը մտադիր է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։