Լրահոս

2022-03-15
  • Միջազգային
    Մևլութ Չավուշօղլուն վաղը կայցելի Մոսկվա
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը կայցելի Մոսկվա, այս մասին լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Վաղը նախատեսված է թուրք նախարարի այցը Մոսկվա»,- ասել է աղբյուրը։ Նշենք, որ նախօրեին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի միջև։
    18:11
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ նորընտիր նախագահն ստորագրել է իր առաջին հրամանագիրը
    Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը` նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է իր առաջին հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ «Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ստեղծագործական անձնվեր գործունեության համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» կամերային երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,– նշված է հրամանագրում:
    18:01
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Մինչ այդ հայտարարված 3-ժամյա ընդմիջումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կրկին չի կարողացել ներկայանալ դատական նիստին, քանի որ այսօր տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի ընդմիջմանը նա մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ հանդիպմանը։ Բացի այդ նախատեսված էր նաև նախագծերի քննարկում «Հայաստան» խմբակցությունում։ Այսօրվա նիստի ընդմիջման նպատակը անհասկանալի էր նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի համար։ «Ընդմիջում հայտարարելու ժամանակ պաշտպան Սահակյանը փորձում էր արձագանքել, որ ժամը 16։00-ին այս նիստը չի կարող կայանալ, որովհետև ԵԽԽՎ նիստը ընդմիջվելու էր ընդամենը մեկ ժամով, իսկ ճանապարհին սպառվող ժամանակը թույլ չէր տալու, որ դատական նիստը կայանա», - նշեց նա, խնդրելով, որ «դատական նիստերը նշանակվեն ճկուն»։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին՝ ժամը 13։00-ին։
    17:33
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան և Աղվերան տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ստեփանավանի ոլորանները, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Գորայք-Զանգեր ճանապարհահատվածները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան և Աղվերան տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անիի, Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Ստեփանավանի, Տաշիրի, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշտարակի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
    17:21
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք»․ Խամոյանը՝ ՔՊ-ի մասին
    Իշխանությունը, որը մշտապես խոսում է խոսքի ազատությանից, նախ քրեականացնում է վիրավորանքը, հետապնդում հարյուրավոր մարդկանց՝ իբր ոտնահարված արժանապատվության համար, բայց ԴԵՄ Է քվեարկում տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողներին պատասխանատվության ենթարկելու նախագծին։ Ստորեւ ներկայացնում եմ, թե ինչ էինք առաջարկում մենք, որին խիստ ընդդիմացավ ՔՊ-ն՝ փաստացի փաստաբանություն անելով Ալիեւին եւ արդարացնելով Նիկոլ Փաշինյանի՝ «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք» հայտարարությունները։ «1. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով: 2. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:» Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ։
    16:55
    15.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Մակրոնի նոր «մտահոգ» ֆոտոշարքը
    Մակրոնի հերթական ֆոտոսեսիան, որն իր խորը մտահոգությունն է ներկայացնում տեղի ունեցածի վերաբերյալ։
    16:45
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կլինի. Մարտին Գալստյան
    Մեր գնահատականներով՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Շատ նախնական գնահատականների համաձայն՝ տրանսֆերտների նվազումը կլինի շուրջ 20 տոկոսի չափով», - ասաց ԿԲ նախագահը։
    16:38
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդլայնվում է անվճար կրթության իրավունք ունեցող նախկին զինծառայողների թիվը․ Տիգրան Աբրահամյան
    «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն եմ առաջարկել, որով ընդլայնվում է անվճար կրթության իրավունք ունեցող նախկին զինծառայողների թիվը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով: Սակայն զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողները, այդ թվում՝ սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից: Օրենքում համապատասխան իրավակարգավորման բացակայության պայմաններում առկա է այնպիսի իրավիճակ, որ պայմանագրային զինծառայողը, այդ թվում՝ սպան, որը ներգրավված է մեր երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում, ստանալով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգ, եւ շատ դեպքերում հաշմանդամության պատճառով շարքից դուրս գալով և արձակվելով զինվորական ծառայությունից, զրկված է պետական բյուջեի հաշվին կրթություն ստանալու հնարավորությունից: Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույն խնդրի առջև. համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, և արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ եւ չտեսնելով իրավիճակից դուրս գալու գոնե տեսական հնարավորություն, սկսում է լրջորեն մտածել երկրից հեռանալու մասին: Հավելենք, որ պետական բյուջեի հաշվին համապատասխան կարգավորման բացակայության և ներկա սոցիալական իրականության պայմաններում պայմանագրային զինծառայողները դժվարանում են առօրյա ծախսերի հետ մեկտեղ իրենց հաշվին ստանալ կրթություն և քաղաքացիական մասնագիտություն: Պայմանագրային զինծառայողների հետ տևական հանդիպումների ժամանակ խնդրի քննարկման շրջանակներում զինծառայողները հատկապես ընդգծում են լրացուցիչ հնարավորության բացակայության խնդիրը այն առումով, որ հաշմանդամության ձեռքբերման արդյունքում ծառայությունից դուրս գալու պայմաններում զրկված են պետական բյուջեի հաշվին կրթական իրավունքի իրացումից և քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, որն այլ աշխատանք գտնելու տեսանկյունից կարեւոր նշանակություն կունենար: Կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Այսինքն, այդ պահից սկսած վերջիններս կարող են այլևս չերկարաձգել իրենց պայմանագրերը և հաշվառվել պահեստազորում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն և ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում Օրենքում կատարել համապատասխան փոփոխություն և լրացում՝ պայմանագրային զինծառայողների, այդ թվում նաև սպաների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար ընձեռելով ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության և ուսումնառության հնարավորություն:
    16:33
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգը ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում. Էլբակյան
    Քաղաքագետ համահիմնադիր Էդգար Էլբակյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը, իսկ պաշտպանության նախարարությունից հերքել էին, նոր գրառում է արել: Նա, մսնավորապես, նշել է. «ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգի անպաշտպանության նախարարությունը իբր «հերքել է» Հանդ գյուղատեղիի, Ներքին Հանդ գյուղի գերեզմանատան և ջրի աղբյուրի գրավման լուրերը։ Եթե կոլաբորացիոնիստերենից թարգմանենք սրանց գրածը, կստացվի հետևյալը՝ «մենք Սյունիքի էդ 2 կիլոմետրանոց հատվածը հլը էն բանավոր փոխըմբռնման վախտերով էինք հանձնել թուրքերին՝ ճամփա հարթելով Կապան-Մեղրի մայրուղու գրավման համար, ուղղակի անտեր ձյունը խանգարում էր, չէր թողնում մեր թուրք ախպերները դիրք կահավորեին նորմալ, հիմա են կահավորել, ի՞նչ եք չուզողություն անում»։ Կրկնում եմ՝ Հայաստանի իշխանությունը զավթված է թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգի կողմից, որ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի կոլեկտիվ շահերը։ Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում։ Ճշմարիտ քաղաքական հայը չպիտի հավատա ինչպես բուն թյուրքերի, այնպես էլ նրանց հայաստանյան դրածոների ոչ մի խոսքին»։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունից ասել են, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. «Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածք չեն մտել, Կապան-Մեղրի ճանապարհային հատվածում ադրբեջանցիներն առաջխաղացում չեն ունեցել։
    16:22
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք պետք է մտորենք այն հարցի շուրջ, թե ինչու են Եվրոպայում անընդհատ պատերազմներ լինում․ Արմեն Գևորգյան
    Հարգելի գործընկերներ, Հետևելով այս օրերի քննարկումներին՝ ակամայից հարց է ծագում․ իսկ ո՞ւր էր մեր կազմակերպությունը, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմ էր սանձազերծում և օկուպացնում Եվրոպայի Խորհրդի մեկ այլ անդամի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հիշեցնեմ, որ 2020թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հայ ժողովրդին իր պատմական հողի վրա ապրելու իրավունքից զրկելու համար: Թուրքական ռազմական ԱԹՍ-ներով սպանվում էին հազարավոր մարդիկ, ավերվում էին հիվանդանոցներ, դպրոցներ ու խաղաղ բնակչության տները։ Ինչպիսի՞ հիասթափություն ապրեցին Հայաստանի և Արցախի հասարակ քաղաքացիները, երբ նրանք Եվրոպայի Խորհրդի կողմից այդպես էլ չտեսան պատժամիջոցներ: Իսկ արդյոք գիտե՞ն Եվրոպայի Խորհրդի իմ գործընկերները այս օրերին Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։ Մեկ շաբաթից ավել է, ինչ այստեղ բնակչությունը ստիպված է ապրել առանց գազի և էլեկտրականության, պարբերաբար կրակ է արձակվում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի կառավարությունը բնիկ ժողովրդին հետևողականորեն կոչ է անում լքել սեփական տները, հակառակ դեպքում կլինեն իրական հետևանքներ։ Այս ամենը վկայում է էթնիկ զտումների մասին և միջազգային իրավունքի տարրական նորմերի ակնհայտ խախտում է։ Կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում: Այս կասկածներն առաջանում են հաշվի առնելով այն, որ այս դահլիճում ընդունված բանաձևերը, արհեստականորեն երկու կողմերին հավասար մեղադրելով, փաստացի լեգիտիմացնում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքները։ Լինելով Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում եմ ցանկացած պատերազմի ողբերգությունը և Ուկրաինայում շուտափույթ խաղաղության կոչ եմ անում։ Որքան էլ որ մեր` հայերիս համար ցավալի է տեսնել Ուկրաինայում շարունակվող աղետը, մեզ համար անընդունելի են միջազգային կազմակերպությունների տարբերակված մոտեցումները։ Խաղաղության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը չի կարող փոքր և մեծ պետությունների համար տարբեր լինել։ Չկան լավ ու վատ պատերազմներ։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն։ Մենք պետք է մտորենք այն հարցի շուրջ, թե ինչու են Եվրոպայում անընդհատ պատերազմներ լինում։ Մեր պատմական առաքելությունը չկորցնելու համար՝ մենք պետք է խորհենք, թե ինչո՞ւ Խորհրդային Միության փլուզումից հետո չկարողացանք կերտել ավելի համախմբված ու հակամարտություններից զերծ Մեծ եվրոպական ընտանիք:
    16:13
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոտյանն ահազանգում է․ Գյումրիում բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին, նրա ձեռքը կոտրվել է
    Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Գյումրիում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին: Բերման ընթացքում դիտավորյալ տապալել են գետնին, Կարոն ունի վնասվածքներ, ձեռքը կոտրվել է: Հիմա էլ փորձում են ձերբակալության համար հիմքեր ստեղծել: Այսպես կոչված քֆուրի քրեականացման անվան տակ տեղի են ունենում խոսքի ազատության սահմանափակումներ և քաղաքական բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ: Իսկ Եվրոպական Միության դեսպանը В Багдаде все спокойно դեմքով շարունակելու է ձեզ և Բրյուսելին լոլոներ պատմել դրսում՝ փիսիկ, ներսում՝ առյուծ ներկայացող ոչնչությունների «ժողովրդավար» լինելու մասին»: Նշենք, որ Կարապետ Պողոսյանը գյումրեցի քաղակտիվիստ եւ ըննդիմադիր գործիչ է»։
    16:04
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակակոռուպցիոն կոմիտեն դադարեցնում է Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի թեմայի քննարկումը հանրային տիրույթում
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դադարեցնում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի թեմայի քննարկումը հանրային տիրույթում։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու կապակցությամբ նախօրեին հրապարակված` ՀՀ գլխավոր դատախազության արձագանքին անդրադառնալով՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձևավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերների արտահայտած տեսակետը և, հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու և իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին, այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում: Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետևողականության դրսևորմանը, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը», - նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
    16:02
    15.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Դարի հայը․ մարդասիրական կրակոց-հայոց պատմության «աղբանոցը»․ համազգային արդարադատություն
    Այսօր մեկ դար մեկ տարի անցավ այն օրից, երբ Գերմանիայում մեր վրեժի միասնական ձեռքը կրակեց Թալեաթ փաշայի ճակատին: Մարտի 15-ին գերմանական մամուլը, պատմության մեջ առաջին անգամ ողողվեց հակաթեհլերյանական հոդվածներով: Կասկածի տակ դրվեց գերմանական դատարանների անաչառությունը: Արդյո՞ք պետք է արդարացվեր Սողոմոն Թեհլերյանը հարցադրման տակ միանգամից երեւացին թուրք-ադրբեջանական նավթադոլարները, որ փորձագետների կարծիքով մեծ քանակությամբ հոսել են գերմանական մամուլ: 1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։
    15:47
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կայացել է պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով խորհրդի նիստը
    Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահեն ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ: Բացման խոսքում, պաշտպան Գրիգորյանը ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին, նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ համագորրծակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե խնդիրների ճիշտ թիրախավորման, և թե առաջնահերթությունների որոշման առումով: Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում: Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝ մարդու իրավունքների պատպանությանը: Պաշտպան Գրիգորյանը, անդրադառնալով հաշմանդամութույն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում, հիշատակել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման գործընթացից ու իրազեկումից մինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության խնդիրները: Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է Խորհրդի անդամներին նախանշել գործունեության առաջնահերթությունները և եռամսյակային նիստերի օրակարգում թիրախավորել խնդիրներ ու հաջորդող ժամանակահատվածում մեկտեղել ջանքերը՝ հասնելու նախանշած ուղղություններով լուծումների: Այնուհետև, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք արձանագրվել են կարիքահեն և համայնքահեն ծառայությունների մատուցման ոլորտում: Հատուկ ընդգծվել է արտահերթ զեկույցի մշակման աշխատանքների ներկայացուցչական բնույթը, որին մասնակցել են նաև հասարակական խորհրդի անդամները: Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամող անձանց իրավունքները պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային ծառայությունների բացակայությանը կամ դրանց սահմանափակ լինելուն, դրանց մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների, կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին: Հաջորդիվ, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Խորհրդի անդամների և մասնակիցների միջև:
    14:55
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Twinset»-ի շորիկ, «Gucci» կոշիկներ, պայուսակ. ավելի քան 2.000.000 դրամ՝ Սիմոնյանի կնոջ կերպարին
    Երեկ տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալության արարողությունը որի ժամանակ Ալեն Սիմոնյանի կինը ներկայացել է համաշխարհային բրենդերի հագուստով: Սիմոնյանի կինը նախընտրությունը տվել է «Gucci» և «Twinset» բրենդերին: Մենք պարզեցինք, որ միայն կոշիկները արժեն 480.000 հհ դրամ, զգեստը որը կրում է Սիմոնյանի կինը 60.000 ՀՀ դրամ , պայուսակը՝ որը կրկին «Gucci» բրենդի է արժե 2600 ԱՄՆ դոլար: Օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալության արարողությունը, որի ժամանակ Ալեն Սիմոնյանի կինը ներկայացել է համաշխարհային բրենդերի հագուստով: 
    14:44
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստանի զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ
    այաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը: «Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարի 2021-ի սեպտեմբերի համապատասխան հրամանով ԶՈՒ կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ»,-ասաց փոխնախարարը: Սարգսյանը նշեց, որ ակտիվ պահեստազորի ներդրման նպատակով ներկայացվել է լրացում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում: ԶՈՒ-ում պլանավորվել են այն զորամասերը և մասնագիտությունները, որտեղ ներդրվելու է ակտիվ պահեստազորային ծառայությունը: Զինապարտների զինվորական հաշվառման ամբողջականության ապահովման և հաշվառման համակարգի արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել զինապարտ քաղաքացիների հաշվառման միասնական էլեկտրոնային բազա, համակարգ:
    14:13
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե բանակը չի ստացել անպիտան հրթիռներ, ապա ասեք՝ հասարակությունը իմանա․ Էլինար Վարդանյան
    Վերաքննիչ դատարանը 50 մլն գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ կեղծիքներ կատարելու մեջ։ Գլխավոր դատախազությունը ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չի առարկել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ։ Ինձ մշտապես մտահոգել է կալանքը, որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկան։ Եվ այս դեպքում ևս, ես ամենևին մարդուն պատժելու համար կալանքի կողմնակիցը չեմ։ Բայց անպիտան հրթիռների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Չէ որ այստեղ հարցը միայն հափշտակությամբ հասցված նյութական վնասը չէ։ Շատ ավելի կարևոր հարց է, թե ի՞նչ վնաս է հասցվել անպիտան հրթիռների պատճառով 44օրյա պատերազմի ժամանակ։ Եթե հայկական բանակը ստացել է իսկապես անպիտան հրթիռներ, և դրա արդյունքում մենք ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, ապա ինչ կապ ունի վերադարձված գումարը։ Սա փողի խնդիր չէ, սա շատ ավելի ծանր խնդիր է։ Իսկ եթե դա այդպես չէ, և բանակը չի ստացել անպիտան հրթիռներ, ապա ասեք՝ հասարակությունը իմանա։ Հակառակ դեպքում, երբ պետք է լինում գերզգայուն հանրային ֆոն եք ստեղծում, հետո՝ մոռացության տալիս՝ երբ ձեզ ձեռնտու է։ Մեծ է մտավախությունը, որ այս դեպքում ևս իրավապահները կառաջնորդվեն մեծ աղմուկ՝ զրո հետևանք կարգախոսով։ Այնպես, ինչպես դա արվել է վերջին գրեթե չորս տարվա ընթացքում։Այս ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվել են բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացել են զուտ աղմուկի մակարդակում։ Օրինակ ՝ բոլորս հիշում ենք, թե ինչ ահռելի աղմուկով սկսվեց երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրեական գործը, իսկ հետո «մեծ» լռությամբ մոռացության մատնվեց։ Շատերը չգիտեն, թե ինչ ընթացք ստացավ այն, բայց զգայուն թեման երկուսուկես տարի առաջ իրավապահների կողմից այնպես մատուցվեց, որ բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Եղան կալանքներ, հասարակության մի ստվար հատվածը կայացրեց իր դատավճիռը, իշխանության ներկայացուցիչները ընտրեցին մարդկանց անվանական վարկաբեկելու մոտեցումը։ Իսկ հետո՝ լռություն։ Էմոցիոնալ ապրումներով սկսվեց նաև մարտի 1-ի տասը զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը, մեղադրանքն ու կալանքը։ ՀՔԾ-ն, դատախազությունը, իշխանամետ լրատվամիջոցները, իմքայլական պատգամավորները լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Հետո հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զ. Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ականատեսն ենք Դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե «ձեռնամարտին»։ Դատախազությունում տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից, ի պատասխան Արթուր Դավթյանի հայտարարության, նշում են, թե տարակուսելի է գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Իսկ թե վերջին չորս տարիների ընթացքում Մոնումենտի առանձնատները ինչպես էին բոլորը կապում թալանի հետ, նորություն չէր։ Իրավապահների «բլիժնի բոյը» բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերի վառ օրինակն է։ Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործը, «գլխավոր կոռուպցիոներ» Արամ Հարությունյանի թալանը, Արմեն Ավետիսյանի փողերի լվացումը և «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Երևանի կենտրոնում ունեցած 250 անշարժ գույքը, Ջոնիկ Աբրահամյանի նկուղում հայտնաբերված «մարտի 1-ի զենքերը», Սահմանադրական Դատարանի դեմ մոլեռանդ պայքարի մի պահից հարուցված քրեական գործերից մեկը՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, ԲՈՒՀ-երի ռեկտորների նկատմամբ հարուցված քրեական գործերը... և ավարտին չհասած բազմաթիվ այլ քրեական գործեր։ Այս բոլոր գործերը ընթացել և ընթանում են արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն։ Արդյունքում՝ իրավապահ համակարգի հետևողական հեղինակազրկում։
    14:08
    15.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն․ ԱՀ ՄԻՊ
    Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ և այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օր է Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար և կենսական կարևորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»։
    13:46
    15.03.22
    Ավելին