Լրահոս
Իրավական
20:14
11.03.22
166

Իջևանի ոստիկանները ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Img default alt hy

Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։

Ոստիկանությունից հայտնում են, որ այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն։