Լրահոս
Երևան
22:00
16.03.22
397

«Որ թուրքի անուն եմ լսում, ինչ թվում ա՝ պետք ա վիզս կտրեն». երևանցիները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Երևանում 54 քաղաքացուց 66 ամբողջ 7 տասնորդական տոկոսը չի ուզում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հակառակ Հայաստանի արտգործնախարարի պնդմանը:

Արարատ Միրզոյանը՝ Անթալիայում թուրք պաշտոնակից Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցներին վստահեցրել էր, թե Հայաստանի բնակչության մեծ մասը՝ հենց դա է ուզում:

«Հայլուր»-ը Երևանի փողոցներում հարցում է արել, պարզել, որ միայն 18,5 տոկոսի կարծիքն է համընկնում Միրզոյանի պնդմանը: