Լրահոս
Միջազգային
19:16
11.03.22
180

Ուկրաինայում մեղադրանք են առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին և որոշել են հեռակա կարգով կալանավորել նրան

Img default alt hy

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել RT ռուսական հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, դատարանը նրան հեռակա կարգով կալանավորելու մասին որոշում է կայացրել։

«Մարգարիտա Սիմոնյան, Ուկրաինայում դուք կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեք։ Ուկրաինայի դատարանը թույլատրել է Ձեզ կալանավորել և բերման ենթարկել դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

«Ուկրաինայի դատախազները մտադիր են մոտ օրերս կասկածյալի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց նախաձեռնել»,- ավելացրել է Վենեդիկտովան։

Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ Ուկրաինայում քրեական գործ հարուցելու պատճառ է համարվում նրա հայտարարությունները Դոնբասի մասին։