Լրահոս
Հասարակական
21:30
16.03.22
144

«Ամո՛թ». Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարությունից էլ հույս չունեն և ապաստան են խնդրում Ֆրանսիայում

Հադրութից և Շուշիից տեղահանվածները Ֆրանսիայից ապաստան են խնդրում: Փախստականի կարգավիճակ պահանջող արցախցիներն այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարել են, որ հույսները կտրել են Հայաստանի իշխանությունից, որն արդեն 5-րդ անգամ հետաձգում է իրենց տուն տալու ժամկետը:

Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ծնողները հենց Երևանում են տուն ուզում՝ Եռաբլուրին մոտ: