Լրահոս
Միջազգային
19:46
11.03.22
178

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ, բայց դա մոտ ապագայի հարց չէ․ Ստոլտենբերգ

Img default alt hy

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովում ելույթի ժամանակ։

«Ամեն երկիր ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի։ Վերջիվերջո, Ուկրաինան ինքը կորոշի՝ միանա՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ»,- ասել է նա։

Ատոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց հերթին պետք է գնահատեն՝ պատրա՞ստ է արդյոք Ուկրաինան անդամակցել դաշինքին։

«Բայց դա մոտ ապագայի օրակարգի հարց չէ»,- հավելել է ՆՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգն արձագանքել է նաև դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման առնչությամբ Ռուսաստանի հայտնած անհանգստությանը։

«Իրավիճակն այնպիսին է, որ ոչ թե ՆԱՏՕ-ն է ընդլայնվում դեպի Արևելք, այլ ՌԴ-ի սահմանին մոտ գտնվող երկրներն էլ որոշել միանալ մեր ընտանիքին։ Եվ դա մեծ հաջողություն է, օժանդակում է Եվրոպայում ազատության ու ժողովրդավարության տարածմանը»,- հայտարարել է նա։