Լրահոս
Հասարակական
22:32
16.03.22
481

Եթե Հայաստանն այսօր գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի հրաժարում Արցախից․ Խամոյան

Img default alt hy

Ադրբեջանը այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 5 սկզբունք է ներկայացրել Հայաստանի իշխանություններին։ Ամենաառանցքայինը դա փոխադարձաբար երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջն է, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Եթե Հայաստանն այսօր գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի հրաժարում Արցախից և նրա ամրագրում Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրն այսօր իր տարածքային ամբողջականության ճանաչումն է, սրանով փաստորեն իրավաբանորեն կամրագրի նաև 44 օրյա պատերազմի արդյունքները․ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին խոսք այլևս չի կարող գնալ։

Ալիևի կողմից համառորեն այս պահանջի առաջ քաշումը, բացահայտեց Նիկոլ Փաշինյանի ևս մեկ մանիպուլյացիա։ Այսպես, վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում պնդում է, թե Հայաստանը դեռ 1991թ․-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Բա եթե ճանաչել է, Ալիևը հիմա քեզանից ի՞նչ է ուզում։

Այսպես, խոսքն ընդամենը հետևյալի մասին է՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Տաջիկստանը ու Ուզբեկստանը 1991թ. անդամակցելով ԱՊՀ-ին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Բայց!!!

Հայաստանը ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, որովհետև Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության հիմա վրա ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ։ Ղարաբաղը երբեք խորհրդային Ադրբեջանի ՄԱՍ ՉԻ ԵՂԵԼ, 1991թ․-ին Արցախը իր անկախությունը հռչակել է Խորհրդային միությունից, այսինքն 1991 թվականին ԱՊՀ պայմանագրում արձանագրված ձևակերպումը 0 նշանակություն ու արժեք ունի Ադրբեջանի համար։

Ինչպես և խոստացել էի, շարունակում եմ հրապարակել նախագահ Քոչարյանի արխիվային տեսանյութերը, այսօր ձեզ կներկայացնեմ 2004թ.-ին ԵԽԽՎ-ում ( Հայաստանը ԵԽԽՎ անդամ է դարձել 2001թ.-ին) Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովին»։