Լրահոս
Հասարակական
22:22
14.03.22
1 427

Կոտայքի մարզում 20 օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

Img default alt hy

Մարտի 12-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Նոր Հաճնի պոլիկլինիկայից  ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն  է տեղափոխվել  20 օրական երեխա,  հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի  գյուղերից մեկի բնակիչ, 20 օրական Ջոն Տ.-ն է, որը տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ՝ մահացել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: