Լրահոս
Հասարակական
17:52
16.03.22
156

«Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստ

Img default alt hy

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ քիչ անց կլինեն Արցախում:

««Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Ելենա Կիրակոսյանի հետ Ստեփանակերտում հանդիպումներ կունենանք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության, խմբակցությունների անդամների, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը և համատեղ հետագա քայլերը:

Կայցելենք նաև Արցախի տարբեր բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, արցախցիների խնդիրներին:

Հիշեցնեմ, որ «Հայաստան» խմբակցությունը տևական ժամանակ բարձրաձայնում է և ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստ, որը իշխող խմբակցությունը չի իրականացնում»։