Լրահոս
Սոցիալական
23:02
14.03.22
212

«Թալան՝ խանութներում». մարդիկ սոված մնալուց են վախենում

Քաղաք մտած խուճապը շարունակում է սրբել խանութների դարակները: Համաշխարհային սովի մասին փորձագետների կանխատեսումները նաև Հայաստան են վախ մտցրել: Ոչ էկոնոմիկայի նախարարության ավելորդ գնումներ չանելու հորդորն է փրկում, ոչ էլ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներն են մարդկանց հետ պահում գնումներից:

Թանկ է, բայց առնում են: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի պնդմամբ՝ գնաճին նպաստում են հենց խուճապային գնումները: