Լրահոս
2022-03-16
-
Հասարակական«Աշխարհին ցույց տանք, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ». վաղն ակցիա կլինի ԱԳՆ շենքի մոտՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ «Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։ Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։ Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի։ Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում մարտի 17-ին միանալ մեզ՝ հակազգային իշխանություններին և աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը։ Սիրելի հայրենակիցներ, այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է եւ ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը։ Միացե’ք մեզ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից եւ քաղաքական հայացքներից», - ասված է տարածված հաղորդագրությունում։Ավելին13:1416.03.22 -
ՀասարակականՎարդենիսի ՔՊ-ական նախկին համայնքապետը նկարվել է դավաճանության մեջ մեղադրվողի հետԹե որտեղից են ինձ կանչել կամ չեն կանչել, դրա արդյունքները կհրապարակվեն, որից դուք կտեղեկանաք ամեն բան: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջերս լուսանկար հրապարակվեց, որտեղ ինքը պետական դավաճանության մեջ կասկածվող անձի հետ էր եւ արդյոք դրա հետ կապված իրեն կանչել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ: Եբ լրագրողներից մեկն ասաց, որ նա յդ անձի հետ եղել է Վարդենիսի դիրքերում, Արամ Մելքոնյանն ասաց. «Վարդենիսի դիրքերում վերջին 3 տարվա ընթացքում եղել եմ հազարավոր մարդկանց կողքին, ունեմ նկարներ հազարավոր մարդկանց հետ: Յուրաքանչյուրին հարգել եմ որպես սպա, որպես երկրի պաշտպան: Կան իրավապահ մարմիններ, որոնք դրանով զբաղվում են: Ես շատ մարդկանց հետ եմ եղել, վերջին շրջանում շատ նկարներ են հրապարակվել իմ նկարներից, որի իրավունքը չկար, իմ կարծիքով: Ես զինվորական համազգեստ կրող բոլոր անձանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, քանի որ համարել եմ, որ իրենք մեր երկրի պաշտպաններն են»:Ավելին13:0516.03.22 -
ՀայաստանՆախագահ Խաչատուրյանը նոր նշանակում է կատարելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ Արմեն Մարկոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արմեն Մարկոսյանին 2022 թվականի մարտի 15-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական», - նշված է որոշման մեջ։Ավելին12:4416.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 ՊՆ-ն մեր սուվերեն տարածքը զիջում է Ադրբեջանին՝ այդ հայտարարությամբ. ԹաթոյանԱվելին12:3016.03.22 -
ՀասարակականԻշխանությունն ու թուրք-ադրբեջանական կոալիցիան խաղում են բաց քարտերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ ՀովհաննիսյանԻշխանությունն ու թուրք-ադրբեջանական կոալիցիան խաղում են բաց քարտերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «ճանապարհները մերն են», ու դրա դիմաց՝ խաղաղություն։ Իշխանությունը երեկվանից սկսել է վերադառնալ 1991 թ.՝ արդարացնելու համար աղետը։ Արհեստական պրոցես, ինչը նշանակում է, որ իշխանությունէ իր որոշումը կայացրել է և ապագայի տապալումը փնտրում է անցյալում։ Հայաստանի ապագայի մասին բաց քարտերով է խոսում Ռուսաստանը։ Լուկաշենկոյից սկսած մինչև երեկվանից հրապարակ նետված ռուսահայ էմիսարներ ավետում են, որ Հայաստանը լինելու է նոր Միութենական պետության կազմում։ Սա է մեզ մատուցվող հեռանկարը։ Շատ պարզ, առանց երկիմաստության։ Իսկ հայ ժողովրդի 90 տոկոսն առայժմ պատկերացում չունի իրեն կանխորոշվող հեռանկարի մասին։ Ընդդիմության արձագանքի տարբերակները Տարբերակ առաջին Մնալ տանը, սպասել մինչև փաստը կայանա, իշխանությունը տապալի, բերի փլուզումների, հետո կերևա, գուցե շանս կբացվի։ Սա կլինի ծայրահեղ անազնիվ՝ պետության, հասարակության և սեփական ընտրազանգվածի հանդեպ։ Արցախի և պետականության կորստից հետո ո՞ւմ է պետք է այդ շանսը։ Տարբերակ երկրորդ Ընդդիմությունը չի մնում տանը և որդեգրում է ակտիվ հակաիշխանական հարձակումների մարտավարություն՝ օգտագործելով բոլոր տեխնոլոգիաները։ Հախուռն հակաիշխանական արշավն այսօր վտանգավոր է պետության համար, որովհետև իշխանությունը, այո, զգալիորեն կարող է թուլանալ, բայց այդ ընթացքում չի ձևակերպվելու պետության հեռանկարի այլընտրանքը, պրոցեսը չի բերելու պետական ռացիոնալ շահի, պետությունը է´լ ավելի է թուլանալու։ Հետևանքը լինելու է մեծ, համընդհանուր փլուզումը։ Տարբերակ երրորդ Ընդդիմությունն ակտիվանում է և, որպես բովանդակություն, որդեգրում է «ֆիդայականությունը»՝ իրականությունից և իրական հնարավորություններից կտրված գաղափարներով։ Զգացմունքային, իռացիոնալ հայրենասիրության պարագայում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու՝ միջազգային հանրության և հասարակության մի զգալի հատվածի առաջ։ Ընդդիմությունը դիտվելու է որպես արկածախնդիրների խմբակ, որի ֆոնին իշխանությունը հեռատես և իմաստուն է թվալու։ Այս պարագայում պետությունը ոչ մի օգուտ չի ստանալու, չի հաջողվելու խուսափել վատ սցենարներից, իսկ ընդդիմությունն արագ գնալու է մարման։ Տարբերակ չորրորդ Ընդդիմությանը հաջողվում է ձևակերպել սառը, պրագմատիկ ծրագրային փաթեթ՝ զերծ մնալով պոպուլիզմից, հանրությանը հաճոյանալու հնարքներից։ Փաթեթը պիտի ներկայացնի այսօրվա իրականությունը՝ պարզ, առանց թաքցնելու վտանգները, որոնք այսօր բացվել են Հայաստանի ու Արցախի առաջ և հնարավորությունները, որոնք կան՝ դրանք մեղմելու համար։ Ընդդիմությունը պիտի նկարագրի սցենարները, որոնք այսօրվա աշխարհում Հայաստանին ու Արցախին կարող են սպասել, և պիտի ներկայանա այդ ողջ համատեքստում սեփական առաջարկներով՝ փորձելով մնալ առավելագույն սթափության, բայց նաև արժանապատվության սահմաններում։ Այդ փաթեթով այն պետք է ներկայանա հանրությանը, արտաքին դաշնակիցներին, հարևաններին, աշխարհին։ Այդ դեպքում ընդդիմությունը ստանում է հնարավորություն՝ հասարակական զգալի կոնսոլիդացիա ապահովելու, ձեռք է բերում շանս՝ դառնալու Հայաստանի նոր դեմքը և մեծ համախմբվածության արդյունքում պետությունը փրկելու վատագույն զարգացումներից։ Սա բարդ, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ տարբերակն է։ Այս ամենի համար, սակայն, պետք է գրագետ բովանդակություն և կազմակերպչական ծանր աշխատանք։ Ընդդիմությունը նախ իր ներսում պետք է գտնի ֆորմատ՝ քննարկելու բոլոր ցավոտ բովանդակային հարցերը և գալու եզրահանգումների։ Պիտի դադարի լինել սովորական, այս պահի ընդդիմություն, այլ դառնա իրական այլընտրանք Հայաստանի այսօրվա իրականության մեջ։ Պետք է դառնա հասկանալի և ընդունելի՝ հասարակության լայն շերտերի համար։ Դրա թե´ բովանդակային, թե´ տեխնիկական լուծումները կան։ Ցավոք, տիտղոսային ընդդիմությունը կորցրել է կարևոր ժամանակահատված։ Խոսքը ընտրություններից հետո փուլի մասին է։ Այդ ժամանակահատվածում հնարավոր էր կանխատեսել այսօրվա վիճակը և 8-9 ամսվա ընթացքում ձևակերպել բովանդակային այլընտրանք, որով կարելի կլիներ ներկայանալ հանրությանը և համախմբել հասարակության լայն շերտեր։ Ինչո՞ւ դա չարվեց, ես չգիտեմ։ Ցավոք, «Արժանապատիվ խաղաղություն» բանաձևը, որ ընտրություններից առաջ մտցվեց ընդդիմության օրակարգ, այդպես էլ մնաց օտար նրա համար, չդարձավ բովանդակություն, չբացվեց։ Դա պետք էր անել նախորդած ժամանակահատվածում, և այսօր այլ իրավիճակ կլիներ։ Թե ընդդիմադիր զարգացումներից ո՞րը կլինի, դժվար է կանխագուշակել։ Բայց առաջին երեք տարբերակների դեպքում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու և ժողովրդին ներակայանալու է, որպես «խաղաղություն բերող», որի դիմաց կանգնած է «պատերազմի ընդդիմությունը»։ Չափազանց կարևոր է՝ չմսխել ընդդիմության ռեսուրսը։ Սխալ որոշումների արդյունքում դրա ռիսկը մեծ է։ Անհատական մակարդակով այնտեղ կա լուրջ ռեսուրս, կա գրագետ դեմքերի պատկառելի ցանկ, և եթե այդ ռեսուրսը սխալ քայլերով փոշիացվեց, ապա կլինի նկատելի կորուստ և նկատելի վնաս պետությանը։ Հետագա զարգացումներում կարևոր, չեմ բացառում նաև՝ վճռորոշ դերակատարում կարող է ունենալ հանրային այն գործիչների մեծ համայնքը, որոնք, չլինելով ընդդիմադիր ֆորմալ ձևաչափերում, ամենօրյա ռեժիմով խոսում են հասարակության հետ՝ ձևավորելով հանրային տրամադրություններ և բովանդակություն։ Չի բացառվում, որ այս ճակատագրական փուլում, խմորումների և տագնապների ֆոնին, ձևավորվեն նոր քաղաքական հոսանքներ, նոր միավորներ, և ընդդիմությունը ստանա այլ տեսք։ Իրականում դրանք հենց նման բախտորոշ փուլերում էլ ձևավորվում են։ Հանրային գործիչների, անհատների և մտահոգ հանրության ռեսուրսը կքննարկվի հաջորդիվ։Ավելին12:2316.03.22 -
Հայաստան«Նոր տուն» հացատանը կրակոցներ են հնչել․ կան վիրավորներԵրեկ՝ մարտի 15-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ պետ «պոլիտրավմա, ծակած վերք հարցականով և պոռթած հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արգամ Մանուկյանն է։ Ոստիկանները պարզել են, որ Ա. Մանուկյանը վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։ Մինչ նրանք պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Նորայր Սարգսյանն է, որը վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։Ավելին12:0216.03.22 -
Հասարակական11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել մոր հետSHAMSHYAN.com-ը մարտի 13-ին գրել էր, որ Երևանում 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մոր ու որդու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, որն այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել։ Երեխան գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժել էին 31-ամյա Աննա Կ.-ն և 11-ամյա Վլադ Պ.-ն: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած պահը՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։Ավելին11:4416.03.22 -
ԱրցախԱրցախի Լիսագորի հատվածը դժվարանցանելի էԱրցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում և մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:Ավելին11:3816.03.22 -
ՔաղաքականՊարտված ՔՊ-ական թեկնածուն ասում է, որ Վարդենիսում ամենաշատ ձայնն իրենք են տարելՄենք շատ լավ տրամադրությամբ եկել ենք, ժողովրդի կողմից ստացել ենք 13 մանդատ։ Այս մասին Վարդենիսում ավագանու արտահերթ նիստից առաջ ասել է Վարդենիսի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ «Պետք է հասկանաք, որ ՔՊ-ն միայնակ տարածաշրջանում տարել է ձայների բացահայտ առավելությամբ․․․»,- ասել է Մելքոնյանը։ Լրագրողի դիատրկմանը, որ երկու խմբակցություններ միացել են և ունեն 14 ձայն, Մելքոնյանը այլ մեկնաբանություն է տվել, որ եկել են ժողովրդի տված մանդատների հետևից և պետք է պատվով պահեն մանդատների ինքնությունը։Ավելին11:3116.03.22 -
ՏարածաշրջանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին11:2816.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք. արձանագրվել է 12 մահՄարտի 16-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք: Կատարվել է 3193 թեստավորում, առողջացել՝ 108 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1638 է. նախորդն օրն արձանագրվել է 4 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 12 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 941 837 թեստավորում։Ավելին10:5016.03.22 -
ՄիջազգայինՌԴ զինված ուժերը Չեռնիգովի մարզում զինամթերքի պահեստ են ոչնչացրելՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Չեռնիգովի մարզում զինամթերքի պահեստների, ռազմական տեխնիկայի և սպառազինության ոչնչացման տեսանյութ։ «Հրաձգային առաջադրանք կատարելու ընթացքում ՌԴ ԶՈւ հրետանային ստորաբաժանումը ճշգրիտ հարվածով ոչնչացրել է հրթիռային և հրետանային զինատեսակների համակցված պահեստ և մինչև 20 միավոր զենք ու զինտեխնիկա», - հայտնել են ռազմական գերատեսչությունից։Ավելին10:4416.03.22 -
ՀասարակականԴավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել: Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավթյանի մտերիմը պնդում էր, որ նրան ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո այլ պաշտոն են առաջարկել` չի համաձայնել։ Մեզ չհաջողվեց զրուցել անձամբ Դավթյանի հետ, նա ազատվելուց հետո անհասանելի է, բայց ակնհայտ է, որ այս լուրերն իր իմացությամբ են տարածում, ինչը նշանակում է, որ նա առաջիկայում կարող է խոսել եւ իր դժգոհությունները բարձրաձայնել։ Նշենք, որ մինչ այս պահը ԳՇ պետ չի նշանակվել` նրա տեղակալ Քոչունցը պետի պաշտոնակատարն է»:Ավելին10:2116.03.22 -
ՀայաստանՊՆ հայտարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող հայտարարություն է․ Արման ԹաթոյանՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է: Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետևյալ փաստերը. 1. Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է: 2. Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով: 3. Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին և Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ: 4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ: 5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց. «Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»: Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Ներքին Հանդի և հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի: Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թ. փետրվարի 16-ին և 17-ին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին: Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող: Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ Զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ: Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել: Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը: Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին: Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից: Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ են ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ: Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում: Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ: Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն: Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները: Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին:Ավելին10:1716.03.22 -
ՀասարակականԹուրքիան Հայաստանի մասով իր քայլերը քննարկում է Բաքվի հետ․ Քրիստինե Վարդանյան«Թուրքիան յուրաքանչյուր փուլում Հայաստանի մասով իր քայլերը քննարկում է Բաքվի հետ» Չավուշօղլու, 10 փետրվարի 2022 թ․ Չկան Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ։ Կա Թուրքիա-Ադրբեջան-հայ կոլաբորացիոնիստներ խոսակցություն։ Խոսակցության օրակարգը 1․ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում: Արցախից հրաժարում։ 2․ Ցեղասպանության հարցից հրաժարում։ 3․ Այնպիսի պայմանագրերի կնքում, որը հետագա սերունդների առաջև կփակի որևէ հանարվորություն արդարության վերականգնման համար: 5․ Հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։ Հայկական հարցի վերջնական լուծում, հայկական գործոնի վերացում։ Այս տարածաշրջանում գուցե կմնան հայեր, բայց նրանք այլևս ոչինչ չեն որոշի, իսկ հենց փորձ անեն որոշելու՝ կգործարկվի փորձարկված տարբերակը՝ ցեղասպանությունն ու էթնիկ զտումները։ Չենք կարող ամբողջ ազգով ոչինչ չանել ու հույս ունենալ, որ մի օր մի Թեհլիրյան կամ Արշավիր Շիրակյան կլուծի մեր վրեժը։ Ես վստահ եմ, որ առաջիկայում քաղաքական ուժերը պայքարի դաշտ մեզ բոլորիս առաջարկելու են, բայց մենք ուզո՞ւմ ենք փրկվել։Ավելին10:1416.03.22 -
ՀայաստանՈւ՞մ անունից է խոսում գործակալ «օմեգա Արոն» և ի՞նչ գին է վճարելու Հայաստանը դրա համար․ քաղաքագետՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ «օմեգա Արոն», որին թուքական ԶԼՄ-ներից մեկը ԱրաԲատ էր անվանել, թուրքական «Անադոլու» գործակալությանը հարցազրույց է տվել և ասել է. «ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»... Նախ, հետաքրքիր է իմանալ, թե սույն կերպարը «բնակչություն» ասելով ու՞մ նկատի ունի... Հավանաբար, վերջին ԱԺ ընտրություններին իրենց ձայն տված 680 հազար ընտրողներին, որոնք կազմում են ԸՆԴՀԱՆՈւՐ ընտրողների մոտ 27 տոկոսը... Պարզվում է, գործակալ «օմեգայի» համար իրենց ձայն տված մոտ 27 տոկոս այդ մասսան էլ «ժողովուրդն» է... Մյուսների կարծիքը թրքասեր կապիտուլյանտներին հետաքրքիր չէ... Հետաքրքիր է նաև ԱրաԲատից իմանալ, թե այդ երբ է Հայաստանը դեմ եղել կամ նախապայմաններ առաջ քաշել Անկարայի հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահով, որ հիմա իր նմանն այդ մասին բարձրաձայնում է... Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները միշտ էլ ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, որին միշտ չի համաձայնել Անկարան՝նախապայմաններով փակուղի մտցնելով Երևանի հետ տարվող բանակցությունները... Գործակալ «օմեգան» լավ կլինի պարզաբանի, թե իրենց կապիտուլյանտ և ադրբեջանցիների կողմից նվաստացված իշխանությունն արդյոք ընդունել է դեռ 2021 թ-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Հայաստանին առաջադրված 5 շանտաժ-նախապայմանները, որոնց ընդունումից հետո նոր Անկարան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել սահմանները... Այս 5 նախապայամններին վերջերս գումարվեցին նաև Բաքվի 5 շանտաժ-նախապայմամները՝իբր Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, որոնցից գոնե երեքը մեզ համար անընդունելի են... Ամենակարևորն՝ Ալիևը պահանջում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս... Պատահական չէ, որ դրանից հետո որոշ թրքասեր քայլիստներ հայտարարեցին, որ պետք է ուսումնասիրել այդ հարցը, որը նշանակում է, որ Նիկոլ Անհողի իշխանությունը պատրաստ է հրաժարվել Արցախից... Գործակալ «օմեգայի» և այլ քայլիստների հայտարարություններն ապացուցում են, որ հողատու Նիկոլի իշխանությունը պատրաստ է թուրքերին քծնելու համար կատարել վերջիններիս ամենանվաստացուցիչ պահանջները և հրաժարվել Արցախից...Ավելին10:0816.03.22 -
ՀասարակականԱյս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին․ ԱբրահամյանԱրդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ՝ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանը, ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։ Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին։ Ի դեպ, այս մասին մամուլի միջոցով բարձրաձայնել են նաև տեղի բնակիչները։ Պաշտպանության նախարարությունն այս մասով հանդես է եկել «պարզաբանմամբ», սակայն փաստական առումով լուրջ հիմնավորումներ չի բերել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» տվել, ինչը նրա խոսքի և հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը 0-ի է հասցրել։ Պետք է արձանագրել, որ երկրի անվտանգության համակարգում պատշաճ միջոցառումների իրականացման բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը նոր դիրքային բարելավումներ է անում՝ 2021-ի մայիսի և նոյեմբերի ներխուժումն ու նկարագրված ներխուժումները, ցավոք, ընդգծված օրինակներ են։ Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին և հետևանքն էլ շարունակական կորուստներն են լինելու։Ավելին10:0416.03.22 -
ՀասարակականԻշխանությունը ընդառաջ կգնա՞, թե՞ այս հարցն էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննարկման առարկա դարձնել Արցախում ստեղծված ծանր կացությունը։ Ինչպես հայտնի է, 2 շաբաթ է՝ սահմանին լարված է, մարտի 8-ից Արցախը զրկված է բնական գազից, ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս նորոգել գազատարը, երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, մի շարք արտադրամասեր Արցախում չեն գործում: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։ Այն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում։ Ընդդիմությունը կարևորում է նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի զեկույցները։ Արդյոք իշխող մեծամասնությունը կընդառաջի այս պահանջին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ սա էլ կջրի, ինչպես Արցախի վերաբերյալ մյուս նախաձեռնությունները: Երեկ իշխող թիմում դեռ հրահանգ չէին ստացել, թե ինչ են անելու»։Ավելին10:0116.03.22 -
ՀասարակականԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի ՓարիզՄարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին, հայտնում են ԱԳՆ-ից:Ավելին09:5316.03.22 -
ՀայաստանՓրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենաՄարտի 15-ին, ժամը 16։55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։Ավելին09:4916.03.22