Լրահոս
Միջազգային
19:42
11.03.22
163

ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում

Img default alt hy

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում։ Այս մասին Վերսալում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ մենք պատժամիջոցների չորրորդ փաթեթը կներկայացնենք, որն էլ ավելի շատ կմեկուսացնի Ռուսաստանը գլոբալ տնտեսական համակարգից»,- ասել է նա։

Վերսալում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և նրա հետ «երկխոսություն պահանջելու» ուղին։

«Մենք պայմանավորվել ենք աջակցել Ուկրաինային` նրան ռազմական հանդերձանք, զենք և մարդասիրական բեռ ուղարկելով։ Առաջարկել ենք 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային լրացուցիչ օգնության համար»,- ասել է Մակրոնը։