Լրահոս
Արցախ
20:22
16.03.22
216

«Ադրբեջանի կազմում դառնալու ենք համակենտրոնացման ճամբար». հայկական շահի «կարմիր գծերը»

 

Հնարավո՞ր է Ադրբեջանի կազմում անվտանգ ապրել: ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին պատասխանել է, որ այդ գործընթացը պետք է քննարկել: Մեկ օր անց՝ ֆեյսբուքում գրել է, թե իրեն սխալ են հասկացել: Վստահեցնում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցը նկատի չի ունեցել:

Արցախից արձագանքում են Աղաջանյանին. ինչ ուզում է, թող բանակցի, բայց Արցախի կարմիր գիծը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չմոռանա: