Լրահոս
Հասարակական
18:56
11.03.22
173

Հայ զինվորի մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

Img default alt hy

Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ Նման հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը։

Մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանն էր զոհվել. ևս մեկ զինծառայող վիրավորվել էր։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նշում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ փոխգործակցությամբ բոլոր խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

«Կողմերին կոչ ենք անում հումանիտար հարցերում առաջընթացի քայլեր իրականացնել, ինչպիսիք են բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանում և Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Բացի այդ, ԱՄՆ–ն վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։