Լրահոս
Արցախ
10:03
15.03.22
104

Արցախում ճանապարհները ձյան պատճառով դժվարանցանելի են, ցածր տեսանելություն կա

Img default alt hy

 

Գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը, հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։

Այդ ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ մերկասառույց է: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: