Լրահոս
Հայաստան
22:42
16.03.22
1 122

Ավանեսյանի՝ ուղղաթիռով «վոյաժներն» ու իրավապահների լռությունը

Img default alt hy

ՀՀ իրավապահ մարմինները «ջրել» են Հայաստանի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ուղղաթիռով մարզեր մեկնելու «վոյաժների» վերաբերյալ ուսումնասիրությունները և որևէ ընթացք չեն տվել։ Այս մասին գրում է Armday.am-ը։ 

«Նախորդ տարվա ընթացքում Ավանեսյանը  երկու անգամ պետության հաշվին ուղղաթիռով մեկնել է հանրապետության մարզեր։ Մասնավորապես  սանավիացիայի ծառայություններից մեկ անգամ նախարարն օգտվել է Տավուշի մարզ, մեկ անգամ էլ՝ Սյունիքի  մարզ մեկնելու համար։

Ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։ Այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է շուրջ երկու մլն դրամ։ Թե որն է եղել այցերի հրատապությունը, որը «ստիպել» է Ավանեսյանին ծառայողական մեքենայի փոխարեն օգտվել ուղղաթիռի ծառայությունից հայտնի չէ, հատկապես, որ նույն այդ մարզեր ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունների որևէ հրատապ իրադարձություն տեղի չի ունեցել։

Օրինակ ըստ նախարարության հաղորդագրության 2021 թվականի մայիսի 7-ին Անահիտ Ավանեսյանը, ով նախարարի պաշտոնակատարն էր այցելել է Տավուշի մարզ, որտեղ քննարկել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ: 

Իսկ ահա Սյունիքի մարզ Անահիտ Ավանեսյանը այցելել է տեղակալների հետ, հանդիպել մարզի ղեկավարության հետ, ապա եղել Կապանի և Գորիսի ԲԿ-ներում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ դարձյալ նշված չէ, որևէ կարևոր իրադարձություն, որը կարող էր դառնալ պատճառ, որ պետական բյուջեից գումար հատկացվի սանավիացիայով մարզ գնալու համար։ 

Իհարկե մասնագիտությամբ իրավաբան Ավանեսյանը, իր և դարձյալ բժշկության հետ աղերս չունեցող տեղակալների հետ հարկատուների հաշվին օդ բարձրանալը մեկնաբանել էր, որպես անհրաժեշտություն և հպարտորեն տեղեկացրել, որ ինչքան պետք է, այդքան կօգտվի։

Մամուլի հրապարակումները տևակական ժամանակ է իրավապահներն իբրև թե ուսումնասիրում էին, պարզելու համար արդյո՞ք չկա պետական միջոցների անարդյունավետ ծախսման օրինակ, ու հիմա պարզվում է այդպես էլ հայրենի իրավապահներին չի հաջողվել գտնել դրանք։ 

Սա իհարկե խոսում է այն մասին, որ եղել է կոնկրետ հրահանգ թեման «ջրելու» և Ավանեսյանի «վոյաժների» վրա աչք փակել, գուցե առժամանակ, քանի դեռ Ավանեսյանը պետք է Նիկոլ Փաշինյանին։

Ավանեսյանը Հայաստանի առողջապահական համակարգը տանուլ տված Արսեն Թորոսյանի «արժանի» հետևորդն է, ու կշարունակի այդպիսին մնալ, քանի դեռ քաղաքական թիմը նրան փոխարինող չի գտել, քանի դեռ Անահիտ Ավանեսյանը «տեղավորվում» է Նիկոլ Փաշինյանի «ապագայի» ծրագրերի մեջ»։