Լրահոս
Մամուլի տեսություն
10:07
15.03.22
115

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»

Հակառակորդը մի քանի օր շարունակ թիրախավորել և հատուկ գործողություններով փորձում է տիրանալ Խրամորթ և Խնապատ գյուղերի արանքում գտնվող Քարագլուխ բարձունքին, որի վերահսկողությունը ստանալով՝ հակառակորդը ողջ Ասկերանը կվերցնի իր նշանառության տակ, և շատ կհեշտանա Ստեփանակերտը գրավելը: Այս պատճառով էլ իրենց գյուղ են վերադարձել բազմաթիվ խրամորթցիներ:

«Ժողովուրդ»

Մինչ Արցախում ապրող երեխաները զրկված են կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում և քննարկում կազմակերպել կրթության մասին:

«ArmDaily.am»

Կապանի Վերին Հանդ գյուղի տարածքում, որտեղ գտնվում է նաև Ներքին Հանդի գերեզմանոցը, ադրբեջանցիները 5 վրան են դրել:

«Ժողովուրդ»

Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի հետ բանակցել է շատ ավելի վաղ:

«Փաստ»

ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ հատկապես այս օրերին Հայաստանում առավել ակտիվացել են հակառուսական տրամադրություններ գեներացնող որոշ շրջանակներ, փոխարենը պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: