Լրահոս
2022-03-11
-
Զինված ուժերՄարտի 11-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխՄարտի 11-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։Ավելին18:4611.03.22 -
ԱրցախԱդրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում է 3 գյուղերի ուղղություններով․ ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունից։Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում: ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին: Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: [ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն]Ավելին18:4611.03.22 -
ԱռողջապահականԱռողջապահության նախարարությունը հրապարակել է «թաքնված» աղ պարունակող սննդամթերքների ցանկԱռողջապահության նախարարությունը հրապարակել է սննդում աղ պարունակող մթերքների մասին տեղեկատվություն, որում ներկայացված է առօրյայում օգտագործվող այն մթերքների ցանկը, որոնք իրեց մեջ «թաքնված» աղ են պարունակում։ Տեղեկատվական լուսանկարում շեշտված է, որ ՀՀ բնակչությունը 2 անգամ չարաշահում է աղի օգտագործումը սննդակարգում։ Հիշեցնենք, որ ԱՆ-ն նախագիծն է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ Նախագիծը քննարկվել է սոցցանցերում և քննադատության արժանացել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ նախագծի շուրջ ոչ թե աղմուկ է բարձրացել, այլ այն հանրային քննարկման լավ առիթ է դարձել։ Նշենք, որ նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30.000 դրամի չափով: Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի Կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում՝ ՀՀ Ազգային ժողովին:Ավելին18:3611.03.22 -
ՀասարակականԼևոն Սահակյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնիցԱզգային ժողովի փոխխոսնակ, ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը մարտի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սահակյանի 2022 թվականի մարտի 4-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2022 թվականի մարտի 4-ից Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:Ավելին18:2511.03.22 -
ՀասարակականՄեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային, այլև պարենային ճգնաժամի նոր փու․ ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաև պարենային ճգնաժամի նոր փուլ։ «Ակնհայտ է,որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։ Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Մարդիկ համոզված չեն, որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթել։ Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։ Առհասարակ՝ պաշար ունի՞, թե՞ ոչ։ Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։ Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են»։Ավելին18:1911.03.22 -
ՀայաստանԽաչատուրյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնիցՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Ավելի վաղ հայտնել էինք՝ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ:Ավելին18:1011.03.22 -
ՀասարակականԱմուսինները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կինը մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն: Ոստիկանները պարզել են, որ մարտի 5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխախոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են այդ վնասվածքները: Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին պրոռեկտորն է:Ավելին18:0811.03.22 -
ՀասարակականՀայաստանը կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆՀայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳ Ն մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվու՞մ են: Պատասխան – Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում:Ավելին18:0211.03.22 -
ՄիջազգայինWhatsApp–ն արգելքի տակ չի հայտնվի Ռուսաստան vs Meta հակասության պատճառովWhatsApp–ն արգելքի տակ չի հայտնվի Ռուսաստան vs Meta հակասության պատճառովԱվելին17:5811.03.22 -
ՀայաստանՄամուլի անհամաչափ սահմանափակումները վնասում են երկրում ժողովրդավարությանը. ՄԻՊ-ն ընդունել է Թերեզա ՌիբեյրոյինՄամուլի անհամաչափ սահմանափակումները վնասում են երկրում ժողովրդավարությանը. ՄԻՊ-ն ընդունել է Թերեզա ՌիբեյրոյինԱվելին17:5311.03.22 -
ՀայաստանՀայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ինՀայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ինԱվելին17:4911.03.22 -
ՀայաստանՃապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակինՃապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակինԱվելին17:3911.03.22 -
ԱրցախԱրցախում «ինքնապաշտպանական կազմավորումներ» չեն ստեղծվում․ պաշտոնական հերքումԱրցախում «ինքնապաշտպանական կազմավորումներ» չեն ստեղծվում․ պաշտոնական հերքումԱվելին17:3411.03.22 -
ՀասարակականՈ՞ւմ տնօրինության տակ են գործել ՀՀ-ում կենսաբանական լաբորատորիաները. հայտարարությունՈ՞ւմ տնօրինության տակ են գործել ՀՀ-ում կենսաբանական լաբորատորիաները. հայտարարությունԱվելին17:2811.03.22 -
ՄիջազգայինԳերմանացի պատգամավորը եղունգները ներկել է Ուկրաինայի դրոշի գույներովԳերմանացի պատգամավորը եղունգները ներկել է Ուկրաինայի դրոշի գույներովԱվելին17:2011.03.22 -
ՄիջազգայինԵՄ վերջին որոշումները չեն արդարացնում Կիևի սպասելիքները․ Զելենսկին կրկին հիասթափված էԵՄ վերջին որոշումները չեն արդարացնում Կիևի սպասելիքները․ Զելենսկին կրկին հիասթափված էԱվելին17:0911.03.22 -
ԱրցախԱհազանգ․ ադրբեջանցիներն ականանետ են կիրառել Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբԱհազանգ․ ադրբեջանցիներն ականանետ են կիրառել Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբԱվելին17:0011.03.22 -
ՄիջազգայինՄոտ ապագայում հնարավոր է կայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը․ Էրդողանի խոսնակՄոտ ապագայում հնարավոր է կայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը․ Էրդողանի խոսնակԱվելին16:5111.03.22 -
ՀայաստանՎերջին մեկ ամսվա ընթացքում երեք օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ. Արամ ՎարդևանյանՎերջին մեկ ամսվա ընթացքում երեք օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ. Արամ ՎարդևանյանԱվելին16:4911.03.22