Լրահոս
2022-03-11
-
ՄշակույթՊարտության հետ չհաշտված կինը. Ալվարդ Պետրոսյան75 տարեկանում, ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացել է հասարակական-քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս, մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանը: 5-րդ ալիքի նկարահանած՝ «Նրա ժամանակը» վավերագրական ֆիլմում, դեռ 2020-ին Ալվարդ Պետրոսյանը պատմում էր՝ այն ինչ կատարվեց Արցախում «մեր սերնդի ֆիասկոն է»: «Շուշին, մեր ամբողջ սերնդի միացյալ ուժերով գրած բանաստեղծությունն է, այն ուզում են ջնջել»,-ասել է բանաստեղծուհին:Ավելին23:0111.03.22 -
ՄիջազգայինԱռաջին անգամ հրապարակվել է Ռուսաստանի և ԴԺՀ-ի վերահսկողության տակ անցած շրջանների քարտեզըՌուսական պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ հրապարակել է Ուկրաինայի այն շրջանների քարտեզները, որոնք անցել են ՌԴ և ԴԺՀ զինված ուժերի վերահսկողության տակ հարավային ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է` ռուսական զորքերը, շարունակելով հարձակումը, դուրս են եկել Նովոդոնեցկոյե-Նովոմայորսկոյե-Եգորովկա սահմանագիծ: Նա հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ։ Минобороны РФ: российские войска, продолжая наступление, вышли на рубеж Новодонецкое - Новомайорское - Егоровка - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022 Минобороны РФ: российские войска, продолжая наступление, вышли на рубеж Новодонецкое - Новомайорское - Егоровка Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինացի ազգայնականների դեմ հարձակողական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները վերցրել են տարբեր տեսակի զենիթահրթիռային համալիրներ։ Ուկրաինայի իշխանությունները, առանց վերահսկելու բաժանելով Արևմուտքից ստացված հրթիռները, ըստ Կոնաշենկովի, ահաբեկչական հարձակումների երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում քաղաքացիական օդանավերի վրա: Բացի այդ, օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերով և ՀՕՊ-ով օդում խոցվել է 3 անօդաչու թռչող սարք, այդ թվում` 2 «Բայրաքթար ТБ-2»։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ԶՈւ-ի 82 օբյեկտ: ԴԺՀ-ի զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ դուրս է եկել Նովոանդրեևկա, Կիրիլովկա բնակավայրեր և շրջափակել է Բլագոդատը. 8 կմ առաջխաղացում է ապահովվել։Ավելին22:5311.03.22 -
Արցախ«Արցախում աղետ է». Շուշիից ու Հադրութից տեղահանվածները պահանջում են անցակետ դնել Քարին տակ-Շուշի ճանապարհինՇուշիից, Հադրութից տեղահանված քաղաքացիներն այսօր կառավարություն են գնացել, նամակ փոխանցել, պահանջելով՝ ռուս խաղաղապահների անցակետ տեղադրել Քարին տակ-Շուշի ճանապարհին, որպեսզի կանխվի ադրբեջանցիների մուտքը Արցախի Հանրապետություն: Կառավարություն են գնացել նաև հասարակական կազմակերպությունների անդամներ՝ խնդրել Հայաստանի իշխանությանը՝ արձագանքել Արցախում տեղի ունեցող իրավիճակին, այնտեղ չորրորդ օրն է բնական գազ չկա:Ավելին22:4511.03.22 -
ՀասարակականԻշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների վերաբերյալ․ ԱբրահամյանԱդրբեջանից այսօր ակնարկել են, որ Արցախի շուրջ ստեղծված իրադրության և, ըստ էության, նոր գրոհների պատճառն այն է, որ Հայաստանն արդեն կես տարի է չի պատասխանում, թե ինչպես է լուծվելու «զանգեզուրյան միջանցքի» հարցը։ Այսինքն՝ իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները։ Իսկ Հայաստանյան իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրականում ոչինչ տեղի չի ունենում և նույնիսկ գնահատական հնչեցնելու կարիք չկա։ Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։ Այս իշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների և միակողմանի զիջումների վերաբերյալ։Ավելին22:2311.03.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Լուկաշենկոն հիշել են Խորհրդային միությունը. «պատժամիջոցները հնարավորություն են»Ռուսաստանի նախագահին Արևմուտքի սանկցիաները չեն անհանգստացնում: Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում հիշել են սանկցիաների տակ բարգավաճած Խորհրդային միությունը: Փոխարենը Եվրոպական երկրները իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս տաք հագնվել: Ռուսական գազի արտահանումը կարող է կրճատվել: Ռուսաստանը ֆինանսատնտեսական շոկի ենթարկող Միացյալ նահանգներում վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրոպայի համար տնտեսական աղետը նոր է սկսվում:Ավելին22:1811.03.22 -
ԱրցախՄենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին․ ԱՀ ԱԺՍիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։ Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար։ ԱՀ Ազգային ԺողովԱվելին22:1511.03.22 -
ԱրցախԱՀ Ազգային ժողովի էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակմանՀարգելի՛ քաղաքացիներ ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հակերային հարձակմանը: Էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ: Խնդրում ենք չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել:Ավելին22:1111.03.22 -
ՀասարակականԶովունիում պայթյունի հետևանքով կնոջ և տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 11-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ առավոտյան ժամը 09։40-ի սահմաններում մայրը դուրս է եկել տանից, ապա զանգահարել է իրեն ու հայտնել, որ նախկին ամուսինը հետապնդում է իրեն։ Նույն օրը՝ ժամը 10։40-ի սահմաններում, «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի 40-րդ փողոցում մահացած կնոջ ու տղամարդու դիեր կան։ Կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հիշյալ վայրում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր՝ պայթյունի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:Ավելին22:0311.03.22 -
Միջազգային«Ուկրաինան պատրաստվում էր հարձակվել Բելառուսի վրա». Լուկաշենկոն քարտեզի վրա է ցույց տալիսՌուս-ուկրաինական պատերազմի 16-րդ օրը, երբ ռուսական ուժերը Կիևից ընդամենը 40 կմ են հեռու, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ռազմադաշտում իրենք մոտ են հաղթանակին, ռազմավարական բեկում կա: Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ դրական տեղաշարժի մասին է խոսել նաև Վլադիմիր Պուտինը, իրեն ասել են, որ առաջընթաց կա ռուս-ուկրաինական բանակցություններում:Ավելին22:0111.03.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրայով 4 կամուրջ կառուցելԱդրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրայով անցնող 4 կամուրջ կառուցել, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Թեհրանը և Բաքուն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» (խմբ.` Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի մասը) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր կոմունիկացիոն կապերի ստեղծման հարցի շուրջ: Փաստաթղթի նպատակն է Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային նոր հաղորդակցության, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրա կառուցել չորս կամուրջ (երկու ավտոմոբիլային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածք: Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմին: Հուշագիրը ստորագրվել է Բաքվում Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն կքննարկեն Նախիջևանից իրանական Մեշհեդ մարդատար գնացքի գործարկումը:Ավելին21:5611.03.22 -
ՀայաստանԵրևանում 23–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին և կողաշրջվելԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 05:50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Հարությունյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց 210 /1 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա էլեկտրասյանն ու կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը: Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում:Ավելին21:5211.03.22 -
ԱրցախԱդրբեջանը շարունակում է խախտել հրադադարը՝ Խրամորթի, Փառուխի, Խնապատի ուղղություններով. Արցախի ՆԳՆԱդրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործում է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Արցախի Ներքին գործերի նախարարությունը նկատում է, որ քաղաքացիներին, խաղաղ բնակավայրերը թիրախավորելով՝ Ադրբեջանի նպատակն է խուճապ առաջացնել:Ավելին21:4811.03.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ-ն դիմում է աշխարհի բոլոր խորհրդարաններին. սանձել Ադրբեջանը և ճանաչել ԱրցախըԱրցախի արտգործնախարարը վստահ է, որ վերջին օրերի սահմանային լարվածությունը պայմանավորված է Բաքվի՝ պղտոր ջրում ձուկ որսալու քաղաքականությամբ: Բաքուն մեջքից հարված է հասցնում Մոսկվային, որ հիմա զբաղված է Ուկրաինայում հատուկ օպերացիայով: Փորձագետները կարծում են՝ Բաքվին կզսպի միայն Դաշնության քայլը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ի դեպ, Արցախի ազգային ժողովը դիմել է աշխարհի խորհրդարաններին Արցախի անկախությունը ճանաչելու կոչով:Ավելին21:4411.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամներ մատակարարել կամ վաճառել ՌուսաստանինԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրամանագրով արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում: Փաստաթղթում նշվում է որ արգելվում է ԱՄՆ-ից Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ցանկացած անձանց դոլարային թղթադրամների ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանումը, վաճառքը կամ առաքումը:Ավելին21:3611.03.22 -
ՀասարակականԵթե անհրաժեշտ լինի Հայաստանի օգտին գործել, Ռուսաստանը Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության փաստաթղթին չի նայի. Արմեն ՎարդանյանՌուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության հռչակագիրն, անխոս, Հայաստանի համար որոշակի ռիսկեր պարունակում է։ Ոչ վաղ անցյալում ստորագրված փաստաթղթով Ադրբեջանն ավելի ու ավելի է կապվում Ռուսաստանին՝ որոշակիորեն կախվածության մեջ ընկնելով նրանից։ Սա, իհարկե, ինչ-որ առումով անրադառնալու է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ «Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար նման փաստաթղթերը վաղուց ֆորմալ բնույթ են կրում, որովհետև, եթե անհրաժեշտ լինի որևէ հարցով Հայաստանի օգտին գործել, Ռուսաստանն այդ փաստաթղթերին չի նայի և կգործի։ Եթե ՌԴ շահերը համընկնեն Ադրբեջանի հետ, բնականաբար, կգործի իր շահերին համապատասխան։ Ռուսաստանը բազմիցս ապացուցել է դա», - ասաց քաղաքագետը։ Արմեն Վարդանյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված փաստաթուղթը Հայաստանի համար վտանգ է ներկայացնում առավելապես ռազմական տեսանկյունից, սակայն այլ վտանգներ ևս պարունակում է։ «Հռչակագրի 11-րդ կետով ամրագրվում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը վճռականորեն կանխում են սեփական տարածքներում կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որն ուղղված է մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության դեմ։ Այսինքն՝ եթե, օրինակ, Ռուսաստանի հայերի միությունն ադրբեջանական հակահայ գործողություններն ու ագրեսիան դատապարտող քայլեր ձեռնարկի, ռուսական կողմն Ադրբեջանի պնդմամբ կարող է նաև փակել այդ կազմակերպությունը», - նշեց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր. «Մենք այսօր հասել ենք մի իրավիճակի, երբ մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության լուրջ խնդիրներ ունենք, և վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ խնդիրների հերթական արձանագրումն է»։Ավելին21:2511.03.22 -
ՀասարակականՀայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հնարավոր է հանդիպեն ԱնթալիայումԱդրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հնարավոր է համարել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ «Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,–ասել է Հաջիևը։Ավելին21:1611.03.22 -
ՀասարակականՀԱՊԿ անդամ երկրները խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ․ հայտարարությունՀԱՊԿ անդամ երկրները համատեղ հայտարարություն են տարածել՝ անհանգստություն հայտնելով տեխնոլոգիական ահաբեկչության (քիմիական զենքի կիրառմամբ-խմբ․) սպառնալիքի կապակցությամբ և հաստատելով իրենց հավատարմությունը քիմիական զենքից զերծ աշխարհին։ Հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները, լինելով քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին Կոնվենցիայի պատասխանատու պետություններ, խորը մտահոգություն են հայտնում քիմիական ահաբեկչության սպառնալիքների կապակցությամբ և հստակ հայտարարում են իրենց հավատարմությունը աշխարհին, որն զերծ է քիմիական զենքից», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Համատեղ հայտարարության համաձայն՝ Կոնվենցիայի մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունները քիմիական զենքի մշակման, արտադրության ու կիրառման ոլորտներում մասնագիտական գիտելիքներով օժտված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներթափանցումն իրենց տարածքներ կանխելու համար կողմ են միմյանց հետ համագործակցության ընդլայնմանը։ «Այս առնչությամբ երկրները կարևորում են Քիմիական զենքն արգելող կազմակերպության աշխատանքային խմբի գործունեությունը՝ ընդդեմ ահաբեկչության, այն հարմար հարթակ է քիմիական ահաբեկչությանը դիմակայելու վերաբերյալ նկատառումների, ինչպես նաև առկա սպառնալիքների վերաբերյալ տվյալների փոխանակման համար»,- նշված է փաստաթղթում։Ավելին21:0811.03.22 -
ՀասարակականՄեզ վրա կրակում են, իսկ Փաշինյանը վախենում է խաթարել խաղաղության կեղծ օրակարգը. Ռուստամյան«Արցախի հայրենակիցներին չենք կարող թողնել բախտի քմահաճույքին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է գնահատական տա ստեղծված իրավիճակին, այլև պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Նա խուսափում է Արցախում տիրող իրավիճակին գնահատական տալուց՝ վախենալով, որ կխաթարի խաղաղության կեղծ գործընթացը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի մի շարք համայնքներում հնչող կրակոցներին և գազի բացակայությանը: «Մեզ վրա կրակում են, բայց իշխանությունն ասում է՝ բանի տեղ մի՛ դրեք, չենք կարող շեղվել խաղաղության օրակարգից, իրենք իրավիճակին չեն տիրապետում: Ադրբեջանը, մտածելով՝ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, առիթն օգտագործում է Արցախի և ՀՀ-ի վրա լարվածություն գործադրելու համար։ Պետք է մեր պաշտպանությունը ամրացնենք, որ այդ տարածքները կարողանանք պաշտպանել»,- ավելացրեց նա: Անդրադառնալով Արցախի խորհրդարանի որոշմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբ և ՄԱԿ դիմելու գործընթացին, պատգամավորը նշեց. «Հայաստանը պետք է հայտարարի, որ Արցախի ապագան չի կարող լինել Ադրբեջանի կազմում և հարցը տեղափոխի բարձր ատյաններ, ինչն Արցախի պատգամավորներն են արել: Պետք է բարձրացվի Արցախի անկախության ճանաչման հարցը, ՀՀ-ն ու Արցախը պետք է միասին միջազգային կառույցներում գործընթաց սկսեն»:Ավելին20:5811.03.22 -
ՀասարակականԲաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Ադրբեջանի ԱԳՆԲաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», - նշել է փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։ «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց», - ընդգծել է Խալաֆովը։ Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը)՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:Ավելին20:5111.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կարգելի ՌԴ-ից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծումը. ԲայդենԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանից ալկոհոլի, ադամանդների և ծովամթերքի ներմուծման արգելք է սահմանում, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արգելում է նաև ՌԴ-ին շքեղ ապրանքների (ավտոմեքենաներ, հագուստ, ոսկերչական իրեր) մատակարարումը: Բացի այդ, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և G7-ի երկրները կչեղարկեն ՌԴ-ի հետ առևտրում առավել բարենպաստության ռեժիմը: «Մեծ յոթնյակը» ձգտելու է խոչընդոտել ռուսական փոխառությունները Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային ֆոնդից: Նա հայտարարել Է ամբողջական արգելափակող պատժամիջոցների մասին` ՌԴ բանկերի ղեկավարների և Պետդումայի անդամների հաշիվների մասով։ Բացի այդ, կշարունակվի ռուս օլիգարխների ակտիվների բռնագանձման գործընթացը։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն չի պատերազմելու ՌԴ-ի հետ, դա կարող է երրորդ աշխարհամարտի սպառնալիք լինել։ Սակայն ԱՄՆ-ն ամեն օր զենք է մատակարարում Ուկրաինային, ներառյալ հակատանկային և զենիթային միջոցները։ Ընդ որում, Վաշինգտոնը մտադիր է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։Ավելին20:3911.03.22