Լրահոս
Հայաստան
10:30
15.03.22
2 668

Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը. Էդգար Էլբակյան

Img default alt hy

Շարունակելով առաջխաղացումը ՀՀ «միջազգայնորեն ճանաչված տարածքով», որի անձեռնմխելիության հանդեպ միշտ կույր լավատեսություն են ունեցել և ունեն «հիմնադիր նախագահի վերջին օրերի» աղանդավորները և կապիտուլյանտականները, Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

«Նպատակն ակնհայտ է՝ օգտվել քաղաքական առավելությունից, այն է՝ Հայաստանում իրենց դրածո կամակատար իշխանության առկայությունից և, ըստ այդմ, զրոյական դիմադրությունից՝ առաջանալով Ծավ գետի հոսանքով ու կտրելով Սրաշան-Ծավ, ասել է թե՝ Կապան-Շիկահող-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը (տեղանքի քարտեզը՝ մեկնաբանությամբ)»: