Լրահոս
Հասարակական
20:58
11.03.22
124

Մեզ վրա կրակում են, իսկ Փաշինյանը վախենում է խաթարել խաղաղության կեղծ օրակարգը. Ռուստամյան

Img default alt hy

«Արցախի հայրենակիցներին չենք կարող թողնել բախտի քմահաճույքին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է գնահատական տա ստեղծված իրավիճակին, այլև պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:

Նա խուսափում է Արցախում տիրող իրավիճակին գնահատական տալուց՝ վախենալով, որ կխաթարի խաղաղության կեղծ գործընթացը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Արցախի մի շարք համայնքներում հնչող կրակոցներին և գազի բացակայությանը:

«Մեզ վրա կրակում են, բայց իշխանությունն ասում է՝ բանի տեղ մի՛ դրեք, չենք կարող շեղվել խաղաղության օրակարգից, իրենք իրավիճակին չեն տիրապետում: Ադրբեջանը, մտածելով՝ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, առիթն օգտագործում է Արցախի և ՀՀ-ի վրա լարվածություն գործադրելու համար։ Պետք է մեր պաշտպանությունը ամրացնենք, որ այդ տարածքները կարողանանք պաշտպանել»,- ավելացրել է նա:

Անդրադառնալով Արցախի խորհրդարանի որոշմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբ և ՄԱԿ դիմելու գործընթացին, պատգամավորը նշել է.

«Հայաստանը պետք է հայտարարի, որ Արցախի ապագան չի կարող լինել Ադրբեջանի կազմում և հարցը տեղափոխի բարձր ատյաններ, ինչն Արցախի պատգամավորներն են արել: Պետք է բարձրացվի Արցախի անկախության ճանաչման հարցը, ՀՀ-ն ու Արցախը պետք է միասին միջազգային  կառույցներում գործընթաց սկսեն»: