Լրահոս
Հասարակական
21:16
11.03.22
148

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հնարավոր է հանդիպեն Անթալիայում

Img default alt hy

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հնարավոր է համարել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,- ասել է Հաջիևը։