Լրահոս
Հայաստան
18:06
16.03.22
142

Դանակահարություն՝ վարսավիրանոցում. մի քանի օր անց ներքին արյունահոսություն էր սկսվել

Img default alt hy

Մարտի 10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես մեկնել էին հիվանդանոց: Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր՝ իբր օրեր առաջ տանն է վնասվել անզգուշորեն մետաղյա թիթեղների վրա ընկնելու հետևանքով, այնուամենայնիվ, ժամեր անց իրավապաhները պարզեցին եղելությունը:

Դեպքը մարտի 4-ին էր կատարվել և ոչ թե տուժողի տանը, այլ Քասախ գյուղի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում: Ժամը 13.00-ի սահմաններում տուժողն անձնական հարցերի շուրջ վիճել էր վարսավիրանոցի 44-ամյա սեփականատիրոջ հետ: Գեղեցկության սրահի տերը դանակահարել էր երիտասարդին: Հետո հաշտվել էին ու վիրակապել վնասվածքները: Տուժողը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը հիվանդանոց չէր դիմել: Կարծել էր՝ վերքը խոր չէ: Իսկ մարտի 9-ի երեկոյան, արդեն ներքին արնահոսությամբ, հիվանդանոց էր դիմել. նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դանակը հայտնաբերվել է։

Հարուցվել է քրեական գործ: